Category: Aravot

  • Երեք Գագիկների գործը …

    ⚖️ Երեք Գագիկների գործը Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 16 դրվագով։ Նույն գործով 12 դրվագով մեղադրանք է առաջադրված նաև համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Գյանջումյանին։ Իսկ «Սկառտա» ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաղդասարյանին էլ մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով։ 🔗 aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂՍամվել Կարապետյանի գործով դատական ն…

    Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ

    Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահման…

    📘 «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահմանադրության հասնելու հարցի առիթով
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չունի պատասխան, թե ինչ իրավական մեխանիզմով է հնարավոր նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել, եթե խորհրդարանում չկա անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը՝ նշելով, որ այդ հարցով դեռ սպասում է իրավաբանների եզրակացությանը։
    Վարչապետը վերահաստատել է, որ նոր Սահմանադրության ընդունումը շարունակում է մնալ իշխանության նախընտրական պարտավորությունը, իսկ նախագծի տեքստը, իր խոսքով, նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ։
    aravot.am | @aravot
  • «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության…

    🟦 «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»․ Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքն է որոշել չշարունակել գործունեությունը կառավարության կազմում։
    Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետագա քաղաքական դերակատարմանը՝ Փաշինյանն ասել է, որ քննարկումներ են ընթանում, և լուծումներ կլինեն։ aravot.am | @aravot
  • Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում …

    Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից»
    📩 Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ «Սա հայ ժողովրդի և պետականության դեմ բացված դատ է» Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը իր ուղերձում հայտարարել է, որ իր նկատմամբ ընթացող դատավարությունը քաղաքական պատվեր է և կապ չունի քրեական հանցագործությունների հետ։ …
  • «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատ…

    ⚖️ «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական գործընթացը քաղաքական հետապնդում է և այն կապել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների գործողությունների հետ։

    aravot.am
    | @aravot
  • Փաշինյան․ նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ «թալանվածը» ամբողջությ…

    🚨 Փաշինյան․ նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ «թալանվածը» ամբողջությամբ վերադարձվի
    Վարչապետը հայտարարեց, որ իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակում, իսկ Գագիկ Ծառուկյանի գործով քննադատություններին պատասխանեց՝ նախկինում գործերի ընթացքը խոչընդոտվել է «դատաիրավական մաֆիայի» պատճառով։
    Նա նաև ասաց, որ նախկինում տված հանձնարարականները պետք է կյանքի կոչվեն, քանի որ, իր խոսքով, ժողովուրդը դրանց օգտին է քվեարկել։
    aravot.am | @aravot
  • MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցըԵվրոպայի խորհրդի MONEYVAL հ…

    💰 MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը
    Եվրոպայի խորհրդի MONEYVAL հանձնախումբը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը՝ նշելով, որ երկրում գործում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ամուր համակարգ, սակայն անհրաժեշտ է բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու ակտիվների վերադարձի գործընթացը։
    Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է իրականացնի հանձնախմբի ներկայացրած հիմնական առաջարկությունները։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լ…

    🗺️ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լուծենք»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերը մնում են օրակարգում, և սահմանազատումը պետք է շարունակվի այն քարտեզներով, որոնց հիման վրա իրականացվել է Տավուշի գործընթացը։
    Նրա խոսքով՝ անկլավների և էքսկլավների թեմայից Հայաստանը չի հրաժարվում, քանի որ, ըստ Ալմաթայի հռչակագրի սկզբունքների, Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելԿապարակնքված «Արարատցեմե…

    🏭 «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել
    Կապարակնքված «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ գործարանի աշխատանքը չդադարեցվի և իրենք չկորցնեն աշխատանքը։
    Աշխատակիցները նշել են, որ գործարանից իրենց ընտանիքների եկամուտն է կախված և հայտարարել են, որ եթե նշանակվի ժամանակավոր կառավարիչ, ապա արտադրությունը պետք է շարունակվի, իսկ աշխատողները չտուժեն։
    aravot.am | @aravot