Category: Aravot

  • ՍԴ-ն մերժել է զինծառայությունից խուսափելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դի…

    ⚖️ ՍԴ-ն մերժել է զինծառայությունից խուսափելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը
    Սահմանադրական դատարանը մերժել է Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը, որով վիճարկվում էր զինծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական օրենսգրքի դրույթի սահմանադրականությունը՝ նշելով, որ «հիմնավոր կասկած» առկա չէ։
    Դիմումը ներկայացվել էր Ռուբեն Զալինյանի գործի շրջանակում, որը առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել էր 1 տարվա ազատազրկման՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ն մերժել է ԶՊՄԿ-ի նախկին ղեկավար Նարեկ Ամբարյանի դիմումի քննությունը«Զանգեզո…

    ⚖️ ՍԴ-ն մերժել է ԶՊՄԿ-ի նախկին ղեկավար Նարեկ Ամբարյանի դիմումի քննությունը
    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի դիմումը Սահմանադրական դատարանը չի ընդունել քննության՝ նշելով, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները։
    Ամբարյանը վիճարկում էր իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած քրեական օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը՝ պնդելով, որ դրանք խախտում են սեփականության իրավունքն ու տնտեսական գործունեության ազատությունը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում էՍեփականության իրավունքի «հոգեհանգստի արարողությունը»․ «Փաստ»⁠ՊԵԿ…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Սեփականության իրավունքի «հոգեհանգստի արարողությունը»․ «Փաստ»⁠
    🔺ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, այդ թվում` «Առինջ մոլում»․ «Հրապարակ»⁠
    🔺Բենիամին Մաթևոսյան. Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է. «Փաստ»⁠
    🔺Արթուր Խաչատրյան. Աշխարհի մասշտաբով ցանկացած մարդ, որ կենդանու ձեռքբերման օրինական փաստաթղթեր ունի, կարող է ունենալ այդ կենդանուն ու պահել. «Հրապարակ»⁠
    🔺Ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն․ «Ժողովուրդ»⁠
    🔺Մեծ ցավ ես ապրում, թե ինչ ահռելի անկում է գրանցել պետական կառավարման մակարդակը․ «Հրապարակ»⁠
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ՝ այստեղ
  • Արտակ Զաքարյան․ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև հյուծող պատ…

    🌍 Արտակ Զաքարյան․ ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև հյուծող պատերազմի
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է, որ ԱՄՆ-Իրան ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հակամարտությունը կարող է լինել նոր ռազմավարությամբ և վերածվել երկարատև, հյուծող պատերազմի։
    Նրա գնահատմամբ՝ Դոնալդ Թրամփի նախնական հաշվարկները չեն արդարացել, իսկ Իրանը, չնայած կրած կորուստներին, շարունակում է արդյունավետ դիմակայել և բարդացնել Վաշինգտոնի ծրագրերը։
    aravot.am⁠ | @aravot
  • Երբ մանկական հիշողությունն է դառնում հետապնդման թիրախԵս կարծում եմ՝ 10-ամյա արց…

    📰 Երբ մանկական հիշողությունն է դառնում հետապնդման թիրախ
    Ես կարծում եմ՝ 10-ամյա արցախցի աղջնակի նկարից «Տատիկ-Պապիկ» հուշարձանը հեռացնելը պարզապես մեկ միջադեպ չէ։ Անկախ պատճառաբանություններից՝ նման քայլը մանկական հիշողության և Արցախի հանդեպ կարոտի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում է։
    Իմ համոզմամբ՝ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեկ դպրոցի պատմությունը։ Երբ վերևից ձևավորվում է նման քաղաքական միջավայր, ներքևում արդեն հաճախ նույնիսկ հատուկ հրահանգներ պետք չեն լինում, իսկ դրա հետևանքները վտանգավոր են հասարակության համար։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot
  • Հայաստանի ժուռնալիստների միությունը «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը հանձնեց «Առա…

    Հայաստանի ժուռնալիստների միությունը «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին։

    «Արմենը դրել է մի նշաձող, որին բոլորս պետք է ձգտենք, ինձ համար մեծ պատիվ է այս մրցանակը ստանալը։ Երբ իմացա, որ ինձ են տալիս առաջին մրցանակը, մտածեցի, որ շատ ավելի նշանավոր լրագրողներ կան, որոնք արժանի են դրան։ Հուսով եմ՝ այդ նախաձեռնությունը կշարունակվի, և էլի կլինեն լրագրողներ, որոնք համապատասխանում են այդ նշաձողին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանը։

  • Պտտահողմն ու ուժեղ կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մի շարք գյուղերիՇիրակի մա…

    🌪️ Պտտահողմն ու ուժեղ կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մի շարք գյուղերի
    Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր, Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան գյուղերում պտտահողմն ու ուժեղ կարկուտը վնասել են բերքը, մրգատու ծառերն ու ավտոմեքենաները, իսկ պտտահողմը քիչ էր մնում արմատախիլ աներ ծառերը։
    Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս տարերքի հասցրած վնասների մասշտաբը։
    aravot.am⁠ | @aravot
  • «Գործատուներն ասում էին՝ աշխատանք չկա, բայց իրականում խնդիրը հաշմանդամությունս …

    «Գործատուներն ասում էին՝ աշխատանք չկա, բայց իրականում խնդիրը հաշմանդամությունս էր»
    «Հայկական Կարիտաս»-ի աշխատակից Արթուր Գալստյանը պատմել է, որ աշխատանքի ընդունվելիս բազմիցս բախվել է խտրական վերաբերմունքի, իսկ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի, կրթության և ազատ տեղաշարժի հնարավորությունները շարունակում են սահմանափակ մնալ։
    Նրա խոսքով՝ քաղաքի շենքերի մեծ մասը, բուհերն ու ենթակառուցվածքները դեռևս հարմարեցված չեն, և եթե Հայաստանը ցանկանում է լինել ներառական ու զբոսաշրջային երկիր, այս խնդիրները պետք է առաջնահերթ լուծվեն։
    aravot.am⁠ | @aravot
  • Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կեն…

    Կորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն
    ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/6e8c503bb9.mp4?token=YXwXS4rFYhNZcKEEtXfZR94jgMzKy6IYaVjfxz0oGs76txlqioBnu5mhmcN15DUVhzLoq2H7kkM2tktJu8uF2ZPYeXMjHO4Uyha-eiHwgswIi3Z3avMnmrfTTPblXw-m0iGyUySYpzsb_HHBQjx3AHmyzecWjchjeQFAFeTW_sWt3F7AETwKItD77Hhqa7RK-ECf1pesPOTEaoRV1VCW7WFJTzuW9xnvDuZYd2gYdzOYjpzy7NqXGBJn6Ke9htcmxF_nlPJbptPoZDXgdrHSO5qMJBy5lA-0l5mwjQQ5IIq4U9QhDO2lql0UWBjZZ5P498HPqe8YYpwrwZ4-5Lq-Dg

  • Լրագրողներիս դերն այսօր հարյուրապատիկ կարեւոր է.Արամ Աբրահամյանին հանձնվեց առաջի…

    Լրագրողներիս դերն այսօր հարյուրապատիկ կարեւոր է.Արամ Աբրահամյանին հանձնվեց առաջին մրցանակը