Category: Aravot

  • «Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի»․ Էդմ…

    ⚖️ «Ինչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել իր դեմ՝ քաղաքական հայտարարություններից մեկի հիմքով։ Նրա խոսքով՝ այս դատական գործընթացը քաղաքական խոսքի սահմանափակման փորձ է և կարող է կարևոր նախադեպ դառնալ Հայաստանի քաղաքական կյանքի համար։
    aravot.am | @aravot
  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին, Թեհրանը կրկին փակել է Հորմուզի նեղ…

    🚨 ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ռազմական օբյեկտներին, Թեհրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
    ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին՝ իրանական ուժերի կողմից Կիպրոսի դրոշի ներքո նավարկող բեռնանավի թիրախավորումից հետո։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ թիրախավորվել է շուրջ 140 ռազմական օբյեկտ։
    Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը և զգուշացրել՝ ամերիկյան նոր ռազմական գործողությունների դեպքում շարունակելու է հարվածները տարածաշրջանում։
    aravot.am | @aravot
  • Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վա…

    💦 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառը
    Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը։ Տոնի ամենահայտնի ավանդույթը միմյանց վրա ջուր ցողելն է, որը խորհրդանշում է մաքրություն, նոր կյանք և օրհնություն։
    Վարդավառին հաջորդող օրը Մեռելոց է, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում հոգեհանգստյան կարգ։
    aravot.am | @aravot
  • Ինչո՞ւ եք դուք հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրի հարցը …

    🔵 Ինչո՞ւ եք դուք հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ Շառլ Ազնավուրի հարցը Իսրայելի նախագահին
    2019 թվականին Երուսաղեմում Իսրայելի այն ժամանակվա նախագահ Ռեուվեն Ռիվլինը Շառլ Ազնավուրին պարգևատրել էր Ռաուլ Վալենբերգի մեդալով՝ որպես մարդասիրության և մարդկային կյանքեր փրկելու խորհրդանիշ։ Ազնավուրյանների ընտանիքը
    Մեդալն ընդունելուց հետո Շառլ Ազնավուրը Իսրայելի նախագահին հարցրել էր, թե ինչու է Իսրայելը հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով հրեա ժողովրդի սեփական պատմական փորձը։ Ռիվլինը պատասխանել էր, որ դա քաղաքական հարց է, սակայն նշել էր, որ 1915 թվականին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է։
    aravot.am | @aravot
  • Արեն Հայրապետյանը արծաթ է նվաճել, իսկ Ռազմիկ Եփրեմյանը կգոտեմարտի ոսկու համար …

    🥈 Արեն Հայրապետյանը արծաթ է նվաճել, իսկ Ռազմիկ Եփրեմյանը կգոտեմարտի ոսկու համար
    Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արեն Մկրտչյանը 65 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։
    57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը հաղթել է վրացի մրցակցին ու նվաճել բրոնզե մեդալ։ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը հաղթանակներ է տարել մի քանի մրցակիցների նկատմամբ և վաղը պայքարելու է ոսկե մեդալի համար։
    aravot.am | @aravot
  • Քաղաքական գիտությունների դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետեր…

    Քաղաքական գիտությունների դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    ❗️❗️Քաղաքական գործիչներն իրենց սխալները քողարկելու համար հաճախ են դիմում «ժողովուրդ» բառին:
    ❗️❗️Խաղաղությունը կրակոցների բացակայություն չէ՝ կողմերի համար ագրեսիվ գործողությունների դիմելը պետք է լինի հավասարապես «վտանգավոր»:
    ❗️❗️Լինել եվրոպացի նախեւառաջ նշանակում է՝ ապահովել Սահմանադրության եւ օրենքների կիրառումը:
    ❗️❗️Եթե դու իշխանության գալու համար կիրառում ես ՔՊ գործիքները, ապա, նույնիսկ հաղթանակի դեպքում, դառնում ես «նոր ՔՊ»:
    🎬ԴԻՏԵՔ

    Ժողովուրդը սահմանադրական կարգը տապալելու մանդատ չի տվել.Տիգրան Թորոսյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները»․ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ…

    «Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները»․ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/fa98efcd8c.mp4?token=mIGeM_S8PBOBK5eXv4n-pDgHysWrDZW0jZGN5u1cOJ8JANx_fRaR1ldimvVFRvKmoD7nbqqCb0DTl3XOaEm-lYN_IrFAXYn6R-rdoUNKTQgUrelGCYP-QjeYOeuAMynwk6L48H-CKB-mlPo1NPPn4E0RgQlHp6QuTmG6l2HpheiXhHuYzb8W3zteG9NSpOvSVmgx73g9kAW9ltxlT0yW4Uofp_K3CxOoS5x6VxpWfLG01CNFJOzL5zUeb-nzCzKO6-llH8cr4rI2BprTkgNsIuEvEfxPzNRG8MHyGjJdqrJhRRIcIXKqT-N1PK8XvaSkBPRKweC-ssnw7lBV6pOBqQ

  • Սահմանադրական դատարանի որոշման մասին։ Մեր թիմի՝ քաղաքական պատասխանատվություն ստ…

    Սահմանադրական դատարանի որոշման մասին։
    Մեր թիմի՝ քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և դրանից չխուսափելու մասին։
    Քաղաքական հետապնդումների խայտառակ նոր շրջանի ու ժողովրդավարության ճգնաժամի մասին, հերթական կին քաղբանտարկյալի փաստի մասին։
    ԱՐԱՄ ՎԱՐԴևԱՆՅԱՆ

    https://cdn4.telesco.pe/file/5c5a9296bf.mp4?token=BUC-vox2OqpzfTIk0Etgj5otexK62lgv3NgwSajYigQ5hq8WoQHBPaerXM3ysWiEqvo-Mc1xTd42_pYNQ-6oF5D0UZDeJsDRFLd99J_wwwCsEMREe98ruvkQeZdWThXyhVZ-U5IIBx-PkjzbE-JMZpHALDxoiCA45s24xhDAM1DN8NmX0khso3MSBVH5F08PG3AbMh34k5XvOvKrbp3wg8JNaaE9BcLelKV5fp4cYUBoaDfZw7CRbIGVrq0anNIo164cW5dfXPNpIWkgN5YLr4FrzOGpWRTqryFHc7DAfQcyVP953jd77SagOkb8lb754izFWvcwGt2qxaN-6Qv_8rDNxGGF92ki9RjCmcybeDGenz5eR_-glByDNahGmXD_4d2p40cnLn4eUgzhd4dcFwG70RLCd3Xe5AMt1kMDYnejbrFQNZmPifesTcHqEeoqq0vkgAwD_uInZEJshV_fQi7_FDyxHkdk5HaF0LgTLlrJ_4E43VnyCjCRN4rklvTOXiT2iLZ0GcgK-TiVSrh2j0VFn_59iTVooqAp_qECQvPPc9QlZvHUJcA37CKEIs4K25lx8QYeq9dfBNi4gPAc-oN-xHHtiItBOlroeEZPIVmvQeoHwxxW9JnC_Epqjp2EjrUqG1Z9CPDyjVJ0iuLbc5gs3xvUH75C-OXaVqMW27k

  • «Պարոն Ծառուկյանին եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ուն…

    🔵 «Պարոն Ծառուկյանին եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ». «Մուլտի Վելնես» ակումբի անդամ
    «Մուլտի Վելնես» ակումբի անդամները մասնակցել են Գագիկ Ծառուկյանին աջակցելու եւ ակումբի վերաբացումը պահանջող բողոքի ակցիային։ Նրանցից մեկը նշել է, որ ակումբի փակման հետեւանքով տուժում են ոչ միայն աշխատակիցները, այլեւ հարյուրավոր հաճախորդներ, որոնք զրկվել են իրենց բնականոն մարզումներից։
    aravot.am | @aravot
  • Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս հ…

    Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։
    Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։