Category: Aravot

  • «Լրագրողները չեն լռելու»․ Արման Թաթոյան Արման Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանո…

    📢 «Լրագրողները չեն լռելու»․ Արման Թաթոյան
    🗣️ Արման Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանում լրագրողները չեն լռելու, նույնիսկ եթե իշխանությունը փորձի նրանց վախեցնել օրենքներով։
    ⚠️ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել անվտանգային թեմաների անկախ լուսաբանումը և պարտադրել միայն պաշտոնական տեղեկատվությունը։
    📰 Թաթոյանը շեշտեց, որ ազատ մամուլն ու քննադատական լրագրությունը ուժեղացնում են պետությունը և ապահովում իշխանության նկատմամբ հանրային վերահսկողություն։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Վարչական ռեսուրսի մասին խոսելը վաղ է»․ Վահագն Հովակիմյան Վահագն Հովակիմյանը նշ…

    🗳️ «Վարչական ռեսուրսի մասին խոսելը վաղ է»․ Վահագն Հովակիմյան
    🗣️ Վահագն Հովակիմյանը նշեց, որ թոշակների բարձրացումը այժմ չի կարող գնահատվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
    📌 Նրա խոսքով՝ այդպիսի գնահատական հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդեն գրանցված լինեն թեկնածուներ կամ կուսակցություններ։
    ⚖️ Հովակիմյանը ընդգծեց՝ եթե ընտրություններից հետո ապացույցներ լինեն, որ քայլերը կատարվել են բացառապես ընտրություններով պայմանավորված, միայն այդ դեպքում դրանք կարող են գնահատվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է …

    #բիզնես
    🔷 Հայաստանում «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում շարունակվում է բռնի տեղահանված արցախցիների աջակցությանն ուղղված լայնածավալ հումանիտար ակցիան։ Նախագիծն իրականացնում է «Եվրասիա» ԻՀԿ-ն՝ «Ռուսական հումանիտար առաքելություն»  հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։
    Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը։ Այժմ կամավորներն աշխատում են Երևանում, որտեղ սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ է ստացել ավելի քան 1000 ընտանիք։
  • ԿԸՀ պարզաբանումը կուսակցությունների գրանցման և ֆինանսավորման մասին Կուսակցությո…

    🗳️ ԿԸՀ պարզաբանումը կուսակցությունների գրանցման և ֆինանսավորման մասին
    📍 Կուսակցությունը չգրանցելու պատճառ կարող է լինել միայն իր ցանկությունը՝ եթե փաստաթղթերը լրիվ են, ԿԸՀ–ն գրանցման հարց չի քննարկում։
    📍 Փաստաթղթերի թերի ներկայացման դեպքում 2/3 ձայներով կարող է մերժվել գրանցումը։
    📍 ԿԸՀ-ն դատարանի փոխարեն ուժը կորցրած չի ճանաչում, այն պետք է դիմի դատարան։
    📍 Նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը ԱԺ ընտրությունների համար՝ 800 մլն դրամ, գումար մուտքագրել կարող են միայն կուսակցությունները կամ անդամները՝ քաղաքացիների նվիրատվություններից (առավելագույնը 10 մլն դրամ մեկ անձից մեկ տարում)։
    📍 Քաղաքական բանավեճերը չեն ազդում ԿԸՀ լիազորությունների վրա․ կոալիցիաներ ձևավորվում են ԸՕ–ով սահմանված կարգով՝ առավել ձայն ստացած ուժից սկսած։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ինչպես է սերը սնվում ատելությամբ ու վախերով Հերման Հեսսեի «Աուգուստուս» հեքիաթո…

    📍 Ինչպես է սերը սնվում ատելությամբ ու վախերով
    🔹 Հերման Հեսսեի «Աուգուստուս» հեքիաթում գլխավոր հերոսի մայրը երեխայի համար խնդրում է՝ «ուզում եմ, որ քեզ բոլորը սիրեն»։ Տեսք է տալիս հրաշալի, բայց իրականում դա խաբեություն է. սիրելի լինելու ցանկությունը դարձնում է Աուգուստուսին անգութ, եսասեր և բոլորին ցավ պատճառող անձնավորություն:
    🔹 Հեսսեն ցույց է տալիս, թե ինչպես կարող է ժողովրդի սերը ծառայել իշխանության աղբյուրի՝ ներմուծելով վախ, թշնամու կերպար և արհամարհանք ընդդիմադիրների հանդեպ։ Այս մեխանիզմը, ըստ հեղինակի, շարունակվում է քաղաքական կյանքում. «թշնամիները» կարող են փոխվել, բայց «սերը» ու վախը քայլում են ձեռք ձեռքի տված:
    🔹 Հեքիաթն ավարտվում է նրանով, որ Աուգուստուսը սովորում է իրական սիրո, հանդիպում է ատելությանը, զրկանքներին և միայն այդ ժամանակ է սկսում իրապես ապրել:
    🔗 Արամ Աբրահամյանի վերլուծականը
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ֆրանսիայում սփյուռքահայության օրագրից՝ Լիանա Մարգարյանի Հայոց ցեղասպանության պա…

    🕯️ Ֆրանսիայում սփյուռքահայության օրագրից՝ Լիանա Մարգարյանի Հայոց ցեղասպանության պայքարը
    📍 Ֆրանսաբնակ հայ բլոգերն ու քաղաքագետը աշխատում է սփյուռքի հետ՝ միջազգային հարթակներում պաշտպանելու Հայոց ցեղասպանության հարցն ու Արցախը։
    🗣️ Պապերը գաղթել են Սասունից, Ուջանում կերտել կյանքն ու փոխանցել ազգային արժեքներ սերնդե-սերունդ։
    💪 Լիանան ընդգծում է պահանջատիրությունը, հայրենասիրությունը ու սփյուռքի երիտասարդների ակտիվությունը։
    📍 Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Կոմիտասի արձանի մոտ քայլերթեր ու հարգանքի տուրք է նախատեսված։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #բիզնես Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամ…

    #բիզնես
    🔵 Ֆասթ Բանկը Հրանտ Մաթևոսյանի 90-ամյա հոբելյանի առթիվ աջակցություն է տրամադրել նույնանուն մշակութային կենտրոն-թանգարանի վերանորոգման համար։ Մեծանուն գրողի անունը կրող կենտրոնում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամն օրերս ամփոփել է հոբելյանական տարին։
    Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի դահլիճը՝ դարձնելով այն առավել հարմար փոքր ներկայացումների և մշակութային միջոցառումների անցկացման համար։
  • Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրին Հրանտ Մաթեւոսյան մշակութային կեն…

    🎨 Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի տուֆակերտ կիսանդրին
    📍 Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրողի տուֆակերտ կիսանդրու բացումը։ Քանդակի հեղինակը գեղանկարիչ եւ քանդակագործ Ռաֆայել Ջավախյանն է, որը երկար տարիներ մտերիմ է եղել Հրանտ Մաթեւոսյանի հետ։
    🗣️ «Միշտ մտածում էի, որ կա մի բան, որ հենց ես եմ որսացել, ու կարող եմ իմ գյորա Հրանտ ստեղծել»,- ասում է արվեստագետը։
    👏 Քանդակը տեսնելուց հետո Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, հուզվել է եւ բարձր է գնահատել աշխատանքը, ինչից հետո այն տեղափոխվել է Երեւան՝ մշակութային կենտրոն։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»․ Դանիել Բարտա Հունգարիայում ապրիլ…

    🌍 «Մոսկվան կփորձի թուլացնել արեւմտամետ ուժերին»․ Դանիել Բարտա
    📍 Հունգարիայում ապրիլի 12-ի ընտրությունները հիմնականում մրցակցություն են իշխող Fidesz–KDNP դաշինքի եւ ընդդիմադիր TISZA կուսակցության միջեւ։ Ըստ վերլուծաբան Դանիել Բարտայի, վերջին 16 տարիներին իշխանությունը համակարգը ձեւավորել է իր առավելությունն ապահովելու համար։
    📣 Նրա խոսքով՝ իշխանությունները հաճախ օգտագործում են պատերազմի սպառնալիքի թեման՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար, մինչդեռ Ուկրաինայի կողմից հարձակման իրական վտանգ չկա։
    🇦🇲 Անդրադառնալով Հայաստանին՝ Բարտան նշում է, որ Մոսկվան կարող է փորձել ազդել քաղաքական գործընթացների վրա, իսկ աջակցությունը պետք է կենտրոնանա քարոզչության, կիբերհարձակումների եւ հնարավոր ֆինանսավորման բացահայտման վրա։
    📌 Հարցազրույցը` Էմմա Գաբրիելյանի
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 ՔՊ խմբակցության առնվազն 29 պատգամավոր փաստացի դուրս է մնում հաջորդ խորհրդարանի կազմից. «Ժողովուրդ»
    🔺 «ԱԱԾ-ն կանխարգելիչ նպատակ է հետապնդում, կամ էլ այս ամենն այլ նպատակներով են օգտագործելու, օրինակ՝ կուսակցությունների գրանցման ընթացքում այն կթողնի իր հետեւանքը». Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»
    🔺 Նորա Յովսէփեան եւ Նաթալի Սամարճեան Լոս Անճելըսի «Ազդեցիկ կիներ» մրցանակին Կ՛արժանանան. «Ասպարեզ»
    🔺 Արման Եղոյանի եւ նրա հուշումը վերարտադրած Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները, թե վճռով կամ հաշտությամբ 500 մլն դոլար վերադարձվել է ՀՀ-ին, չեն համապատասխանում իրականությանը. «Հետք»
    🔺 Չեն կրնար, թէ՞ չեն ուզեր. «Ասպարեզ»
    🔺 Կրթության համակարգում համակարգային խնդիրներից ձերբազատվել չի հաջողվել. Դավիթ Ամիրյան. «Ֆակտոր»
    🔺 Հայաստանը փորձում է չեզոքություն պահպանել, բայց մենք տեսնում ենք ոչ ճիշտ հաշվարկներ, քայլեր. իրանցի վերլուծաբան. «Հրապարակ»
    🔺 Ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվել կրթության համակարգում ներառել դուրս մնացած բոլոր երեխաներին. «Ֆակտոր»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ