Category: Aravot

  • «Խաղաղությունը պայմանավորվածություն չէ, պետք է լինի ստորագրված փաստաթուղթ»․ Գագ…

    🚨 «Խաղաղությունը պայմանավորվածություն չէ, պետք է լինի ստորագրված փաստաթուղթ»․ Գագիկ Ծառուկյան
    «Առաջարկ Հայաստանին» թիմի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրական խաղաղությունը հնարավոր է միայն հստակ և ստորագրված համաձայնագրի առկայության դեպքում, իսկ հասարակությունն այսօր սպասում է ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ խնդիրների լուծումների։
    Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է իր ծրագրերը՝ առաջարկելով անվճար առողջապահություն և կրթություն, կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամ վարկերի համաներում և գյուղատնտեսության պետական աջակցության ընդլայնում։
    aravot.am | @aravot
  • Նոր ձայնագրություն եմ հրապարակել Հանրայինի եթերում, թե ՔՊ-ն ինչպես է շարունակում…

    ❗️Նոր ձայնագրություն եմ հրապարակել Հանրայինի եթերում, թե ՔՊ-ն ինչպես է շարունակում ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրս կիրառել։
    Հարցազրույցը դիտեք այսօր ժամը 22:00-ին։
    Արդարությունը գալիս է, որ այլեւս ընտրություններում վարչական ռեսուրս չկիրառվի։
    Քվեաթերթիկ 6

    https://cdn4.telesco.pe/file/8787c381f8.mp4?token=manWQ81RPd891PyF_Lo6Fpa4Cgj4sSchPrQ5OZhLOnbEt64b9o38CGaDCQwO8LXLT8FamAjkFxJLUj6v3XVPj5gfH6vqApZS7aC71scCC-c9_3JzLANozfpWXmqj_orTTvFp1FY6SEFVZ8rY9Kt98gZ1dQ4BTIYJU006ctn93sZtAo1xhWg7EuP0e_UP_lP6vg8SHNJfuQeFp65mQmA5NYOUWuuoQ_Eq0hEz-1NdHUKJFVOvInvjT0M7FlDYJlEioRMfc0MWX8lC7sad_ePvNd-yOvbjgfM1WdCfhP8BHwHFGOF7PrUgi0ndVJiIVboNk_jZuXo5K8uecW06sPRNAg

  • «ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերու…

    🚨 «ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից»․ Ռոբերտ Քոչարյան
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունները հետևողականորեն վատթարացնում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները՝ վտանգի տակ դնելով երկրի տնտեսական և անվտանգային շահերը։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, իսկ արտաքին քաղաքականությունում սխալ քայլերը կարող են ծանր հետևանքներ ունենալ քաղաքացիների համար։
    aravot.am | @aravot
  • #Մշակույթ Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանը ավելի քան 100 արժեքավոր հրատարակություն է ն…

    #Մշակույթ
    🎼 Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանը ավելի քան 100 արժեքավոր հրատարակություն է նվիրաբերել Կոնսերվատորիայի գրադարանին
    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մեծարել են եվրոպական օպերային բեմերի բազմավաստակ երգչուհի Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանին, որը հարազատ բուհի գրադարանին նվիրաբերել է ավելի քան 100 արժեքավոր հրատարակություն։
    Նվիրատվության մեջ ընդգրկված են օպերային կլավիրներ, պարտիտուրներ և հայ ու եվրոպացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների բացառիկ ժողովածուներ։ Ի նշան երախտագիտության՝ երգչուհուն շնորհվել է Կոնսերվատորիայի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս» հուշամեդալը։
    aravot.am | @aravot
  • «Մենք ձայն փոշիացնող չենք». «Ալյանս» կուսակցությունը հայտարարեց ընտրապայքարից դո…

    ‼️«Մենք ձայն փոշիացնող չենք». «Ալյանս» կուսակցությունը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին
    Ավելին
  • Արամ Վարդևանյանը դիմել է ԿԸՀ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթներին իրավական գնահատական տ…

    🚨 Արամ Վարդևանյանը դիմել է ԿԸՀ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթներին իրավական գնահատական տալու պահանջով
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմում-հաղորդում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պնդելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթները պարունակում են քաղաքական ուժերին վարկաբեկող և թշնամանք հրահրող արտահայտություններ։
    Նա ԿԸՀ-ից պահանջում է ուսումնասիրել ներկայացված փաստերը և իրավական գնահատական տալ Փաշինյանի հրապարակային հայտարարություններին։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են մինչև 100 մլն դոլարի վարկային պայմանագիրՖին…

    #Բիզնես
    💰 Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են մինչև 100 մլն դոլարի վարկային պայմանագիր
    Ֆինանսավորումը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների աջակցությանը և կանաչ ներդրումների խթանմանը։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը կրկին դատի է տալիս Սամվել ԿարապետյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը …

    ⚖️ Նիկոլ Փաշինյանը կրկին դատի է տալիս Սամվել Կարապետյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարության համար։
    Փաշինյանի խոսքով՝ այդ պնդումը «անհեթեթ հայտարարություն» է, և դատարանում Կարապետյանը ստիպված կլինի ներողություն խնդրել։
    «Ես մի տուն ունեմ, և այդ տունը ՀՀ-ն է։ Ես երբեք ուրիշ տուն ոչ փնտրել եմ, ոչ էլ կփնտրեմ»,- ասել է վարչապետը։
    aravot.am | @aravot
  • «Տիգրանաշենը չի կարող հանձնվել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է»․ Ռոբերտ Քոչարյա…

    🚨 «Տիգրանաշենը չի կարող հանձնվել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է»․ Ռոբերտ Քոչարյան
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի փոխանցումն Ադրբեջանին բացառված է, իսկ սահմանազատման գործընթացը չի կարող իրականացվել առանց ամբողջական փաստաթղթերի և քարտեզների։
    Վայքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև քննադատել է գործող իշխանություններին՝ պնդելով, որ 2021 թվականին տրված խոստումները չեն կատարվել, իսկ քաղաքացիները մոլորության մեջ են գցվել։
    aravot.am | @aravot
  • «Հայերեն խոսո՞ւմ եք»․ Փաշինյանը Գյումրիում քարտեզներ է բաժանել հնդիկ ուսանողներ…

    📍 «Հայերեն խոսո՞ւմ եք»․ Փաշինյանը Գյումրիում քարտեզներ է բաժանել հնդիկ ուսանողներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում քարոզարշավի ընթացքում հանդիպել է բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողների հետ և հետաքրքրվել՝ հայերեն խոսո՞ւմ են արդյոք։
    Այնուհետև նա երիտասարդներին բաժանել է այսպես կոչված «Իրական Հայաստանի» քարտեզները, որոնք իր հետ ունեցել էր քարոզարշավի շրջանակում։
    aravot.am | @aravot