Category: Aravot

  • ՔՊ-ն ապահովեց Լիանա Մանուկյանի ընտրությունը՝ 57 կողմ ձայնովԱԺ-ում այսօր Լիանա Մ…

    🗳️ ՔՊ-ն ապահովեց Լիանա Մանուկյանի ընտրությունը՝ 57 կողմ ձայնով
    ԱԺ-ում այսօր Լիանա Մանուկյանի՝ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրության քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր։ 57-ը կողմ է քվեարկել, 39-ը՝ դեմ։
    Լիանա Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Լուսաձայնային նռնակը նետելու ցուցում է տրվել մարդկանց ուղղությամբ»․ փաստաբանՓա…

    ⚖️ «Լուսաձայնային նռնակը նետելու ցուցում է տրվել մարդկանց ուղղությամբ»․ փաստաբան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024-ի հունիսի 12-ի դեպքերը՝ վկայակոչելով տեսանյութերը։ Նրա խոսքով՝ ոստիկանության հայտարարությունից 1-2 ժամ անց են սկսվել բախումները, իսկ հետագայում ոստիկանության զորքերի հրամանատարին ցուցում է տրվել լուսաձայնային նռնակ նետել մարդկանց, այդ թվում՝ լրագրողների ուղղությամբ։
    aravot.am⁠ | @aravot
  • «ՔՊ-ն ընդառաջելու է ձեր բացականերին»․ ԱԺ-ում՝ Մանավազյանը Լիանա Մանուկյանի քվեա…

    🗳️ «ՔՊ-ն ընդառաջելու է ձեր բացականերին»․ ԱԺ-ում՝ Մանավազյանը Լիանա Մանուկյանի քվեարկությունից առաջ
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանի ընտրությունից առաջ ՔՊ-ն բարձրացրեց «Հայաստան» խմբակցության բացակաների հարցը։
    ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ այս անգամ կընդառաջեն բացականերին, սակայն քվեարկությունը հետաձգելու առաջարկը մերժվեց։
    aravot.am⁠ | @aravot
  • «Մի օր կհասնեք Տիգրան Մեծին ու կասեք՝ խնդիրների համար նա է մեղավոր»․ Արամ Վարդև…

    🏛️ «Մի օր կհասնեք Տիգրան Մեծին ու կասեք՝ խնդիրների համար նա է մեղավոր»․ Արամ Վարդևանյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ԱԺ նիստում քննադատել է ՔՊ-ի քաղաքականությունը՝ նշելով, որ իշխանությունը հաջողությունները վերագրում է իրեն, իսկ խնդիրների համար պատասխանատվությունը՝ ուրիշներին։
    Նա կատակով նշել է, որ մի օր ՔՊ-ն կարող է հասնել անգամ Տիգրան Մեծին և որևէ խնդրի համար մեղադրել նրան։
    aravot.am⁠ | @aravot
  • Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնությա…

    ⚖️ Կառավարությունը Սրբազանի խոսքը ՄԱԿ-ին ներկայացրել է որպես ցուցարարների բռնության ապացույց․ պաշտպան
    «18 Արդարների» գործով Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը այսօր ասուլիսում հայտարարել է, որ ՄԱԿ-ի փորձագետներին կառավարության ներկայացրած նյութերում Սրբազանի՝ ոստիկաններին սաղավարտները հանելու խոսքը ներկայացվել է որպես ցուցարարների բռնարարության օրինակ։
    Սողոյանը նշել է, որ իրենց ներկայացրած պնդումներին կից ապացույցներ կան, իսկ կառավարության պատասխաններում, իր խոսքով, ապացույցներ ներկայացված չեն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի մասին նույն ջերմեռանդությա…

    🇦🇲 «Ինչո՞ւ Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի մասին նույն ջերմեռանդությամբ չի խոսում»․ Գեղամ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ իշխանությունը Ադրբեջանի պահանջների հարցում վերջում հանգում է ադրբեջանական կողմի ուզածին։
    Մանուկյանը հարց է բարձրացրել՝ ինչու իշխանությունը Տիգրանաշենի մասին խոսում է, բայց նույն կերպ չի անդրադառնում Բերքաբերի, Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի և Արծվաշենի հարցերին։
    aravot.am | @aravot
  • «Արդյոք իմ արժանի՞քն է, որ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, իմ ազգականը»․ Վիլեն Գաբր…

    🛡️ «Արդյոք իմ արժանի՞քն է, որ Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, իմ ազգականը»․ Վիլեն Գաբրիելյան
    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը ԱԺ նիստում անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հետ իր կապերի վերաբերյալ քննադատություններին՝ նշելով, որ Տոնոյանն իր ընկերն է և փաստացի իր ազգականը։
    Գաբրիելյանը նաև նշել է, որ Տոնոյանի քեռին իր հայրն է՝ 40 տարվա կադրային սպա, սակայն դա, իր խոսքով, չպետք է ազդի պաշտպանության ոլորտի վերահսկողության հարցում իր կարողությունների գնահատման վրա։
    aravot.am | @aravot
  • «Ավետիք Չալաբյանը, Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ են»․ Արման ԱբովյանԲՀԿ անդամ Ա…

    ⚖️ «Ավետիք Չալաբյանը, Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ են»․ Արման Աբովյան
    ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի, Ավետիք Չալաբյանի, Արեգնազ Մանուկյանի, Անդրանիկ Թևանյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
    Աբովյանը Գագիկ Ծառուկյանի գործը որակել է «ուղիղ, պարզ դասագրքային քեյս» և նշել, որ մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների ու կարծիքի համար։
    aravot.am | @aravot
  • Երկուշաբթի օրվանից ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը, կիսատ մնացած հարցերը՝ դ…

    📅 Երկուշաբթի օրվանից ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը, կիսատ մնացած հարցերը՝ դրանից հետո․ Հայկ Կոնջորյան
    ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ից, խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության գործունեության ծրագիրը։
    Ծրագրի քննարկումն ավարտելուց հետո ԱԺ-ն կվերադառնա կիսատ մնացած օրակարգային հարցերին։
    🔗 aravot.am | @aravot
  • #Բիզնես Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվե…

    #Բիզնես
    🏛 Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
    Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ համալրելով այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքները։
    Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանը, Մատենադարանի տնօրինությունն ու հյուրեր։
    🔗 aravot.am | @aravot