Category: Aravot

  • «Տղայիս հեռախոսով «սալամ» էին գրում 2020 թվականի պատերազմից հետո»․ անհետ կորածի …

    «Տղայիս հեռախոսով «սալամ» էին գրում 2020 թվականի պատերազմից հետո»․ անհետ կորածի հայր
    Արցախյան պատերազմում անհետացած Լիպարիտ Թովմասյանը հայտարարել է, որ վեց տարի է՝ չգիտի՝ որդին ողջ է, թե ոչ։ Նրա խոսքով՝ որդու հեռախոսից 2020-ի դեկտեմբերին իրեն և ևս երեք անձի «սալամ» հաղորդագրություններ են ուղարկվել։
    Թովմասյանի փոխանցմամբ՝ հեռախոսի տվյալները ցույց են տվել, որ որդին անհետանալուց հետո եղել է Հադրութի գյուղերից մեկում, ապա՝ Բաքվում։ Ընտանիքը մինչ օրս որևէ հստակ պատասխան չի ստացել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Հայաստանը 1 մլրդ դոլարի վնաս ունի միայն ոչ խոհեմ պահվածքի պատճառով»․ Թաթուլ Մա…

    💰 «Հայաստանը 1 մլրդ դոլարի վնաս ունի միայն ոչ խոհեմ պահվածքի պատճառով»․ Թաթուլ Մանասերյան
    Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության համար լուրջ ռիսկեր են ստեղծվել էներգակիրների գների և արտաքին կախվածությունների պատճառով։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է գնահատի տնտեսական և էներգետիկ անվտանգության սպառնալիքները։
    Մանասերյանը նաև քննադատել է դիվերսիֆիկացիայի ներկայիս քաղաքականությունը՝ նշելով, որ կախվածությունը ոչ միայն Ռուսաստանից, այլև Ղազախստանից է մեծացել։
    aravot.am⁠ | @aravot
  • «80-81 նույնականացման դեպք կա, որոնց հետ ծնողները համամիտ չեն»․ անհետ կորածների…

    ⚖️ «80-81 նույնականացման դեպք կա, որոնց հետ ծնողները համամիտ չեն»․ անհետ կորածների հարազատ
    Արսեն Ղուկասյանը հայտարարել է, որ 80-81 նույնականացման արդյունքների հետ զոհվածների և անհետ կորածների ծնողները համաձայն չեն։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում մարմինների պահպանման և նույնականացման գործընթացում խնդիրներ են եղել, ինչի հետևանքով ընտանիքները պահանջում են նոր, անկախ փորձաքննություն։
    Ղուկասյանի խոսքով՝ արդեն եղել են 6 արտաշիրիմման դեպքեր, և անհրաժեշտ է անկախ մասնագետների ներգրավմամբ ամբողջ գործընթացը դարձնել թափանցիկ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Եթե դու մեռնեիր»․ երբ սիրած մարդու մահը չի ավարտում նրա ներկայությունը«Մհեր Մկ…

    🎭 «Եթե դու մեռնեիր»․ երբ սիրած մարդու մահը չի ավարտում նրա ներկայությունը
    «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում Տաթևիկ Մելքոնյանի բեմադրած «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրաման սիրած մարդու կորստից հետո մնացած չասված խոսքերի, կասկածների ու «եթե»-ների մասին է։
    Ֆլորիան Զելլերի պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումը «Արտավազդ 2026»-ում ճանաչվել է լավագույն կամերային ներկայացում։
    aravot.am⁠ | @aravot
  • «Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթևիկ Սո…

    🪖 «Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթևիկ Սողոյան
    Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ անհետ կորածների որոնման և մասունքների նույնականացման գործընթացում անհրաժեշտ է անկախ երրորդ կողմի՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավումը։
    Նրա խոսքով՝ պատերազմից հետո մասունքները հավաքվել են բազմաթիվ խախտումներով և խառնաշփոթով, ինչի հետևանքով մինչև այսօր կարող են լինել չնույնականացված մասունքներ, որոնց վերաբերյալ ընտանիքները պատասխան չունեն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»․ Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբԱ…

    ⚖️ «Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»․ Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ
    ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որի նկատմամբ ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեղադրանքով գործ է քննվում, այսօր դատարան մտավ բարձր տրամադրությամբ՝ ողջունելով հարազատներին ու համակիրներին։
    Դատարանն ավարտեց նախնական դատալսումների փուլը և անցավ հիմնական դատալսումներին։
    aravot.am | @aravot
  • #բիզնես 30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոց…

    #բիզնես
    30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել. այսպես սկսվեց Ակբա բանկի ճանապարհը
    30 տարի անց Ակբայի պատմությունը շարունակում է ձևավորվել նույն հիմքի վրա՝ գաղափար, թիմ և վստահություն։
    Ավելին՝ այստեղ
  • Փակ հանդիպում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ․ Լևոն Քոչարյանը ներկայացրել է քննար…

    🇺🇸 Փակ հանդիպում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ․ Լևոն Քոչարյանը ներկայացրել է քննարկված թեմաները
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Լևոն Քոչարյանի խոսքով՝ քննարկվել են դատական համակարգի, ընտրությունների, ժողովրդավարական ինստիտուտների և ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր։
    Քոչարյանը նշել է, որ անդրադարձել են նաև Բաքվում պահվող հայ գերիներին, ադրբեջանական ներխուժումներին և եկեղեցու դեմ արշավին, սակայն հանդիպումը փակ լինելու պատճառով մանրամասներ չի հրապարակել։
    aravot.am | @aravot
  • Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ»…

    Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ» միջոցառումը դարձավ իսկական տոն արվեստասեր մանուկների և պատանիների համար
    Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ներկայացրել է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառման շրջանակում ինստիտուտի մասնակցությունը։ Տաղավարում երեխաներն ու պատանիները ծանոթացել են հայկական ավանդական երգին ու պարին, իսկ նկարիչներ Արա Հակոբյանը, Լեմս Ներսիսյանը, Վալմարը և այլ արվեստագետներ վարպետության դասեր են անցկացրել՝ ուղղորդելով պատանի ստեղծագործողներին։
    Ամբողջական հոդվածը
  • Աշոտյան․ «Ոչնչից քրեական գործ է ստացվել․ այս մեղադրանքներն իրականության և ինձ հե…

    Աշոտյան․ «Ոչնչից քրեական գործ է ստացվել․ այս մեղադրանքներն իրականության և ինձ հետ կապ չունեն»
    Դատարանում Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները իրականության և իր գործունեության հետ կապ չունեն։ Նա քննադատել է հանրային մեղադրողի ներկայացրած դիրքորոշումը՝ այն բնութագրելով որպես «ոչնչից» ստեղծված քրեական գործ։ Դատական նիստերի ընթացքի վերաբերյալ Աշոտյանի հումորային «սերիալի» ձևակերպմանը դատավորը արձագանքել է՝ ընդգծելով, որ դատարանում «սերիալ չեն նկարահանում»։
    Ամբողջական հոդվածը