Category: Aravot

  • Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին․ «Պատմություն կերտեցինք միասին»ԱԺ փոխնախագահ …

    🏛️ Ալեն Սիմոնյանը հրաժեշտ տվեց ԱԺ-ին․ «Պատմություն կերտեցինք միասին»
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Ալեն Սիմոնյանին՝ ընդգծելով, որ նա կարևոր ժամանակաշրջանում է ղեկավարել խորհրդարանը։
    Իր հերթին Սիմոնյանը նշեց, որ հպարտ է համատեղ աշխատանքի համար, գործընկերներից ներողություն խնդրեց հնարավոր անարդարությունների համար և ավարտեց ելույթը՝ «Կեցցեն նահատակները, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը» խոսքերով։
    aravot.am | @aravot
  • Անդրանիկ Քոչարյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին․ «Բացառիկ ազնիվ անձնավորություն է»…

    ⚖️ Անդրանիկ Քոչարյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին․ «Բացառիկ ազնիվ անձնավորություն է»
    ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Վահագն Հովակիմյանից լավ սպասելիքներ ունի և վստահ է նրա ազնվության վրա՝ նշելով, որ հնարավոր թերությունները միայն տեխնիկական բնույթի կարող են լինել։
    Անդրադառնալով ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկմանը՝ նա ասել է, որ սպասում է դատարանի «իմաստուն որոշմանը», իսկ քննադատություններին ի պատասխան նշել է, թե որոշումից հետո այն «տորպեդահարելու» փորձեր են լինելու։
    aravot.am | @aravot
  • #հարցազրույց Կիմ Բալայան․ «Այս Սահմանադրական դատարանից նման որոշում չեմ սպասում…

    #հարցազրույց
    🗳️ Կիմ Բալայան․ «Այս Սահմանադրական դատարանից նման որոշում չեմ սպասում»
    Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարել է, որ ներկայիս ՍԴ-ն, իր գնահատմամբ, լեգիտիմ չէ, ուստի չի ակնկալում, որ այն անվավեր կճանաչի ԱԺ ընտրությունների արդյունքները։
    Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացրած փաստարկները բավարար էին ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, իսկ վարչապետի հայտարարությունները, ըստ Բալայանի, նույնպես հիմք էին նոր ընտրություններ նշանակելու համար։
    aravot.am | @aravot
  • Անդրանիկ Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին․ «Ափսոսում եմ, որ մանդատը չի վերցնում»…

    🏛️ Անդրանիկ Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին․ «Ափսոսում եմ, որ մանդատը չի վերցնում»
    ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ բարձր է գնահատում Ալեն Սիմոնյանի աշխատանքը՝ նշելով, որ նա ԱԺ նախագահի պաշտոնում չի թերացել իր պարտականություններում։
    Քոչարյանի խոսքով՝ վստահ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատը կվերցնի, իսկ իր՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հարցում նշել է, որ երբեք ինքնաառաջադրման ճանապարհով չի գնացել։
    aravot.am | @aravot
  • ՀՀ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար …

    🔵 ՀՀ ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
    ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին իր տելեգրամյան գրառման մեջ քննադատել է ՀՀ իշխանությունների եվրոպական ինտեգրման քաղաքականությունը՝ պնդելով, որ այն կարող է հանգեցնել հակառուսական դիրքավորման և արտաքին կախվածության խորացման։
    🔗 aravot.am | @aravot
  • Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է, չունի կարգավիճակ. փաստաբանՔաղաքագետ Երվանդ Բո…

    🔵 Երվանդ Բոզոյանն ազատության մեջ է, չունի կարգավիճակ. փաստաբան
    Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում իրականացված խուզարկությունից հետո նրա փաստաբան Սվետլանա Մկրտչյանը հայտնել է, որ նա ձերբակալված չէ և որևէ դատավարական կարգավիճակ չունի՝ ընդգծելով, որ գործի մանրամասները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիությունից ելնելով։
    🔗 aravot.am | @aravot
  • Ինչու են ադրբեջանական բուհերը լավագույն 1000 բուհերի ցանկում, իսկ Հայաստանից ոչ…

    🔵 Ինչու են ադրբեջանական բուհերը լավագույն 1000 բուհերի ցանկում, իսկ Հայաստանից ոչ մի բուհ չկա. կրթության փորձագետի դիտարկումները
    Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի բուհերի բացակայությունը QS World University Rankings-ի լավագույն 1000-ում պայմանավորված է հիմնականում ցածր ֆինանսավորմամբ, միջազգային ներգրավվածության սահմանափակ մակարդակով և համակարգային ներդրումների պակասով՝ հատկապես գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում։
    🔗 aravot.am | @aravot
  • «ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություննե…

    🔵 «ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ ներկայացուցիչը լինել». Ռուբեն Ռուբինյան
    ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի ԱԺ նախագահ, ապա չի շարունակելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցչի իր առաքելությունը՝ ընդգծելով, որ նման պնդումները դավադրապաշտական են և իրական հիմք չունեն։
    🔗 aravot.am | @aravot
  • «Տվյալ հրամանները եւս օրգանապես ներգծվում են կանխամտածված բազմափուլ ինքնադատաստ…

    🔵 «Տվյալ հրամանները եւս օրգանապես ներգծվում են կանխամտածված բազմափուլ ինքնադատաստանի խեղդօղակում». հայցվոր
    Երևանի քաղաքացիական դատարան ներկայացված հայցով Գարեգին Ղազարյանը վիճարկում է «Պատմամշակույթային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր նկատմամբ կիրառված աշխատանքային տույժերն ու ազատման հրամանը՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել, ինչպես նաև փոխհատուցում հարկադիր պարապուրդի համար։
    🔗 aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է«Յուդիշե ալգեմայնեն». Իսրայելի կառավարության միաձայն որոշումը կո…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺«Յուդիշե ալգեմայնեն». Իսրայելի կառավարության միաձայն որոշումը կուրսի նշանակալի փոփոխություն է ներկայացնում, մինչդեռ Թուրքիան այն դիտարկում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ. «Ազգ»
    🔺256 վարորդ կարգապահական տույժի է ենթարկվել՝ կանգառում կանգառ չկատարելու համար. «Ժողովուրդ»
    🔺Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները. «Հրապարակ»
    🔺Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, հաջորդ տասնամյակի կեսին Ադրբեջանը բնակչության թվով ավելի քան 2 անգամ կգերազանցի Հայաստանին ու Վրաստանին. «Ազգ»
    🔺Կլինեն մարզային համակարգողներ. դպրոցների կառավարումն անցնում է նախարարությանը. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ