Category: Aravot

  • Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին․ «Ես նույն Սարգսյան Արթուրն եմ, պայքարել եմ և պայք…

    🏛️ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին․ «Ես նույն Սարգսյան Արթուրն եմ, պայքարել եմ և պայքարելու եմ»

    9-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ «2020-ին էլ էր սպառնում, բայց ես նույն մարդն եմ մնացել», և ընդգծել, որ շարունակելու է իր պայքարը։
    Նա նաև հայտարարել է, որ իր կալանքը երկարաձգելու որոշումը կանխատեսելի էր, իսկ ԱԺ-ում իր գործունեությունը պատկերացնում է՝ շարունակելով պայքարել «հայրենիքի, եկեղեցու և իր սկզբունքների համար»։
    aravot.am | @aravot
  • ՆԳՆ-ն՝ վարորդական իրավունքից զրկված արցախցիների մասինAravot.am-ի հարցմանն ի պատ…

    🚗 ՆԳՆ-ն՝ վարորդական իրավունքից զրկված արցախցիների մասին
    Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ վարորդական իրավունքից զրկված արցախցիները ևս պետք է վարորդական վկայական ստանան օրենքով սահմանված կարգով։
    Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը լրացուցիչ կուսումնասիրվի, և դրանից հետո կորոշվի՝ հնարավոր են արդյոք լուծումներ։
    aravot.am | @aravot
  • Ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել Ավետ Կոնջորյանին ուղեկցած պար…

    🚔 Ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել Ավետ Կոնջորյանին ուղեկցած պարեկի առնչությամբ
    Ոստիկանությունը Aravot.am-ին հայտնել է, որ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցած պարեկի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն է նշանակվել։
    Գերատեսչությունից հավելել են, որ քննության արդյունքներով լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի, սակայն չեն հայտնել՝ արդյոք արդեն պարզվել է պարեկի ինքնությունը։
    aravot.am | @aravot
  • Տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտորը դատի է տվել բուհինՀայաստանի պետական…

    🎓 Տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտորը դատի է տվել բուհին
    Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը դատական կարգով պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը և վերականգնել պաշտոնում։
    Aravot.am-ի հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ վիճարկում է ազատման հրամանի իրավական հիմքերը, իսկ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսՎՏԲ-Հայաստան Բանկը «Կայուն» ավանդն առաջարկում է մինչև 10% տոկոսադրույքովՎ…

    #Բիզնես
    📊ՎՏԲ-Հայաստան Բանկը «Կայուն» ավանդն առաջարկում է մինչև 10% տոկոսադրույքով
    ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը՝ տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում։
    aravot.am | @aravot
  • Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Արթուր Սարգսյանի կալանքըԲագրատ Սրբազանի և մյուս…

    ⚖️ Դատարանը մեկ ամսով երկարաձգել է Արթուր Սարգսյանի կալանքը
    Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մեկ ամսով երկարաձգել է ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը։ Մինչ այդ Սարգսյանը հայտարարել էր, որ, իր կարծիքով, դատարանն արդեն կանխորոշել էր կալանքը պահպանելու որոշումը։
    Պաշտպանական կողմը միջնորդել էր կալանքը փոխարինել տնային կալանքով կամ մինչև 25 մլն դրամ գրավով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյանը ներկայացրել է բանակում ոչ մարտական մահերի հիմնական պատճառներըՎարչապետ…

    🪖 Փաշինյանը ներկայացրել է բանակում ոչ մարտական մահերի հիմնական պատճառները
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակում ինքնասպանությունների և ոչ մարտական մահերի հիմնական պատճառներից են խաղադրույքներից առաջացած պարտքերը, ընտանեկան կամ անձնական խնդիրները, ինչպես նաև մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելու հետևանքով առաջացող հոգեբանական ճնշումը։
    Նրա խոսքով՝ վերջին դեպքում զինծառայողը հաճախ ենթարկվում է ծառայակիցների մեկուսացման և արհամարհանքի, ինչի պատճառների շուրջ, ըստ նրա, անհրաժեշտ է քննարկում։
    aravot.am⁠ | @aravot
  • Բաքվում ոսկի նվաճած Ջանես Նազարյանը․ «Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր»Հունահ…

    🥇 Բաքվում ոսկի նվաճած Ջանես Նազարյանը․ «Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր»
    Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության հաղթող Ջանես Նազարյանը, ով Բաքվում նվաճեց ոսկե մեդալը, Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ մրցաշար էր մեկնել աշխարհի չեմպիոն դառնալու հստակ նպատակով։
    Նրա խոսքով՝ մրցումների ընթացքում եղել են դժվարություններ և սխալներ, որոնք կարող էին խանգարել, սակայն վերջում հաջողվել է հասնել նպատակին։ «Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին»,- նշել է մարզիկը։
    aravot.am | @aravot
  • Լիպարիտ Դրմեյանը հայտարարում է՝ իր նկատմամբ գործողությունները քաղաքական շարժառի…

    📝 Լիպարիտ Դրմեյանը հայտարարում է՝ իր նկատմամբ գործողությունները քաղաքական շարժառիթ ունեն
    «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հայտարարել է, որ իր հասցեին հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և, նրա պնդմամբ, կապված են իր քաղաքական գործունեության ու Սահմանադրական դատարանում ներկայացված փաստարկների հետ։
    Դրմեյանը նշել է, որ գործել է Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով և վստահություն հայտնել, որ իրավական գործընթացների արդյունքում, իր գնահատմամբ, կհաստատվի արդարությունը։
    aravot.am⁠ | @aravot
  • #ԲիզնեսMoody’s-ը Յունիբանկի վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «Դրական»Moody’s Rat…

    #Բիզնես
    📊Moody’s-ը Յունիբանկի վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «Դրական»
    Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը՝ միաժամանակ «Կայուն»-ից «Դրական» բարձրացնելով դրա հեռանկարը։
    aravot.am | @aravot