Category: Aravot

  • 2026թ․ հունվարի տվյալները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան շարունակում է …

    🔷2026թ․ հունվարի տվյալները ցույց են տալիս, որ անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենաակտիվ ոլորտներից մեկը։ Գործարքների ընդհանուր թիվը շարունակում է պահպանվել բավական բարձր մակարդակի վրա, սակայն այդ ակտիվության կառուցվածքը բացահայտում է մի կարևոր իրողություն` շուկայի աճը տարածքային և տնտեսական առումով խիստ անհավասար է։
    Դավիթ Անանյան
  • IRI-ի հարցման տվյալները՝ «Առերեսում» հաղորդաշարում «Առավոտի» «Առերեսում» հաղորդ…

    📊 IRI-ի հարցման տվյալները՝ «Առերեսում» հաղորդաշարում
    📍 «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարում քննարկվել են IRI-ի հարցման արդյունքները։ Ըստ դրանց՝ քաղաքացիների մեծ մասը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը։
    📍 Միաժամանակ նշվում է, որ ընդդիմությունը դեռևս չի ընկալվում որպես վստահելի այլընտրանք անվտանգության ու տնտեսական հարցերում։
    📍 Անվտանգության հարցում գնահատականները՝
    • Կառավարություն — 41% դրական, 57% բացասական
    • Ընդդիմություն — 29% դրական, 50% բացասական
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #բիզնես Երկրի տնտեսական զարգացման գործում նշանակալի դեր ունեցող «Բադալյան եղբայ…

    #բիզնես
    🟪 Երկրի տնտեսական զարգացման գործում նշանակալի դեր ունեցող «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի՝ 2025-ին վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 33 մլրդ 122 մլն 52 հազար 404 դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Խմբի առաջատար և երկրի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Սոֆթ Կոնստրակտը, 2025 թվականին պետբյուջե է վճարել 23 մլրդ 777 մլն 903 հազար դրամ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
    Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ Բանկ»-ը պետբյուջե է վճարել 4 մլրդ 784 մլն 45 հազար դրամ, ինչի արդյունքում զբաղեցրել է 75-րդ տեղը ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում։
  • Սողոմոն Թեհլիրյանի գործողության 105-ամյակը 1921 թ․ մարտի 15-ին Բեռլինում Սողոմո…

    🕊️ Սողոմոն Թեհլիրյանի գործողության 105-ամյակը
    📍 1921 թ․ մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանը իրականացրեց «Նեմեսիս» գործողության դատավճիռը՝ սպանելով Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային։
    📍 Գերմանական դատարանը 1921 թ․ հունիսի 2-ին արդարացրեց Թեհլիրյանին։
    📍 Երևանում՝ Աջափնյակում գտնվող Թեհլիրյանի կիսանդրու մոտ, ծաղիկների խոնարհումով ոգեկոչվեց գործողության 105-ամյակը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #առողջություն Ի՞նչ է մարմնի դիսմորֆիկ խանգարումը Մասնագետների խոսքով՝ մարմնի դի…

    #առողջություն
    🧠 Ի՞նչ է մարմնի դիսմորֆիկ խանգարումը
    📍 Մասնագետների խոսքով՝ մարմնի դիսմորֆիկ խանգարումը (դիսմորֆոֆոբիա) հոգեկան վիճակ է, երբ մարդը չափազանց մտահոգվում է իր արտաքինի «թերություններով», որոնք հաճախ աննկատ են շրջապատի համար։
    📌 Ախտանշաններից են՝
    • արտաքինի մշտական համեմատություն ուրիշների հետ
    • հաճախ հայելու մեջ նայելը կամ դրանից խուսափելը
    • ֆիլտրերի ու կոսմետիկ միջամտությունների հաճախակի օգտագործում
    • ամոթի, անհանգստության կամ խուճապի զգացում արտաքինի պատճառով
    ⚠️ Խանգարումը կարող է ազդել մարդու կյանքի որակի վրա, հանգեցնել դեպրեսիայի ու սոցիալական մեկուսացման։ Բուժման համար կիրառվում են հոգեթերապիա և, անհրաժեշտության դեպքում, դեղորայք։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ընտրողների մեծ թիվը հիասթափված է ու կողմնորոշված չէ. Հայկ Դերզյանի և Արեգ Սավգու…

    Ընտրողների մեծ թիվը հիասթափված է ու կողմնորոշված չէ. Հայկ Դերզյանի և Արեգ Սավգուլյանի «Առերեսումը»

    Ընտրողների մեծ թիվը հիասթափված է ու կողմնորոշված չէ. Հայկ Դերզյանի և Արեգ Սավգուլյանի «Առերեսումը»

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է նոր պատերազմ»․ Փաշինյան• …

    ⚖️ «Եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է նոր պատերազմ»․ Փաշինյան
    📺 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ քաղաքական դաշտը բաժանվում է «խաղաղության» և «պատերազմի» կուսակցությունների։
    💬 Նրա խոսքով՝ «եթե շարունակենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է նոր պատերազմ»։
    🗣️ Պատմաբան Արեգ Սավգուլյանն արձագանքել է՝ «սա հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ հնչած «պատերազմի կուսակցության» մասին խոսքերը»։
    📊 Քննարկման ընթացքում նշվել է նաև, որ հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 47%-ը կարծում է, թե երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 41%-ը՝ սխալ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Երիտասարդների 63%-ը որևէ քաղաքական գործչի չի վստահում»• Ամերիկյան Միջազգային …

    📊 «Երիտասարդների 63%-ը որևէ քաղաքական գործչի չի վստահում»
    📉 Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ հարցվածների 48%-ը ասել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։
    👥 18–35 տարեկան երիտասարդների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 63 տոկոսի։
    💬 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը նշել է․ «Երիտասարդների ակտիվ ներգրավվածություն կա, բայց ցանկալի է, որ այն ավելի մեծ լինի»։
    Նրա խոսքով՝ եկեղեցու նկատմամբ վստահությունը աճել է․ այն դրական է գնահատել հարցվածների 61%-ը, իսկ երիտասարդների շրջանում՝ 69%։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Պարգևավճարային ֆոնդը, որը 1 միլիարդ դոլարից անցնում է, կարող էր ծառայել 25.000 …

    Պարգևավճարային ֆոնդը, որը 1 միլիարդ դոլարից անցնում է, կարող էր ծառայել 25.000 բնակարան կառուցելուն

  • «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր է»․ Փաշինյանը՝ խաղաղության մասին…

    🕊️ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր է»․ Փաշինյանը՝ խաղաղության մասին
    📍 Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղության թեմայով։
    💬 Նա նշել է․ «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային հռչակագիր է, որովհետև եթե պետություն հռչակելով խնդիրներ ես առաջադրում, դա պետություն չէ»։
    ⚠️ Վարչապետը նաև հայտարարել է, որ ընդդիմությունը հայրենիքում խոսում է օտար երկրների շահերից։
    🛡️ Փաշինյանի խոսքով՝ «թղթե շերեփին պետք է փոխարինի պետության ուժեղացումը», իսկ հարևանների հետ լարվածություն չկա։
    🔗 Ավելին՝ Առավոտում