Category: Aravot

  • Նավթի գինը կարող է հասնել 215 դոլարի The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ նավթ…

    🛢️ Նավթի գինը կարող է հասնել 215 դոլարի
    💬 The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ նավթի գինը կարող է աճել մինչև մեկ բարելի համար 215 դոլար, եթե Մերձավոր Արևելքում մատակարարումների խափանումները շարունակվեն։
    ԱՄՆ նավթային ֆյուչերսները շաբաթվա ընթացքում կտրուկ աճել են՝ առաջին անգամ 2022-ից հետո գերազանցելով 100 դոլարը մեկ բարելի համար։
    📊 Եթե Հորմուզի նեղուցում երկարատև խոչընդոտներ առաջանան, ապա գինը կարող է գերազանցել նույնիսկ 2008 թվականի ռեկորդային 145 դոլարը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հովիկ Աղազարյանը հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին ՔՊ-ից հեռաց…

    🗳️ Հովիկ Աղազարյանը հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին
    💬 ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ) մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
    Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում այլ կուսակցությունների հետ, և հնարավոր է ընտրություններին մասնակցեն մեկ կուսակցական ցուցակով՝ խորհրդարան անցնելու շեմը հեշտ հաղթահարելու համար։
    🗣️ Աղազարյանը նաև կուսակցության անունից ցավակցություն է հայտնել Իրանին՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Շատ կարդացվող գիրքը միշտ չէ, որ բարձրարժեք է» Բանասիրական գիտությունների թեկնա…

    📚 «Շատ կարդացվող գիրքը միշտ չէ, որ բարձրարժեք է»
    💬 Բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը նշում է, որ չնայած «էկրանային հասարակությանը», երիտասարդները շարունակում են կարդալ և գրադարանները ընթերցողներով լի են։
    Նրա խոսքով՝ լայն տարածում ստացող շատ գրքեր հաճախ պարզունակ են ու ավելի շատ ապահովում են ժամանց, քան ունենում լուրջ գաղափարական արժեք։
    🗣️ Մանուչարյանը նաև ընդգծում է, որ ընթերցողի գեղարվեստական ճաշակը պետք է ձևավորվի ընտանիքում, դպրոցում և բուհում՝ բարձրարժեք գրականության միջոցով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Դանակով ներխուժել է դպրոց ու սպառնացել տնօրենին Արարատի մարզի Եղեգնավան գյուղի …

    🏫 Դանակով ներխուժել է դպրոց ու սպառնացել տնօրենին
    💬 Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցում մի կին ներխուժել է դպրոց, հայհոյել աշակերտների ներկայությամբ և խաթարել ուսումնական գործընթացը։
    Այնուհետև նա մտել է տնօրենի՝ Հասմիկ Մայիլյանի աշխատասենյակ, պայուսակից դանակ հանել և սպառնացել սպանել նրան, ապա հեռանալիս վնասել է տնօրենի մեքենան։
    🗣️ Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով՝ տնօրենը նախկինում դիմել էր համայնքին ու ոստիկանությանը, քանի որ երեխայի նկատմամբ կասկածելի իրավիճակ էր նկատել։ Կինը, ըստ տեղեկությունների, կալանավորվել է 72 ժամով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #բիզնես Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն»…

    #բիզնես
    🟩 Ucom-ի աջակցությամբ կրկին կկայանա «ԴեմԱռԴեմ. Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումը, որը կազմակերպվում է «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի կողմից։
    Մարտի 28-ին՝ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում սպասվող «ԴեմԱռԴեմ 2026» ֆորումի ընթացքում գործելու է պատանիների կողմից ստեղծված և կառավարվող նախագծերի ցուցադրություն, անցկացվելու է թեմատիկ պանելային քննարկում, կազմակերպվելու են մրցույթներ ու անակնկալներ։ Սերունդների երկխոսության ֆորումը կամփոփվի տոնական համերգով։
  • «Ժամանել եմ Թել Ավիվում հրթիռի ընկնելու վայր: Հրթիռի երկրորդ մասն ընկել է այստե…

    📌 «Ժամանել եմ Թել Ավիվում հրթիռի ընկնելու վայր: Հրթիռի երկրորդ մասն ընկել է այստեղից ոչ հեռու՝ 91 տարեկան մայրիկիս տան մոտ։ Սա է մեր եւ նրանց տարբերությունը. մենք փորձում ենք ազատվել աշխարհի խաղաղությանը սպառնացող ռեժիմից, իսկ նրանք փորձում են սպանել քաղաքացիներին»:
    Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդ
  • Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայութ…

    📌 Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։
    Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։
    ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։
    Տիգրան Աբրահամյան
  • Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության և Հայո…

    Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության և Հայոց եկեղեցու դեմ տարվող պատերազմին անմիջապես վերջ կդրվի․ Արման Թաթոյան

    https://cdn4.telesco.pe/file/d070c261c1.mp4?token=sZnIeJIER3cSm41ajb1LGapBRcbIIkYixems7Y54isCAcjGYS29eOe1115CC7sewMSzquqkHeE2MSwZa9xJPkH-xmo1SAJdrCZgFP0_AY_SL4hkEf45sD_ELiVCKI23P3-KpdzHvg2faAtXoXjlAlVVsxr8Wu9AEpvnh70ZsYxA0hNNWdXNR3O0_6GQ4r82lemhoZZFVpRD69B4v7bg4ckyTU2BnUJavu8FA2yctWu8Jv-eijYEMIH90ZUijEs1ZjV78vXLLb84hDw-yzyvC6kgAu-p9L2xBG9BFH39jAgBP8A8nPVYV-EyxpUBAd7uvtt5ZUC7kXpcMbh2m9L6RFDzoLYYGMqknLXWitR9ENcuYlvuH2_duRcW1gSNrDutwJRiNb4oohoOr2QiJZhWoYyGpijaw_6z9cGAq5qraeb67jIHbQJRGf3qFSIx1nXYKlYBH2IGEFbmyeDQT784STQ5YPI-eEt4U2NpNTzs5qqOhyJVQlX8AwFaoOXyE8JMF1U5N6F2kgYRk9lSL-fG7i4rS94h3rQJ8XKuOf9GXGF6tJT-wZRWgCS1AQJnzDxJQ0sz9GR52DM9Ho7mOsVJxsH0JrprSkZ-jLGCuNWz4izHcr0djjMAgjRxHVogYUkwXcmv5R27x7EdgEMGthHOr_gJwSqXM3BRMKCcD7HrBjy0

  • Հարևան Իրանի բարձրագույն ղեկավար է ընտրվել Մոջթաբա Խամենեին` պատերազմի սկզբում …

    📍 Հարևան Իրանի բարձրագույն ղեկավար է ընտրվել Մոջթաբա Խամենեին` պատերազմի սկզբում սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդին:
    Նա 56 տարեկան է, մշտապես եղել է առաջնորդի հիմնական թեկնածուների թվում, մոտ է ուժային բլոկի (հեղափոխության պահապանների կորպուսի) հետ: Բայց իր քաղաքական կերպարի մասին մանրամասն կասեն իրանագետները: Սակայն մի դրվագ կա, որ կուզեմ ես նշել:
    Մոջթաբա Խամենեին սգացող որդի է, ամուսին և հայր: Կարծում եմ` շատ բան պարզ է այս հանգամանքից:
    Վարուժան Գեղամյան
  • #առողջություն Ինչպե՞ս է զարգանում երեխայի խոսքը․ լոգոպեդի խորհուրդները Լոգոպեդ …

    #առողջություն
    🗣️ Ինչպե՞ս է զարգանում երեխայի խոսքը․ լոգոպեդի խորհուրդները
    💬 Լոգոպեդ Մարիամ Պետրոսյանը, որը մագիստրոսական կրթություն է ստանում Իսպանիայի առաջատար համալսարաններից մեկում, խոսել է երեխաների խոսքի զարգացման հիմնական փուլերի մասին։
    Նրա խոսքով՝ խոսքի զարգացումը սկսվում է ծննդից․ սկզբում հաղորդակցությունը լացն է, 2–3 ամսականում սկսվում է գղգղանքը, իսկ 4–8 ամսականում՝ թոթովանքը։
    🗣️ Մոտ մեկ տարեկանում երեխան սկսում է ասել առաջին բառերը, 2 տարեկանին կարող է ունենալ մինչև 200 բառ, իսկ 5–6 տարեկանում խոսքը հիմնականում արդեն լիարժեք ձևավորված է։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot