Category: Aravot

  • Արման Թաթոյան․ «Հայաստանի առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է» Գյումրիում «Միաս…

    🛡️ Արման Թաթոյան․ «Հայաստանի առաջնահերթ խնդիրը անվտանգությունն է»
    📍 Գյումրիում «Միասնության թևեր» նախաձեռնության գրասենյակի բացման ժամանակ Արման Թաթոյանը հայտարարել է, որ երկրի գլխավոր խնդիրը անվտանգության ապահովումն ու ինքնապաշտպանության կարողությունն է։
    📚 Նրա խոսքով՝ անվտանգությունը միայն բանակը չէ․ կարևոր է նաև որակյալ կրթությունը, և պետք է այնպես անել, որ հանրակրթական դպրոցների մակարդակը չզիջի մասնավոր դպրոցներին։
    🎓 Թաթոյանը նաև առաջարկել է պետական բուհերում կրթությունը դարձնել անվճար և Հայաստան բերել արտասահմանյան առաջատար համալսարանների մասնաճյուղեր։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ինչպե՞ս են արտիստները հայտնվում «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում Կոմպ…

    🎵 Ինչպե՞ս են արտիստները հայտնվում «Խազեր» մրցանակաբաշխության անվանակարգերում
    📍 Կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի խոսքով՝ արտիստը կարող է ինքը հայտ ներկայացնել, կամ ընդգրկվել, եթե երկրպագուների 100-ից ավելի ձայն է հավաքում։
    🏆 «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունն անցկացվում է 17 անվանակարգերով, իսկ հաղթողներին որոշում են Հայկական ազգային-երաժշտական ակադեմիայի շուրջ 200 անդամներ՝ գաղտնի քվեարկությամբ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Երբ գործադիր իշխանությունը սպառնում է, թե եթե հանկարծ ընտրեք այս կամ այն ուժին՝ …

    Երբ գործադիր իշխանությունը սպառնում է, թե եթե հանկարծ ընտրեք այս կամ այն ուժին՝ սուբսիդիաները կկտրեն, դա մարդկանց զրկում է ինքնուրույն մտածելու և ազատ ընտրություն կատարելու իրավունքից։ Առաջինը պետք է փոխվի օրենսդրությունը։
    📍Այսօր Գյումրիում՝ Պռոշյան 73 հասցեում, բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գրասենյակը։

  • Գյումրիում բացվեց «Միասնության թևեր» նախաձեռնության գրասենյակը Նախաձեռնության վ…

    🏢 Գյումրիում բացվեց «Միասնության թևեր» նախաձեռնության գրասենյակը
    📍 Նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ գրասենյակի դռները մշտապես բաց են քաղաքացիների առաջարկների ու կարծիքների համար։
    🗣️ Գրասենյակը կղեկավարի իրավաբան Լիպարիտ Դրմեյանը, ով նշել է, որ նախաձեռնության նպատակն է պաշտպանել ազգային արժանապատվությունն ու միավորել հասարակությանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Միքայել Մելքումյան․ «Հայաստանի տնտեսությունը սպառողական է» Տնտեսագետ Միքայել Մե…

    💼 Միքայել Մելքումյան․ «Հայաստանի տնտեսությունը սպառողական է»
    📍 Տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշել է, որ Հայաստանում սպառումը գերազանցում է ՀՆԱ-ի 90%-ը, իսկ ներդրումները կազմում են ընդամենը 18–19%։
    ⚙️ Նա առաջարկել է տնտեսական 10 առաջնահերթ քայլ, այդ թվում՝
    • մարզերում հարկերից ազատված 10 գոտի
    նվազագույն աշխատավարձ՝ 82 հազար դրամ
    գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների 10% նվազեցում
    շրջանառության հարկ՝ 1% ՓՄՁ-ի համար
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Լեւոն Զուրաբյան․ «Ընդդիմության համախմբումը բավականին իրատեսական է» ՀԱԿ փոխնախագ…

    🏛️ Լեւոն Զուրաբյան․ «Ընդդիմության համախմբումը բավականին իրատեսական է»
    📍 ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ համագումարում ձևավորված մթնոլորտը ցույց է տալիս՝ ընդդիմության կոնսոլիդացիան իրական հնարավորություն է։
    🗣️ Նա շնորհակալություն է հայտնել կուսակցության կառույցներին՝ իրեն առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու առաջադրելու վստահության համար։
    Զուրաբյանը նաև կոշտ քննադատել է գործող իշխանությանը՝ պնդելով, որ երկիրը գտնվում է «անարդարների եւ խաբեբաների ձեռքում», և իշխանությունները ներկայիս իրավիճակը փորձում են ներկայացնել որպես հաջողություն։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • ՀԱԿ համագումարում՝ ընդդիմադիր ուժերի համախմբման կոչ «Ուժեղ Հայաստան» կուսակցութ…

    🏛️ ՀԱԿ համագումարում՝ ընդդիմադիր ուժերի համախմբման կոչ
    📍 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Միքայելյանը հայտարարեց, որ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ՝ վտանգված են անվտանգությունը, ազգային ինքնությունն ու պետականության հիմքերը։
    🗣️ Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք է պաշտպանել Հայաստանի Անկախության հռչակագիրը, և ընդդիմադիր ուժերը պետք է միասին կանգնեն մեկ ճակատում։
    🤝 Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՀԱԿ-ը կարևոր դեր ունի ընդդիմադիր համագործակցության ձևավորման գործում, ինչը կարող է ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Փաշինյանը նման հայտարարություններով միջազգային լեգիտիմություն է ստանում Քաղաքագ…

    🌍 Փաշինյանը նման հայտարարություններով միջազգային լեգիտիմություն է ստանում
    📍 Քաղաքագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ խաղաղության ջատագով է և պայքարում է պատերազմը խափանող ուժերի դեմ։
    🗣️ Նրա խոսքով՝ այս կերպ վարչապետը ավելացնում է Արեւմուտքի աջակցությունը, որտեղ Փաշինյանը ընկալվում է որպես խաղաղություն հաստատող և Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս բերող գործիչ։
    Վարդանյանը միաժամանակ նշում է, որ հայ ռազմագերիների հարցը ևս պետք էր բարձրացնել Եվրախորհրդարանի ամբիոնից։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Բացված է ՀԱԿ-ի 5-րդ համագումարը Համագումարին մասնակցում են 42 տարածքային կազմակ…

    🏛️ Բացված է ՀԱԿ-ի 5-րդ համագումարը
    📍 Համագումարին մասնակցում են 42 տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընտրված է 281 պատվիրակ։
    🤝 Հրավիրված են նաև մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ՝ «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Ուժեղ Հայաստան» և այլ ուժեր։
    🗣️ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ուղերձում նշել է․
    «Ընդդիմության հաղթանակի դեպքում երկրում կարող է տեղի ունենալ կապիտալ վերանորոգում»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Իշխանությունը պահելու համար Նիկոլը փորձում է ծախել այն ամենը, ինչ կարող է» Քաղ…

    🗣️ «Իշխանությունը պահելու համար Նիկոլը փորձում է ծախել այն ամենը, ինչ կարող է»
    📍 Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ իշխանությունը պահպանելը էքզիստենցիալ խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար, և նա դրա համար օգտագործում է բոլոր հնարավոր մեթոդները։
    Ենոքյանի խոսքով՝ իշխանությունը պահելու համար փորձ է արվում «ծախել» Արցախը, Հայաստանի տարածքը, սուվերենությունը, ժողովրդավարությունը և այլ արժեքներ։
    🌍 Նա պնդում է, որ սկզբում այդ առաջարկները ուղղված էին հայ հասարակությանը և Ռուսաստանին, իսկ այժմ փորձ է արվում իշխանությունը պահել Արեւմուտքի միջամտությամբ։
    📊 Քաղաքագետը նաև նշում է, որ նախընտրական շրջանում հնարավոր են կոշտ մեթոդներ և ճնշումներ, իսկ ընդդիմության համար կարևոր է ձևավորել զսպող գործիք՝ փողոցային պայքար։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot