Category: Aravot

  • «Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող». դիտորդներ …

    🗳 «Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող». դիտորդներ
    Միջազգային դիտորդները նշել են, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունների առցանց քարոզարշավը եղել է առճակատային և պառակտող, իսկ որոշ թեկնածուներ ու երրորդ կողմի օգտատերեր տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն՝ քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով։
    Ընտրատեղամասերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակում է խնդիր մնալ, իսկ առցանց քարոզչության կարգավորումները բավարար չեն թափանցիկությունն ապահովելու համար։
    aravot.am | @aravot
  • «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը,…

    ⚖️ «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞». Քոչարյան
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանական կողմը կրկին բարձրացրել է նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը՝ պնդելով, որ նրան վերագրվող գործողությունները բխել են սահմանադրական լիազորություններից։
    Նիստի ընթացքում Քոչարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությանը, ասել է. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է …

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺«All Israel News». «Եթե Իսրայելն ուզում է համոզել Հայաստանին, թե ճանաչումը պարզապես քաղաքական թատրոն չէ, ապա նա պետք է հարցի հանդեպ նույն հարգանքը տածի, ինչը պահանջում է Հոլոքոսթի հիշատակի հանդեպ». «Ազգ»
    🔺Գիտե՞ք, թե Ծառուկյանին վայրենի, հակապրոֆեսիոնալ ձեւով գետին տապալելն ինչ հակառեակցիա է առաջացրել ձեր հանդեպ անգամ այն մարդկանց մոտ, ովքեր ձեր կողմնակիցն են. «Ազգ»
    🔺Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել. «Հրապարակ»
    🔺 Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել. Մանուկ Մանուկյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավ…

    🟦 Հովհաննես Իշխանյանը սահմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացի մեկնարկը հիմնավորում է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով
    Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններն ու քաղաքական ճնշումները, իր գնահատմամբ, միտված են սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու դրա արդյունքների վրա ազդելուն։
    Նրա խոսքով՝ ընտրական գործընթացներում կատարված փոփոխությունները նվազեցնում են ընտրողների թիվը և, ըստ նրա, կարող են հեշտացնել հանրաքվեի անցկացումը։
    aravot.am | @aravot
  • Հրաժեշտ «անկլավների՞ն». աննախադեպ պատկերՆիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն…

    🎯 Հրաժեշտ «անկլավների՞ն». աննախադեպ պատկեր
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները վկայում են, որ նա փոխկապակցում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածքների և այսպես կոչված «անկլավների» հարցերը՝ փաստացի ընդունելով փոխադարձ տարածքային պահանջների տրամաբանությունը։
    Նման մոտեցումը կարող է խորացնել Հայաստանի ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները՝ ստեղծելով վտանգավոր նախադեպ, երբ օկուպացված տարածքների փաստը ներկայացվում է որպես նոր պահանջների հիմնավորում։
    ✍️ Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեցԴատարանը բավարարել է քննիչի միջնորդությո…

    ⚖️ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց
    Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառել։ Փաստաբան Տիրայր Կարապետյանի խոսքով՝ պաշտպանական կողմը որոշումը բողոքարկելու է։
    aravot.am | @aravot
  • ՀՊՏՀ-ում նոր աղմուկ․ պրոռեկտորի հրաժարականի մասին տեղեկություններՄամուլում տեղե…

    📌 ՀՊՏՀ-ում նոր աղմուկ․ պրոռեկտորի հրաժարականի մասին տեղեկություններ
    Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ՀՊՏՀ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցած բոյկոտից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել։ Միաժամանակ հրապարակվել է նաև ներքին գրություն, որտեղ բարձրաձայնվում են բուհի կառավարման վերաբերյալ հարցեր։
    aravot.am | @aravot
  • «Ռեպրեսիաները շարունակվելու են»․ Դերենիկ Մալխասյան«Մայր Հայաստան» կուսակցության…

    📌 «Ռեպրեսիաները շարունակվելու են»․ Դերենիկ Մալխասյան
    «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի խոսքով՝ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդումներ են, որոնք, ըստ նրա, սկսվել էին դեռ ընտրություններից առաջ։
    Մալխասյանը նաև պնդել է, որ ճնշումները շարունակվելու են նաև մյուս ընդդիմադիր ուժերի նկատմամբ։
    aravot.am | @aravot
  • «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»․ Սամվել ԿարապետյանՏ…

    📌 «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»․ Սամվել Կարապետյան
    Տնային կալանքի երկարաձգումից հետո Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր։
    Հարցին՝ արդյոք տնային կալանքը սահմանափակո՞ւմ է իր քաղաքական գործունեությունը, նա պատասխանել է. «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսովՀՀ հակակոռուպցիոն դատար…

    📌 Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշել է ևս 2 ամսով երկարաձգել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Դատարանը չի փոխել նաև խափանման միջոցի պայմանները։
    Պաշտպանական կողմը առաջարկել էր վերացնել տնային կալանքը և գրավի չափը հասցնել 400 մլն դրամի, սակայն միջնորդությունը չի բավարարվել։
    aravot.am⁠ | @aravot
    ⚡️«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

    Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց երկու ամսով

    Տնային կալանքի պայմանների փոփոխություն չի լինի