Category: Aravot

  • #բիզնես …

    #բիզնես 💳Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում
    «Բադալյան եղբայրներ» խմբի Ֆասթ բրենդը ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիա՝ հնարավորություն ստանալով վճարային և ֆինանսական ծառայություններ մատուցել ԵՄ 27 երկրներում։
    🔗 aravot.am | @aravot
  • Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվիՀայաստանու…

    🌐 Իրանի դեսպան․ «Թրամփի ուղի» նախագծից Իրանի համար սպառնալիք չի ստեղծվի
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված Իրանի մտահոգությունները պետք է հասցեական պատասխան ստանան։
    Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի ստեղծի որևէ սպառնալիք Իրանի համար, իսկ նպատակն է գտնել մեխանիզմներ՝ ապաշրջափակման հնարավորություններն օգտագործելու համար։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սք…

    🎓 Ռուբեն Վարդանյանը կրթությունը համարում էր հայերի մրցակցային առավելությունը․ «Սքոլաե Մունդի Արմենիա»
    «Սքոլաե Մունդի Արմենիա» հիմնադրամի տնօրեն Վասիլի Բարդադիմովը նշել է, որ 2012 թվականից հիմնադրամի ծրագրերից օգտվել է 327 հայ ուսանող և երիտասարդ, հատկացվել է շուրջ 15,6 մլն դոլարի աջակցություն։
    Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը համոզված են եղել, որ կրթությունն է երկրի զարգացման գլխավոր հիմքը և հայերի կարևոր մրցակցային առավելությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Մամուլը գրում էԿենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Կենդանիների խրտվիլակները, որոնք Հայաստանում չեն ապրում, ի՞նչ կապ ունեն ներկայացված մեղադրանքների հետ. «Ժողովուրդ»
    🔺Ծառուկյանի որոշ տնտեսություններ այդ գործողությունների հետեւանքով ահռելի վնասներ են կրել, իսկ «Արարատցեմենտի» հոսքուղիներում վթար է տեղի ունեցել. «Հրապարակ»
    🔺Եթե Ծառուկյանն ունենա փաստաթուղթ, իրավական ճանապարհով այդ կենդանիներին կարող է հետ վերցնել. Սիլվա Ադամյան. «Հրապարակ» 🔺Սպորտի գործիչները չեն խոսում. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • Իրանի դեսպան․ «Խամենեին Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան»Հայաստանում Իր…

    🇦🇲 Իրանի դեսպան․ «Խամենեին Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան»
    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նշել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի և իրանահայ համայնքի նկատմամբ։
    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը՝ Խամենեի հուղարկավորությանը մասնակցելու համար և ընդգծել հայ-իրանական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։
    🔗 aravot.am
    | @aravot
  • Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնությունում արդեն ունի 1 ոսկի, 2 արծաթ և …

    🤼 Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ20 առաջնությունում արդեն ունի 1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ
    Սկոպյեում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նահմատովին և դարձել Եվրոպայի չեմպիոն։
    Հայաստանի հավաքականի կազմում Էդգար Պետրոսյանն ու Ալեքս Մարգարյանը նվաճել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալ։
    🔗 aravot.am
    | @aravot
  • #վերլուծական«Թրամփի ուղու» ռուսական «քարքարոտ» ճանապարհըTRIPP նախագծի շուրջ քննա…

    #վերլուծական
    🎯«Թրամփի ուղու» ռուսական «քարքարոտ» ճանապարհը
    TRIPP նախագծի շուրջ քննարկումները վաղուց դուրս են եկել տնտեսական նախաձեռնության շրջանակներից՝ վերածվելով աշխարհաքաղաքական մրցակցության առանցքային թեմայի։ Ռուսաստանը փորձում է նախագիծը կապել ԵԱՏՄ իրավական դաշտի, անվտանգության համակարգի եւ տարածաշրջանային ազդեցության պահպանման ռազմավարության հետ։
    Երեւանը փորձում է հավասարակշռման քաղաքականությանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու, բայց միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները պահպանելու համատեքստում։
    🖋️Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot
  • Դադարեցվել է Նինա Կարապետյանցի անդամակցությունը «Հելսինկյան ասոցիացիա» կազմակեր…

    ⚖️ Դադարեցվել է Նինա Կարապետյանցի անդամակցությունը «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպությանը
    «Հելսինկյան ասոցիացիան» հայտարարել է, որ դադարեցրել է նախկին ղեկավար Նինա Կարապետյանցի անդամակցությունը՝ նշելով, որ նա չի մասնակցել կազմակերպության վերջին երեք ժողովներին և զբաղվում է գործունեությամբ, որը, ըստ կազմակերպության, հակասում է իր նպատակներին ու արժեքներին։
    Կարապետյանցը հրապարակել է ստացված ծանուցումն ու արձագանքել՝ գրելով, որ իր կայացրած որոշման ճշտության մեջ հերթական անգամ համոզվել է։
    🔗 aravot.am
    | @aravot
  • #Բիզնես ArcaPay, ArcaQR, Arca-ով վճարումների հնարավորություն ՀՀ-ից դուրս. Arca-ն…

    #Բիզնես
    💳 ArcaPay, ArcaQR, Arca-ով վճարումների հնարավորություն ՀՀ-ից դուրս. Arca-ն ներկայացրեց առկա և ապագա ծրագրերը
    Arca-ն ներկայացրել է իր զարգացման ծրագրերը՝ ընդգծելով ArcaPay-ի, ArcaQR-ի, ինչպես նաև ՀՀ-ից դուրս Arca-ով վճարումների հնարավորությունների ընդլայնումը։ ArcaPay-ին արդեն միացել է 12 բանկ, ArcaQR-ին՝ 8-ը, իսկ համակարգից օգտվում են ավելի քան 3 մլն քարտապան և 100 հազարից ավելի տնտեսվարող։
    aravot.am
    | @aravot
  • 31-րդ բժշկական առաքելությունը Հայաստանում․ ճապոնացի բժիշկը նորից երեխաներին լսե…

    🩺 31-րդ բժշկական առաքելությունը Հայաստանում․ ճապոնացի բժիշկը նորից երեխաներին լսելու հնարավորություն տվեց
    Ճապոնացի բժիշկ Ակիրա Իշիյաման և դոկտոր Սալբի Ագարակյանի ղեկավարած թիմը Հայաստանում ավարտել են կոխլեար իմպլանտացիայի 31-րդ բժշկական առաքելությունը՝ ևս մի քանի երեխայի հնարավորություն տալով առաջին անգամ լսել։
    «Խոսքը միայն մեկ երեխայի կյանքը փոխելու մասին չէ․ այդ երեխան հետագայում փոխում է իր ընտանիքն ու հասարակությունը»,- նշել է բժիշկ Իշիյաման՝ ամփոփելով ծրագրի շուրջ 300 հաջող վիրահատությունները։
    🔗 aravot.am
    | @aravot