Category: Aravot

  • ՄԿՈՒ հաստատությունների ընդունելությունն այս տարի ավելի թվայնացված էԿԳՄՍ նախարար…

    🎓 ՄԿՈՒ հաստատությունների ընդունելությունն այս տարի ավելի թվայնացված է
    ԿԳՄՍ նախարարությունում հայտնում են, որ քոլեջների և արհեստագործական ուսումնական հաստատությունների ընդունելության համակարգը բարելավվել է․ դիմորդներն այլևս տարբեր գերատեսչություններից փաստաթղթեր հավաքելու կարիք չունեն, իսկ հայտագրումն իրականացվում է my.emis.am հարթակում։
    Համակարգի գործարկման առաջին օրը գրանցվել է արդեն շուրջ 500 դիմում-հայտ, ինչը նախորդ տարիների առաջին օրվա ցուցանիշից զգալիորեն բարձր է։
    aravot.am | @aravot
  • Ականատես ենք եղել մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման. Խոսրով Հարություն…

    🗳 Ականատես ենք եղել մի խումբ անձանց կողմից իշխանության զավթման. Խոսրով Հարությունյան
    ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրությունները Հայաստանի անկախության պատմության մեջ եղել են ամենախախտումներով հագեցած ընտրությունները։
    Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն և իշխանությունները պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար, իսկ հետընտրական գործընթացները որակել է որպես լեգիտիմության խնդիրների հետևանք։
    aravot.am | @aravot
  • Դատախազություն են հրավիրվել Արմեն Աշոտյանի հայրը և քույրը․ Նաիրա Զոհրաբյան …

    ⚖️ Դատախազություն են հրավիրվել Արմեն Աշոտյանի հայրը և քույրը․ Նաիրա Զոհրաբյան
    Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայրն ու քույրը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ուսումնասիրության շրջանակում։
    Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանի դեմ հարուցված գործերը քաղաքական հետապնդում են։ Դատախազությունից հարազատներին հնարավորություն է տրվել ծանոթանալ ուսումնասիրության նյութերին և ներկայացնել դիրքորոշում։
    aravot.am | @aravot
  • Ավտորիտար իշխանությունները վախենում են համակարգված պայքարից․ Արամ Աբրահամյան…

    Ավտորիտար իշխանությունները վախենում են համակարգված պայքարից․ Արամ Աբրահամյան

  • Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը . ՈՒՂԻՂԱրմեն Աշոտյանի գործով դատական նիստը ….

    Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը . ՈՒՂԻՂ

    Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը . ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Եթե առաջ պատվերը SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում՝ ես պետք է ն…

    ⚖️ «Եթե առաջ պատվերը SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում՝ ես պետք է նստեմ». Ռոբերտ Քոչարյան
    Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է՝ նշելով, որ եթե նախկինում նման հանձնարարականները փոխանցվում էին փակ եղանակով, ապա այժմ դրանք հնչում են հրապարակային։
    Դատավոր Սարգիս Պետրոսյանը պատասխանեց, որ քաղաքական հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունենում իր կողմից արդարադատություն իրականացնելու վրա և, անհրաժեշտության դեպքում, ինքը ինքնաբացարկ կհայտնի։
    aravot.am | @aravot
  • «Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ին…

    ⚖️ «Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ։ Ճիշտ նույնը…». Քոչարյան
    Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչ գործողությամբ է գերազանցել իր լիազորությունները, և պնդեց, որ իրեն մեղադրում են նախագահի պարտականությունները կատարելու համար։
    Նա նաև զուգահեռ անցկացրեց 2021 թվականի ընտրությունների հետ՝ նշելով, որ եթե այն ժամանակ իրենք հայտարարեին հաղթանակի մասին և շարժվեին դեպի կառավարության շենք, իր հետ «ճիշտ նույնը» կկատարվեր։
    aravot.am | @aravot
  • «Անգամ նման դեպքով հետաքրքրվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից և այլ պետակ…

    ⚖️ «Անգամ նման դեպքով հետաքրքրվել են ՀՀ պաշտպանության նախարարությունից և այլ պետական ծառայություններից». լրատվամիջոցների դեմ գործով հայցվորը զինվորական է
    Զինծառայող Սևադա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել մի շարք լրատվամիջոցների դեմ՝ պնդելով, որ իրեն վերագրված կրկնակի քվեարկության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և վնասել են իր պատիվն ու հեղինակությունը։
    Նա պահանջում է հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում՝ նշելով, որ հրապարակումներից հետո իրենով հետաքրքրվել են նաև ՊՆ-ից և այլ պետական կառույցներից։
    aravot.am | @aravot
  • «Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող». դիտորդներ …

    🗳 «Առցանց քարոզարշավն իր բնույթով եղել է առճակատային և պառակտող». դիտորդներ
    Միջազգային դիտորդները նշել են, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունների առցանց քարոզարշավը եղել է առճակատային և պառակտող, իսկ որոշ թեկնածուներ ու երրորդ կողմի օգտատերեր տարածել են արհեստական բանականությամբ ստեղծված մանիպուլյատիվ բովանդակություն՝ քաղաքական մրցակիցներին վարկաբեկելու նպատակով։
    Ընտրատեղամասերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակում է խնդիր մնալ, իսկ առցանց քարոզչության կարգավորումները բավարար չեն թափանցիկությունն ապահովելու համար։
    aravot.am | @aravot
  • «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը,…

    ⚖️ «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞». Քոչարյան
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանական կողմը կրկին բարձրացրել է նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը՝ պնդելով, որ նրան վերագրվող գործողությունները բխել են սահմանադրական լիազորություններից։
    Նիստի ընթացքում Քոչարյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարությանը, ասել է. «Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը, չէ՞»։
    aravot.am | @aravot