Category: Aravot

  • Ադրբեջանցիները Պրահայի կենտրոնում Երևանն ու Հայաստանը ներկայացրել են որպես ադրբ…

    🇨🇿 Ադրբեջանցիները Պրահայի կենտրոնում Երևանն ու Հայաստանը ներկայացրել են որպես ադրբեջանական

    Պրահայի կենտրոնում ադրբեջանցիները կազմակերպել են քարոզչական ակցիա՝ 20-րդ դարասկզբի Երևանի և Արցախի լուսանկարները ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգություն և հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։
    Չեխիայում բնակվող լրագրող Հակոբ Ասատրյանի խոսքով՝ նմանատիպ ակցիաներին Հայաստանի պաշտոնական կառույցները պետք է արձագանքեն՝ միջազգային հարթակներում բարձրացնելով պատմության խեղաթյուրման և տարածքային պահանջների հարցը։
    aravot.am | @aravot
  • Փաշինյան․ «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենց գործառույթները չկատարեց…

    🏛️ Փաշինյան․ «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում իրենց գործառույթները չկատարեցին»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ընդունում այն պնդումները, թե Արցախի հարցում մեղավորը միայն Հայաստանն է՝ հիշեցնելով, որ 2022 թվականին ՀԱՊԿ-ը չի կատարել իր գործառույթները, իսկ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները չեն իրականացրել իրենց առաքելությունը։
    Անդրադառնալով ռուսական կողմի մեղադրանքներին՝ Փաշինյանն ասել է, որ Արցախի թեմայով բոլոր պարզաբանումները նախկինում արդեն տրվել են, և դրանց գնահատականը տվել է Հայաստանի ժողովուրդը։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ «Աշխատանքը տարվում է լուռ և կոնֆի…

    ⚖️ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ «Աշխատանքը տարվում է լուռ և կոնֆիդենցիալ»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ պետական կառույցները ամենօրյա ռեժիմով աշխատում են՝ ճշտելու տեղեկատվությունը և աջակցություն ցուցաբերելու հնարավորության դեպքում։
    Նրա խոսքով՝ նախկին փորձը ցույց է տվել, որ այս հարցում առավել արդյունավետ է «լուռ, կոնֆիդենցիալ» աշխատանքը, և այդ ձևաչափով գործընթացը շարունակվում է։
    aravot.am | @aravot
  • Պոեզիայով են ներծծված գրեթե իմ բոլոր ստեղծագործություններըԿոմպոզիտոր Ժիրայր Շահ…

    🎼 Պոեզիայով են ներծծված գրեթե իմ բոլոր ստեղծագործությունները
    Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը պատմել է իր հեղինակային համերգի, նոր վոկալ շարքերի և պոեզիայի հետ ստեղծագործական կապի մասին։ Նրա խոսքով՝ գրականությունն ու հատկապես պոեզիան մշտապես ուղեկցել են իր երաժշտական ճանապարհը՝ հարստացնելով ստեղծագործությունները։
    🔗 aravot.am | @aravot
  • «Այս ամենը Հայաստանի վարկն է գցում». «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը՝ Գագիկ Ծա…

    ⚖️ «Այս ամենը Հայաստանի վարկն է գցում». «Եվրոմոթորս» ընկերության տնօրենը՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողի մասին
    «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Կարագյոզյանը հայտարարել է, որ ընկերությունների գործունեության կասեցումը մեծ վնասներ է պատճառել և բացասաբար է ազդում Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի օրը մեր աշխատատեղերը կբացվեն»․…

    ⚖️ «Եթե այնտեղ ձեր վերադասները հայեր են, երկուշաբթի օրը մեր աշխատատեղերը կբացվեն»․ «Մուլտի կոնցեռնի» աշխատակիցներն ասել են կառավարության ներկայացուցչին
    «Մուլտի կոնցեռնի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ պահանջել են բացել իրենց աշխատատեղերը և տրամադրել վարկային արտոնություններ՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի մեղավորը իրենք չեն։
    🔗 aravot.am | @aravot
  • Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով⁠Վերաքննիչ…

    ⚖️ Արմեն Աշոտյանի նկատմամբ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով⁠
    Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
    Վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։
  • «ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը ժամ…

    🎯 «ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը ժամանակ ձգելու հնարավորություն կտա, բայց նա կաշխատի կատարել ադրբեջանական կողմի պահանջները»
    Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի պահանջներին, ԵԱՀԿ-ի հայտարարություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
    Նրա խոսքով՝ իշխանությունը կարող է ժամանակ շահել, սակայն կշարունակի շարժվել ադրբեջանական կողմի պահանջներին համապատասխան ուղղությամբ։
    🔗 aravot.am | @aravot
  • Նոր ձերբակալություններ Գյումրիում․ թիրախում այս անգամ Կարեն Սիմոնյանի թիմակիցնե…

    ⚖️ Նոր ձերբակալություններ Գյումրիում․ թիրախում այս անգամ Կարեն Սիմոնյանի թիմակիցներն են
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Գյումրու բնակիչ Աշոտ Խաչատրյանին, որը ԱԺ ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի Անի թաղամասի շտաբի ներկայացուցիչ էր։ Ըստ տեղեկությունների՝ մայրաքաղաք են տեղափոխվել նաև երկու աղջիկներ, իսկ օրեր առաջ նույն շտաբի պատասխանատու Մարտուն Հովհաննիսյանը ենթարկվել էր տնային կալանքի։
    Կարեն Սիմոնյանի թիմակիցների նկատմամբ գործողությունները կապվում են ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի հետ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փ…

    📈 «Ամեն օր ասում են՝ ճգնաժամ, սա ճգնաժամ չէ, սա հնարավորություն ու պատուհան է». Փաշինյանը՝ ԵԱՏՄ սահմանափակումների մասին
    Կառավարությունը հաստատել է ձկնաբուծական տնտեսություններին աջակցության ծրագիր՝ պայմանավորված արտահանման սահմանափակումներով։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ աջակցություն կստանան Արմավիրի և Արարատի մարզերի 135 տնտեսություններ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։
    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ և ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքներին՝ դրանք որակելով ոչ թե ճգնաժամ, այլ հնարավորություն՝ տնտեսության դիվերսիֆիկացման և նոր շուկաներ գտնելու համար։ Նա նշել է, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Հայաստանը չուներ այլընտրանքներ։
    🔗 aravot.am | @aravot