🎤Այս մրցույթը նշանակում է նոր ծանոթություններ, սեր, համագործակցություն, ամենակարևորը՝ Հայաստանի ճանաչելիություն. Մարիամ Շահինյան Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում մեկնարկում է «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է երկրորդ անգամ։ Նախաձեռնության նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է՝ իր մշակույթով, պատմությամբ և արվեստով։ Փառատոնին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, նախատեսված են համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և մրցանակաբաշխություն։ Մարիամ Շահինյանի խոսքով՝ մրցույթը միայն մրցանակ չէ, այլ նաև նոր կապերի, համագործակցության և Հայաստանի ճանաչելիության հնարավորություն։
#Բիզնես ⛏️Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է ԶՊՄԿ-ն և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը երկրորդ տարին անընդմեջ իրականացրել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»՝ Սյունիքի 30 աշակերտների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում պատանիները ծանոթացել են երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին՝ մասնակցելով դասախոսությունների, գործնական աշխատանքների և այցելելով արտադրական տարածքներ։
🏠«Այսուհետ հնարավոր է հեռահար ու առանց նոտարական վավերացման բնակարան գնել Հայաստանում»․ կառավարության նոր որոշումը Կառավարությունը հաստատել է նոր կարգավորում, որով նորակառույցից բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել հեռահար եղանակով՝ առանց նոտարական վավերացման՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով։ Նոր համակարգը թույլ կտա հիփոթեքային գործարքների դեպքում կառուցապատողին, գնորդին և բանկին առցանց կնքել եռակողմ պայմանագիր։ Այն հնարավորություն կտա նաև ՀՀ-ում չգտնվող անձանց հեռահար ձեռք բերել բնակարան։
⚠️Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանին բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներին՝ նշելով, որ դրանք միայն տնտեսական գործընթաց չեն։ Նրա գնահատմամբ՝ չլուծված հակամարտության պայմաններում նման կախվածությունները կարող են Բաքվին լրացուցիչ ազդեցության և ճնշման գործիքներ տալ Հայաստանի նկատմամբ։
🌐Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոչը արժանի է բարձր գնահատականի. Էդուարդ Շարմազանով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կոչը՝ Ադրբեջանին ուղղված՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններում էլ կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի գործողությունները, իսկ գերիների ազատման հարցը պետք է դառնա Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություն։
🏛Ո՞վ և ո՞ւմ թույլ չտվեց Մեղրիի հրապարակում տեղադրել Նժդեհի արձանը Մեղրիի նախկին քաղաքապետ, ավագանու անդամ Բագրատ Զաքարյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պահանջելով ուսումնասիրել համայնքի հրապարակների բարեկարգման և արձանների տեղադրման գործընթացները։ Նա հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում փորձել է Մեղրիի հրապարակում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը, սակայն գրավոր պատասխան չի ստացել համապատասխան մարմիններից։ Զաքարյանը պահանջում է պարզաբանել՝ ով է արգելել արձանի տեղադրումը։