Category: Aravot

  • MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցըԵվրոպայի խորհրդի MONEYVAL հ…

    💰 MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը
    Եվրոպայի խորհրդի MONEYVAL հանձնախումբը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը՝ նշելով, որ երկրում գործում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ամուր համակարգ, սակայն անհրաժեշտ է բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու ակտիվների վերադարձի գործընթացը։
    Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է իրականացնի հանձնախմբի ներկայացրած հիմնական առաջարկությունները։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լ…

    🗺️ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լուծենք»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերը մնում են օրակարգում, և սահմանազատումը պետք է շարունակվի այն քարտեզներով, որոնց հիման վրա իրականացվել է Տավուշի գործընթացը։
    Նրա խոսքով՝ անկլավների և էքսկլավների թեմայից Հայաստանը չի հրաժարվում, քանի որ, ըստ Ալմաթայի հռչակագրի սկզբունքների, Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելԿապարակնքված «Արարատցեմե…

    🏭 «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել
    Կապարակնքված «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ գործարանի աշխատանքը չդադարեցվի և իրենք չկորցնեն աշխատանքը։
    Աշխատակիցները նշել են, որ գործարանից իրենց ընտանիքների եկամուտն է կախված և հայտարարել են, որ եթե նշանակվի ժամանակավոր կառավարիչ, ապա արտադրությունը պետք է շարունակվի, իսկ աշխատողները չտուժեն։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով լինելու է պետական …

    ⚖️ «Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով լինելու է պետական Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրավապահ մարմինները Գագիկ Ծառուկյանի գործով գործում են իրենց լիազորությունների շրջանակում։ Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Անդրադառնալով անկլավների թեմային՝ վարչապետն ընդգծել է, որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է։

  • «Ուժեղ Հայաստան». ցուցակում չանցած կուսակցականները կզբաղվեն կուսակցաշինությամբ«…

    🟦 «Ուժեղ Հայաստան». ցուցակում չանցած կուսակցականները կզբաղվեն կուսակցաշինությամբ
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն անցողիկ տեղերում չհայտնված կուսակցականները թիմային քննարկումներից հետո իրենց ներուժը կուղղեն կուսակցության զարգացման աշխատանքներին։
    Այս որոշմամբ նաև նպատակ ունեն պաշտպանել իրենց անդամներին հնարավոր նոր ճնշումներից։
    🔗 aravot.am
    | @aravot
  • «Մարդիկ սկսել են ավելի շատ ծաղիկ նվիրել իրար»․ Փաշինյանը՝ լոլիկի և ծաղկի՝ ոչ սե…

    🌸 «Մարդիկ սկսել են ավելի շատ ծաղիկ նվիրել իրար»․ Փաշինյանը՝ լոլիկի և ծաղկի՝ ոչ սեզոնային գնանկման առիթով
    Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է արտահանման ծավալների աճի և արտահանողներին փոխհատուցման ծրագրերի մասին։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև լոլիկի ու ծաղկի գների նվազմանը, ինչին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է հումորային մեկնաբանությամբ։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Մամուլը գրում էՎահան Հովհաննիսյանը կարծում է, որ քրեական վարույթ նախաձեռնելու դ…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում Նիկոլ Փաշինյանին պարտադիր պետք է կանչեն հարցաքննության. «168 ժամ»
    🔺Չնայած պատգամավոր Բագրատյանի անձնական ունեցվածքը թղթի վրա բավականին համեստ է թվում, նրա կինը՝ Նաիրա Հակոբյանը, տիրապետում է իսկական հարստության. «Ժողովուրդ»
    🔺Փաշինյանը լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծել. Aravot
    🔺«Միշտ եմ այն կարծիքին եղել, որ իրավապաշտպան կառույցից չեն կարող հրաժարվել մարդիկ` զուտ քաղաքական հայացքների համար». Նինա Կարապետյանց.«Հրապարակ»
    🔺«Այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար». «Փաստ»
    🔺Ստացվում է՝ մարդկանց սահմանադրական իրավունքը ոչնչացրին՝ ԿԸՀ-ի ձեռքով. Վարդան Այվազյան. «Հրապարակ»
    🔺Թուրքիան քննադատելու փոխարէն, Թրամփ-ը քննադատեց ՆԱԹՕ-ի իր միւս դաշնակիցները և հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Կը Խոստանայ F-35 Ծախել Անգարային. «Ասպարեզ»
    🔺Սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի փոխարեն. «Փաստ»
    🔺Եվ, փաստորեն, JF-17C կործանիչներն արդեն Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերի զինանոցում են. «168 ժամ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • «Քննչականին ասում ենք՝ ապօրինի է, մի՛ արա, ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ու…

    🏭 «Քննչականին ասում ենք՝ ապօրինի է, մի՛ արա, ասում է՝ ես իմ գործը կանեմ, բողոք ունես՝ գնա ուրիշ տեղ բողոքի». «Արարատցեմենտի» աշխատակիցները ցույց են անում
    «Արարատցեմենտի» աշխատակիցներն արդեն չորրորդ օրն են բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով բացել կապարակնքված գործարանը։ Նրանց խոսքով՝ աշխատանքի դադարեցման հետևանքով հարյուրավոր մարդիկ զրկվել են եկամտից, իսկ գործարանի ղեկավարությունը պնդում է, որ իրավապահներից դեռևս հստակ պատասխան չի ստացել։
    🔗 aravot.am
    | @aravot
  • «Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի…

    🇦🇿 «Ակնկալում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները կհեռացվեն Հայաստանի Սահմանադրությունից։ Դրանից հետո կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիրը». Ջեյհուն Բայրամով
    Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն խաղաղության համաձայնագրի իր մասը վերջնականապես համաձայնեցրել է, սակայն դրա ստորագրումը կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Նա նաև նշել է, որ սահմանազատման գործընթացը շարունակվում է, իսկ «էքսկլավային գյուղերի» հարցը լուծում կստանա։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Իրանի կասկածներն ու պայմանը Փաշինյանի այցից հետո. Օրվա թեման․ ԴԻՏԵՔԻրանի կասկածն…

    Իրանի կասկածներն ու պայմանը Փաշինյանի այցից հետո. Օրվա թեման․ 🎥ԴԻՏԵՔ

    Իրանի կասկածներն ու պայմանը Փաշինյանի այցից հետո

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…