Category: Aravot

  • «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»․ Սամվել ԿարապետյանՏ…

    📌 «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»․ Սամվել Կարապետյան
    Տնային կալանքի երկարաձգումից հետո Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր։
    Հարցին՝ արդյոք տնային կալանքը սահմանափակո՞ւմ է իր քաղաքական գործունեությունը, նա պատասխանել է. «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսովՀՀ հակակոռուպցիոն դատար…

    📌 Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը որոշել է ևս 2 ամսով երկարաձգել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Դատարանը չի փոխել նաև խափանման միջոցի պայմանները։
    Պաշտպանական կողմը առաջարկել էր վերացնել տնային կալանքը և գրավի չափը հասցնել 400 մլն դրամի, սակայն միջնորդությունը չի բավարարվել։
    aravot.am⁠ | @aravot
    ⚡️«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց 2 ամսով

    Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացվեց երկու ամսով

    Տնային կալանքի պայմանների փոփոխություն չի լինի

  • Դատարանը քննում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցըԱյս պահին դատարանում …

    📌 Դատարանը քննում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը
    Այս պահին դատարանում քննվում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։
    Փաստաբան Տիրայր Կարապետյանի խոսքով՝ Արեգնազ Մանուկյանը մեղադրանքը համարում է անհեթեթ։ Գործի մանրամասները, ըստ պաշտպանի, չեն հրապարակվում՝ նախաքննական գաղտնիքի պատճառով։
    aravot.am | @aravot
  • Դատախազությունը պահանջում է ևս 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի տնային կալ…

    📌 Դատախազությունը պահանջում է ևս 3 ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը պահանջում է ևս 3 ամսով երկարացնել նրա տնային կալանքը՝ պատճառաբանելով, որ վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել։
    Պաշտպանները միջնորդությունը համարել են անհիմն՝ առաջարկելով վերացնել տնային կալանքը, պահպանել գրավը և սահմանափակել միայն գործով անցնող անձանց հետ շփումները։
    aravot.am | @aravot
  • Եվրոպայի խորհրդի զեկույց․ Հայաստանում գրեթե 16 հազար մարդ քրեական վերահսկողությ…

    📌 Եվրոպայի խորհրդի զեկույց․ Հայաստանում գրեթե 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է
    Եվրոպայի խորհրդի տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 898 մարդ գտնվում է քրեական վերահսկողության տակ։ Նրանցից 2 686-ը կալանավորված կամ դատապարտված են, իսկ 13 212-ը՝ պրոբացիոն վերահսկողության տակ։
    Զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանը Եվրոպայում առանձնանում է պրոբացիայի շահառուների և ծառայության աշխատակիցների բարձր ծանրաբեռնվածությամբ։
    aravot.am | @aravot
  • «Զանգվածային ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են»․ Սամվել ԿարապետյանՍամ…

    📌 «Զանգվածային ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից զանգվածային ինքնաբացարկները նախապես մշակված մարտավարության մաս են և նպատակ ունեն թիմակիցներին պաշտպանել տարբեր ճնշումներից։
    Նրա խոսքով՝ ընդդիմությունն ունի «երկար պլան», իսկ առաջիկայում սպասվող «թրիգերը» կօգտագործի իր հետագա քայլերի համար։
    aravot.am | @aravot
  • «Իմ դեմ քրեական գործը շարունակվում է»․ Արթուր ՕսիպյանԱրցախի հեղափոխական կուսակց…

    📌 «Իմ դեմ քրեական գործը շարունակվում է»․ Արթուր Օսիպյան
    Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է, և այն փոխանցվել է դատարան։
    Օսիպյանի խոսքով՝ ինքը նաև դատարան է դիմել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հերքի իր վերաբերյալ տարածած տեղեկություններն ու ներողություն խնդրի զրպարտության համար։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախ…

    🏭 «Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
    Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը հայտնել է, որ «Արարատցեմենտ» գործարանը վաղվանից կաշխատի ամբողջ հզորությամբ։ Նրա խոսքով՝ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական քննարկումները, որպեսզի իրավական գործընթացները չխոչընդոտեն արտադրությանը։
    Փոխնախարարը նաև նշել է, որ գործարանի հնարավոր վնասների և իրավական գործընթացների վերաբերյալ գնահատականը կտան իրավապահ մարմինները։
    aravot.am | @aravot
  • Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարությունում քննարկում են՝ ինչպես ստու…

    🚭 Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարությունում քննարկում են՝ ինչպես ստուգել՝ անձը ծխելը թողե՞լ է, թե՞ ոչ
    Կառավարությունում քննարկվել է առողջ ապրելակերպ խրախուսող ծրագրի նախագիծը, որով 2029 թվականից ծխելը թողնող, առողջ ապրելակերպ վարող և կամավոր արյան դոնոր դարձած քաղաքացիները կարող են բոնուսներ ստանալ։
    Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծխելու փաստը գնահատել նաև անկանխիկ գնումների տվյալներով՝ ստուգելով՝ անձը ծխախոտ գնում է, թե ոչ։
    aravot.am | @aravot
  • «Իմ տղաներն ու իմ եղբոր տղաները հարյուր անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի հ…

    👤 «Իմ տղաներն ու իմ եղբոր տղաները հարյուր անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի համար, քան Սուրեն Պապիկյանը»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ընտանիքը Հայաստանի համար շատ ավելի մեծ ներդրում է ունեցել, քան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    Նա նաև անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկներին՝ նշելով, որ դրանք գաղտնի պլանի և իրենց քաղաքական մարտավարության մաս են։