Category: Aravot

  • #Բիզնես Viva-ի աջակցությամբ իրականացված ծրագրով 30 արցախցի կին ստացել է հաշվապա…

    💼 #Բիզնես
    🎓 Viva-ի աջակցությամբ իրականացված ծրագրով 30 արցախցի կին ստացել է հաշվապահի մասնագիտական հավաստագիր։
    📊 105 ժամ դասընթացի ընթացքում նրանք ձեռք են բերել աշխատաշուկայում պահանջված ֆինանսական գիտելիքներ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Զենքի գումարի 76%-ը գնացել է չկրակող ինքնաթիռների վրա»․ Արմեն Աշոտյան• ՀՀԿ փո…

    ✈️ «Զենքի գումարի 76%-ը գնացել է չկրակող ինքնաթիռների վրա»․ Արմեն Աշոտյան
    📊 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հղում անելով Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցին, հայտարարել է, որ 2018-2020 թթ․ Հայաստանն զենքի վրա ծախսել է 248 մլն դոլար։
    🗣️ Աշոտյանը պնդում է, որ պատերազմից առաջ ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելու միջոցների մեծ մասը ծախսվել է «պատերազմում անպիտան» ինքնաթիռների վրա։
    ⚠️ Նրա գնահատմամբ՝ սա «սարքած և դիտավորյալ պարտված պատերազմի» միայն մեկ դրվագ է, և իշխանափոխությունից հետո կարող են բացահայտվել նոր փաստեր։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մեղադրական վերդիկտ՝ Էրիկ Ալեքսանյանի և Արուսյակ Ալեքսանյանի գործով Հակակոռուպցի…

    ⚖️ Մեղադրական վերդիկտ՝ Էրիկ Ալեքսանյանի և Արուսյակ Ալեքսանյանի գործով
    📍 Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով։
    📍 Հիշեցնենք՝ 2022 թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն դատարանի շենքում ձերբակալել էր Արուսյակ Ալեքսանյանին և Էրիկ Ալեքսանյանին։ Գործը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող վարույթին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է». Սրբուհի Գալյան• ՀՀ արդարադատության նախ…

    🧾 «Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է». Սրբուհի Գալյան
    📜 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստը արդեն պատրաստ է, և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ամեն շաբաթ նիստեր է անցկացնում։
    🏛️ Տեքստը դեռ չի հրապարակվել, քանի որ նախ պետք է քննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում։
    ⚖️ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու գաղափարին դեմ է արտահայտվել իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նշելով. «Անկախության հռչակագիրը մեր ծննդականն է»։
    🗣️ Էդմոն Մարուքյանը ևս քննադատել է այդ հնարավոր փոփոխությունը, ընդգծելով․ «Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը նշանակում է Հայաստանի ծննդականը հանել»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ուկրաինան ԵՄ անդամակցությանը մոտենում է, բայց ճանապարհը երկար է• Ուկրաինան ԵՄ …

    🇪🇺 Ուկրաինան ԵՄ անդամակցությանը մոտենում է, բայց ճանապարհը երկար է
    📅 Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ ներկայացրեց 2022թ․ փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ընդամենը 4 օր անց։
    ⚖️ ԵՄ-ում ընդգծում են, որ անդամակցությունը երկար գործընթաց է՝ հիմնված Կոպենհագենյան չափանիշների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և շուկայական տնտեսություն։
    🚫 Մի շարք երկրներ, մասնավորապես Հունգարիան և Սլովակիան, կասկածներ են հայտնում և կարող են արգելափակել բանակցությունների որոշ փուլեր։
    📊 Վերլուծաբանների կարծիքով՝ մինչև 2027 թվականը Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը քիչ իրատեսական է, հատկապես շարունակվող պատերազմի պայմաններում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Հայաստանը «Սլավյանսկի բազար 2026»-ում կներկայացնեն Ալեքսա Վարդանյանն ու Լիանա Դ…

    🎤 Հայաստանը «Սլավյանսկի բազար 2026»-ում կներկայացնեն Ալեքսա Վարդանյանն ու Լիանա Դանիելյանը
    🎶 Կայացել է «Սլավյանսկի բազար 2026» մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։
    👧 Մանկական մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Ալեքսա Վարդանյանը։
    👩 Երիտասարդ կատարողների մրցույթում հաղթել է 22-ամյա Լիանա Դանիելյանը։
    🌍 Մրցույթը կանցկացվի հուլիսի 9-12-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Ես մեկ ամիս է՝ չեմ ստացել դատավճիռը և չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել»․ Ռուբե…

    «Ես մեկ ամիս է՝ չեմ ստացել դատավճիռը և չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել»․ Ռուբեն Վարդանյան
    ⚠️ Մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, սակայն զանգը ընդհատվել է։
    📄 Նա նշել է, որ մեկ ամիս անց էլ ինքը և մյուս հայ գերիները չեն ստացել իրենց դատավճիռների տեքստերը որևէ լեզվով։
    💬 «Չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել և որ հոդվածներով», ասել է Վարդանյանը՝ հանդիպում խնդրելով օմբուդսմենից։
    🚫 Դիմումը կիսատ է մնացել, քանի որ զանգը ադրբեջանական կողմից հարկադրաբար ընդհատվել է։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Վերջին տարիներին շարժական ինտերնետը դարձել է մարդկանց առօրյայի կարևոր բա…

    #բիզնես
    🟢Վերջին տարիներին շարժական ինտերնետը դարձել է մարդկանց առօրյայի կարևոր բաղադրիչներից մեկը՝ աշխատանքի, կրթության և ժամանցի համար։ Տեսազանգերից և առցանց հանդիպումներից մինչև ֆիլմերի դիտում և սոցիալական հարթակներում ակտիվ շփում՝ օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են զգում բարձր արագության և կայուն կապի կարիք։
    Ucom-ի Level Up+ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտագործում են շարժական ինտերնետը և ցանկանում են մշտապես մնալ կապի մեջ՝ հասանելիություն ունենալով ժամանակակից թվային ծառայություններին։
  • Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշ…

    📌Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն։ Վերջինը՝ նաև բառի քաղաքական իմաստով։
    Բայց փաստ է, որ ամոթանքի, ծաղրի, իսկ որոշների՝ հիացմունքի դրսևորման պայմաններում իշխանությունը շարունակում է օրակարգն «ատամներով պահել»։
    Տիգրան Աբրահամյան
  • 2026թ․ հունվարի տվյալները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան շարունակում է …

    🔷2026թ․ հունվարի տվյալները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենաակտիվ ոլորտներից մեկը։ Գործարքների ընդհանուր թիվը շարունակում է պահպանվել բավական բարձր մակարդակի վրա, սակայն այդ ակտիվության կառուցվածքը բացահայտում է մի կարևոր իրողություն` շուկայի աճը տարածքային և տնտեսական առումով խիստ անհավասար է։
    Դավիթ Անանյան