Category: Aravot

  • #բիզնես Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամ…

    #բիզնես
    🔵 Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։
    Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։
  • Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրին Հրանտ Մաթեւոսյան մշակութային կեն…

    🎨 Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրին
    📍 Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրողի տուֆակերտ կիսանդրու բացումը։ Քանդակի հեղինակը գեղանկարիչ եւ քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է, որը երկար տարիներ մտերիմ է եղել Հրանտ Մաթեւոսյանի հետ։
    🗣️ «Միշտ մտածում էի, որ կա մի բան, որ հենց ես եմ որսացել, ու կարող եմ իմ գյորա Հրանտ ստեղծել»,- ասում է արվեստագետը։
    👏 Քանդակը տեսնելուց հետո Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, հուզվել է եւ բարձր է գնահատել աշխատանքը, ինչից հետո այն տեղափոխվել է Երեւան՝ մշակութային կենտրոն։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»․ Դանիել Բարտա Հունգարիայում ապրիլ…

    🌍 «Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»․ Դանիել Բարտա
    📍 Հունգարիայում ապրիլի 12-ի ընտրությունները հիմնականում մրցակցություն են իշխող Fidesz–KDNP դաշինքի եւ ընդդիմադիր TISZA կուսակցության միջեւ։ Ըստ վերլուծաբան Դանիել Բարտայի, վերջին 16 տարիներին իշխանությունը համակարգը ձեւավորել է իր առավելությունն ապահովելու համար։
    📣 Նրա խոսքով՝ իշխանությունները հաճախ օգտագործում են պատերազմի սպառնալիքի թեման՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար, մինչդեռ Ուկրաինայի կողմից հարձակման իրական վտանգ չկա։
    🇦🇲 Անդրադառնալով Հայաստանին՝ Բարտան նշում է, որ Մոսկվան կարող է փորձել ազդել քաղաքական գործընթացների վրա, իսկ աջակցությունը պետք է կենտրոնանա քարոզչության, կիբերհարձակումների եւ հնարավոր ֆինանսավորման բացահայտման վրա։
    📌 Հարցազրույցը` Էմմա Գաբրիելյանի
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջորդ խորհրդարանի կազմից. «Ժողովուրդ»
    🔺 «ԱԱԾ-ն կանխարգելիչ նպատակ է հետապնդում, կամ էլ այս ամենն այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ՝ կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը». Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»
    🔺 Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան Լոս Անճելըսի «Ազդեցիկ կիներ» մրցանակին Կ՛արժանանան. «Ասպարեզ»
    🔺 Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չեն համապատասխանում իրականությանը. «Հետք»
    🔺 Չեն կրնար, թէ՞ չեն ուզեր. «Ասպարեզ»
    🔺 Կրթության համակարգում համակարգային խնդիրներից ձերբազատվել չի հաջողվել. Դավիթ Ամիրյան. «Ֆակտոր»
    🔺 Հայաստանը փորձում է չեզոքություն պահպանել, բայց մենք տեսնում ենք ոչ ճիշտ հաշվարկներ, քայլեր. իրանցի վերլուծաբան. «Հրապարակ»
    🔺 Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր երեխաներին. «Ֆակտոր»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • ԱՊՀ ՄԽՎ-ն հրավիրվել է դիտարկելու ՀՀ խորհրդարանական ընտրությունները ԱԺ նախագահ Ա…

    🗳️ ԱՊՀ ՄԽՎ-ն հրավիրվել է դիտարկելու ՀՀ խորհրդարանական ընտրությունները
    📍 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նամակ է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ հրավիրելով կազմակերպության պատվիրակությանը մասնակցելու ընտրությունների դիտարկմանը։
    📄 Նամակում նշվում է, որ ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրությունները անցկացնել ազատ, արդար և թափանցիկ պայմաններում։
    📅 ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հեռախոսային խարդախության նոր ալիք ՀայաստանումՍամվել Մարտիրոսյան…

    Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում
    Սամվել Մարտիրոսյան

  • Ազատանի բնակիչը դժգոհում է՝ վարչապետը մինչև վերջ չլսեց իր խնդիրը Ազատան գյուղի …

    🐄 Ազատանի բնակիչը դժգոհում է՝ վարչապետը մինչև վերջ չլսեց իր խնդիրը
    📍 Ազատան գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանը Արթիկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է էկոնոմիկայի նախարարության անգործությունից՝ նշելով, որ դաբաղի պատճառով 4–5 մլն դրամի վնաս է կրել։
    Նրա խոսքով՝ իր անունից կեղծ ստորագրությամբ փաստաթղթեր են կազմվել, ինչի պատճառով էլ հրաժարվել է անասունների պատվաստումից։
    🗣️ Սիմոնյանը պնդում է, որ իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել իր բարձրացրած հարցերին, և իր խնդիրը վարչապետը մինչև վերջ չի լսել։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Հայհոյանքը որպես քաղաքական գործիք» Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հրապարակային…

    📍 «Հայհոյանքը որպես քաղաքական գործիք»
    🔹 Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հրապարակային սեռական հայհոյախոսությունը Հայաստանի քաղաքական խոսքում նոր երևույթ է՝ այն կապելով գործող իշխանության հետ։ Նրա գնահատմամբ՝ նման լեզուն խայտառակ նորամուծություն է հայկական հանրային դաշտում։
    🔹 Սակայն խնդիրը միայն հայհոյանքը չէ․ այն օգտագործվում է հասարակությունը «ժողովուրդ» և «ոչ ժողովուրդ» բաժանելու համար։ Այս մեթոդը, ըստ գնահատականների, կարող է ավելի վտանգավոր լինել, քան շատ արտաքին սպառնալիքներ, քանի որ ազդում է հասարակության մտածողության վրա։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #առողջություն Երբ է պետք անհանգստանալ երեխայի խոսքի զարգացման համար Լոգոպեդ Մար…

    #առողջություն
    👶 Երբ է պետք անհանգստանալ երեխայի խոսքի զարգացման համար
    🗣️ Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանի խոսքով՝ եթե երեխան 1.8–2 տարեկանում բառեր չի արտասանում, անունին չի արձագանքում կամ չի հասկանում պարզ հրահանգներ, անհրաժեշտ է դիմել մասնագետի։
    Խոսքի զարգացման խանգարում է նաև այն դեպքում, երբ երեխայի խոսքը հասկանալի է միայն ընտանիքի անդամներին կամ 4 տարեկանում դժվարանում է պատմել տեսածն ու լսածը։
    📵 Մասնագետը կարևորում է ծնողների հետ կենդանի շփումը, երկխոսությունը և խաղը, ինչպես նաև խորհուրդ տալիս հնարավորինս սահմանափակել էկրանների ազդեցությունը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո…

    Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո, փորձում են հայկական Սփյուռքը չեզոքացնել, ինչը նրանց կողմից Հայաստանը նվաճելու վերջին քայլն է։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը գոհունակությամբ են ընդունում Հայաստանում գործող հնազանդ ռեժիմը և չեն​ ցանկանում, որ Սփյուռքը խոչընդոտի իրենց հակահայկական ծրագրերին: 2026 թվականի մարտի 2-ին հասարակայնության հետ կապերի (PR) Apollo Strategic Communications (ASC) լոնդոնյան ընկերությունը հարձակվեց Ամերիկայի
    via https://ift.tt/TKqCXis https://www.aravot.am

    Հարձակվելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վրա՝ Մեծ Բրիտանիայի PR ընկերությունը վնասում է իր հեղինակությանը. Հարութ Սասունյան

    Ադրբեջանն ու Թուրքիան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողությամբ հավաքագրելուց հետո, փորձում են հայկական Սփյուռքը չեզոքացնել, ինչը նրանց կողմից Հայաստանը նվաճելու վերջին քայլն է։ Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը գոհունակությամբ են ընդունում Հայաստանում գործող հնազանդ…