Category: Aravot

  • «Փաշինյանին սպասում ենք Թեհրանում». դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությ…

    🇮🇷 «Փաշինյանին սպասում ենք Թեհրանում». դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի մասին
    Իրանի դեսպանը հայտարարել է, որ Երևանն ու Թեհրանը աշխատում են համապարփակ գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ուղղությամբ և հույս հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան հնարավորություն կտա նոր փուլ սկսել հարաբերությունների զարգացման մեջ։
    Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի տարածքից Իրանին հնարավոր հարվածների, ինչպես նաև Նախիջևանի միջադեպի վերաբերյալ իրանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ հարցերը քննարկվել են դիվանագիտական ուղիներով։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Վերոնիկա Զոնաբենդը դիմել է միջազգային կառույցներին՝ Բաքվում հայ բանտարկյալներին…

    🤝 Վերոնիկա Զոնաբենդը դիմել է միջազգային կառույցներին՝ Բաքվում հայ բանտարկյալներին այցելելու հարցով
    Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցի նախապատրաստման շրջանակում դիմել է Ադրբեջանի, Հայաստանի և միջազգային կառույցներին՝ խնդրելով աջակցել նախաձեռնության կազմակերպմանն ու անվտանգության ապահովմանը։
    Նախաձեռնության նպատակը, ըստ նրա, մարդասիրական է՝ հանդիպել պահվող անձանց, փոխանցել հարազատների նամակներն ու աջակցությունը՝ ապահովելով նրանց իրավունքների և կապի պահպանումը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • ՍԴ․ Քարոզարշավը չի կարող ուղեկցվել ատելության և բռնության կոչերովՍահմանադրական …

    ⚖️ ՍԴ․ Քարոզարշավը չի կարող ուղեկցվել ատելության և բռնության կոչերով
    Սահմանադրական դատարանը ընտրությունների վերաբերյալ որոշման մեջ անդրադարձել է անմեղության կանխավարկածին, վարչական ռեսուրսի կիրառմանը և ընտրական միջավայրի պահպանմանը՝ ընդգծելով, որ պետական մարմինների ու քաղաքական ուժերի վարքագիծը չպետք է խաթարի ազատ մրցակցությունն ու հանրային վստահությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • «Այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Ալիևի և Է…

    🔵 «Այս փաստը կարձանագրվի պատմական հիշողության մեջ»․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Ալիևի և Էրդողանի՝ Խամենեի հուղարկավորությանը չմասնակցելու մասին
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Իրանի ակնկալիքն էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անձամբ մասնակցեին Սեյեդ Ալի Խամենեի հուղարկավորությանը։ Նրա խոսքով՝ այս հարցում երկրների ընդունած որոշումները կարձանագրվեն պատմական հիշողության մեջ։
    Դեսպանը նշել է, որ Հայաստանը արարողությանը մասնակցել է առաջին դեմքի մակարդակով, մինչդեռ Թուրքիան ներկայացված է եղել փոխնախագահի, իսկ Ադրբեջանը՝ խորհրդարանի նախագահի մակարդակով։
    aravot.am | @aravot
  • ՄԻԵԴ 2016թ. հունվարի 21-ի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման և 2026թ. մ…

    ⚖️ ՄԻԵԴ 2016թ. հունվարի 21-ի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման և 2026թ. մայիսի 27-ի վճռով առաջացած հետևանքների մասին
    Վարյա Սաֆարյանը դիմել է ՄԻԵԴ և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե՝ պնդելով, որ 2016 թվականի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» վճռով արձանագրված սեփականության իրավունքի խախտումները ամբողջությամբ չեն վերացվել։
    Նրա խոսքով՝ 2026 թվականի մայիսի 27-ի ներպետական դատարանի վճռով անշարժ գույքի օտարման հարցը լուծվել է՝ առանց հաշվի առնելու ՄԻԵԴ վճռի կատարման և սեփականության իրավունքի ամբողջական վերականգնման խնդիրները։
    🔗 aravot.am
    | @aravot
  • «Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտա…

    🇮🇷 «Երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»․ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին
    Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների միջև վեճը կապված է տնտեսական տարաձայնությունների հետ, և Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական հարցերին։
    Դեսպանի խոսքով՝ կողմերը միմյանց նկատմամբ ունեցել են փոխադարձ մեղադրանքներ, իսկ այժմ հարցը գտնվում է իրավական գործընթացում։ Նա հույս է հայտնել, որ լուծում կգտնվի արդար քննության և փոխզիջման միջոցով։
    🔗 aravot.am
    | @aravot
  • #վերլուծականԻնչպես է «կոնդենսացվում» խորհրդանիշների իմաստըԽորհրդանիշները ժամանակ…

    #վերլուծական
    🎯Ինչպես է «կոնդենսացվում» խորհրդանիշների իմաստը
    Խորհրդանիշները ժամանակի ընթացքում փոխում են իրենց ընկալումը՝ կախված քաղաքական, պատմական եւ հասարակական իրադարձություններից։ Գեորգիեւյան ժապավենը, Արարատը, Արցախի դրոշը եւ Հայաստանի քարտեզի կրծքանշանը ձեռք են բերում նոր իմաստներ տարբեր հանրային խմբերի ընկալումներում։
    Խորհրդանիշների նշանակությունը միայն արտաքին տեսքով չի որոշվում․ այն ձեւավորվում է հիշողությունների, քաղաքական գործընթացների եւ մարդկանց անձնական փորձառության ազդեցությամբ։
    🖋️ Արամ Աբրահամյանի վերլուծականը | @aravot
  • #բիզնես …

    #բիզնես 💳Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում
    «Բադալյան եղբայրներ» խմբի Ֆասթ բրենդը ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիա՝ հնարավորություն ստանալով վճարային և ֆինանսական ծառայություններ մատուցել ԵՄ 27 երկրներում։
    🔗 aravot.am | @aravot
  • Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվիՀայաստանու…

    🌐 Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվի
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված Իրանի մտահոգությունները պետք է հասցեական պատասխան ստանան։
    Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի ստեղծի որևէ սպառնալիք Իրանի համար, իսկ նպատակն է գտնել մեխանիզմներ՝ ապաշրջափակման հնարավորություններն օգտագործելու համար։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սք…

    🎓 Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սքոլաե Մունդի Արմենիա»
    «Սքոլաե Մունդի Արմենիա» հիմնադրամի տնօրեն Վասիլի Բարդադիմովը նշել է, որ 2012 թվականից հիմնադրամի ծրագրերից օգտվել է 327 հայ ուսանող և երիտասարդ, հատկացվել է շուրջ 15,6 մլն դոլարի աջակցություն։
    Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը համոզված են եղել, որ կրթությունն է երկրի զարգացման գլխավոր հիմքը և հայերի կարևոր մրցակցային առավելությունը։
    🔗 aravot.am
    | @aravot