Category: Aravot

  • «Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտա…

    🇮🇷 «Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»․ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին
    Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների միջև վեճը կապված է տնտեսական տարաձայնությունների հետ, և Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին։
    Դեսպանի խոսքով՝ կողմերը միմյանց նկատմամբ ունեցել են փոխադարձ մեղադրանքներ, իսկ այժմ հարցը գտնվում է իրավական գործընթացում։ Նա հույս է հայտնել, որ լուծում կգտնվի արդար քննության և փոխզիջման միջոցով։
    🔗 aravot.am
    | @aravot
  • #վերլուծականԻնչպես է «կոնդենսացվում» խորհրդանիշների իմաստըԽորհրդանիշները ժամանակ…

    #վերլուծական
    🎯Ինչպես է «կոնդենսացվում» խորհրդանիշների իմաստը
    Խորհրդանիշները ժամանակի ընթացքում փոխում են իրենց ընկալումը՝ կախված քաղաքական, պատմական եւ հասարակական իրադարձություններից։ Գեորգիեւյան ժապավենը, Արարատը, Արցախի դրոշը եւ Հայաստանի քարտեզի կրծքանշանը ձեռք են բերում նոր իմաստներ տարբեր հանրային խմբերի ընկալումներում։
    Խորհրդանիշների նշանակությունը միայն արտաքին տեսքով չի որոշվում․ այն ձեւավորվում է հիշողությունների, քաղաքական գործընթացների եւ մարդկանց անձնական փորձառության ազդեցությամբ։
    🖋️ Արամ Աբրահամյանի վերլուծականը | @aravot
  • #բիզնես …

    #բիզնես 💳Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում
    «Բադալյան եղբայրներ» խմբի Ֆասթ բրենդը ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիա՝ հնարավորություն ստանալով վճարային և ֆինանսական ծառայություններ մատուցել ԵՄ 27 երկրներում։
    🔗 aravot.am | @aravot
  • Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվիՀայաստանու…

    🌐 Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվի
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված Իրանի մտահոգությունները պետք է հասցեական պատասխան ստանան։
    Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի ստեղծի որևէ սպառնալիք Իրանի համար, իսկ նպատակն է գտնել մեխանիզմներ՝ ապաշրջափակման հնարավորություններն օգտագործելու համար։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սք…

    🎓 Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սքոլաե Մունդի Արմենիա»
    «Սքոլաե Մունդի Արմենիա» հիմնադրամի տնօրեն Վասիլի Բարդադիմովը նշել է, որ 2012 թվականից հիմնադրամի ծրագրերից օգտվել է 327 հայ ուսանող և երիտասարդ, հատկացվել է շուրջ 15,6 մլն դոլարի աջակցություն։
    Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը համոզված են եղել, որ կրթությունն է երկրի զարգացման գլխավոր հիմքը և հայերի կարևոր մրցակցային առավելությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Մամուլը գրում էԿենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ. «Ժողովուրդ»
    🔺Ծառուկյանի որոշ տնտեսություններ այդ գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել. «Հրապարակ»
    🔺Եթե Ծառուկյանն ունենա փաստաթուղթ, իրավական ճանապարհով այդ կենդանիներին կարող է հետ վերցնել. Սիլվա Ադամյան. «Հրապարակ» 🔺Սպորտի գործիչները չեն խոսում. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • Իրանի դեսպան․ «Խամենեին Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան»Հայաստանում Իր…

    🇦🇲 Իրանի դեսպան․ «Խամենեին Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան»
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի և իրանահայ համայնքի նկատմամբ։
    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը՝ Խամենեի հուղարկավորությանը մասնակցելու համար և ընդգծել հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնությունում արդեն ունի 1 ոսկի, 2 արծաթ և …

    🤼 Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնությունում արդեն ունի 1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ
    Սկոպյեում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նահմատովին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
    Հայաստանի հավաքականի կազմում Էդգար Պետրոսյանն ու Ալեքս Մարգարյանը նվաճել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալ։
    🔗 aravot.am
    | @aravot
  • #վերլուծական«Թրամփի ուղու» ռուսական «քարքարոտ» ճանապարհըTRIPP նախագծի շուրջ քննա…

    #վերլուծական
    🎯«Թրամփի ուղու» ռուսական «քարքարոտ» ճանապարհը
    TRIPP նախագծի շուրջ քննարկումները վաղուց դուրս են եկել տնտեսական նախաձեռնության շրջանակներից՝ վերածվելով աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային թեմայի։ Ռուսաստանը փորձում է նախագիծը կապել ԵԱՏՄ իրավական դաշտի, անվտանգության համակարգի եւ տարածաշրջանային ազդեցության պահպանման ռազմավարության հետ։
    Երեւանը փորձում է հավասարակշռման քաղաքականությանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու, բայց միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները պահպանելու համատեքստում։
    🖋️Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot
  • Դադարեցվել է Նինա Կարապետյանցի անդամակցությունը «Հելսինկյան ասոցիացիա» կազմակեր…

    ⚖️ Դադարեցվել է Նինա Կարապետյանցի անդամակցությունը «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպությանը
    «Հելսինկյան ասոցիացիան» հայտարարել է, որ դադարեցրել է նախկին ղեկավար Նինա Կարապետյանցի անդամակցությունը՝ նշելով, որ նա չի մասնակցել կազմակերպության վերջին երեք ժողովներին և զբաղվում է գործունեությամբ, որը, ըստ կազմակերպության, հակասում է իր նպատակներին ու արժեքներին։
    Կարապետյանցը հրապարակել է ստացված ծանուցումն ու արձագանքել՝ գրելով, որ իր կայացրած որոշման ճշտության մեջ հերթական անգամ համոզվել է։
    🔗 aravot.am
    | @aravot