Category: Aravot

  • «Ազգը՝ բանակ» լուսանկարների ցուցահանդեսը՝ Քանաքեռավանում Քանաքեռավանի մշակույթի…

    🖼️ «Ազգը՝ բանակ» լուսանկարների ցուցահանդեսը՝ Քանաքեռավանում
    💬 Քանաքեռավանի մշակույթի տանը բացվել է լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Ազգը՝ բանակ» խորագրով։
    Ցուցադրությունը նվիրված է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67-ամյակին․ ավելի քան 300 լուսանկար ներկայացնում է կամավորական ջոկատների և հայկական բանակի տարբեր փուլերը՝ 1989-ից մինչև 2020 թ․։
    🗣️ Ըռքոյանի խոսքով՝ յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը, իսկ շատ հերոսներ արդեն «Հավերժի ճամփորդ են դարձել»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վ…

    ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
    Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
    Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
    Արարատ Միրզոյան
  • «600 միլիոն հատկացրել ենք, ուրախ չե՞ք»․ Փաշինյանը՝ ձորակապցիներին Նիկոլ Փաշինյա…

    🏫 «600 միլիոն հատկացրել ենք, ուրախ չե՞ք»․ Փաշինյանը՝ ձորակապցիներին
    💬 Նիկոլ Փաշինյանը Մարալիկ այցի ժամանակ հանդիպեց Ձորակապի բնակիչներին, որոնք խնդրեցին իրենց գյուղում մանկապարտեզ կառուցել։
    Վարչապետը նշեց, որ իրականացվում է 500 մանկապարտեզի ծրագիրը, սակայն դրանք չեն կարող միանգամից կառուցվել և երբեմն պետք է օգտվել մոտակա համայնքների մանկապարտեզներից։
    🗣️ Զրույցի ընթացքում լարվածություն առաջացավ․ Փաշինյանը հիշեցրեց, որ 600 միլիոն դրամ է հատկացվել Մարալիկի մանկապարտեզի կառուցման համար, իսկ բնակիչները պնդեցին, որ իրենց գյուղից այնտեղ հասնելը դժվար է։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Իրանը, որը խիստ պարտության է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի…

    📍 Իրանը, որը խիստ պարտության է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի իր հարևաններից և հանձնվել նրանց՝ խոստանալով, որ այլևս չի կրակի նրանց ուղղությամբ։ Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անընդհատ հարձակումների պատճառով։ Նրանք փորձում էին գրավել և վերահսկել Մերձավոր Արևելքը։
    Սա առաջին անգամն է, որ Իրանը հազարավոր տարիների ընթացքում պարտվել է իրեն շրջապատող Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասել են. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես պատասխանել եմ. «Խնդրեմ»։
    Դոնալդ Թրամփ
  • «Ես աղջիկների որոշումը չեմ կարող կայացնել» Աշտարակում մի կին դիմել է Նիկոլ Փաշի…

    💬 «Ես աղջիկների որոշումը չեմ կարող կայացնել»
    Աշտարակում մի կին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օգնել իր 30 և 25 տարեկան որդիների համար հարսնացուներ գտնել։
    🗣️ Վարչապետը պատասխանել է․ «30 տարեկան տղաները պետք է աշխատեն, սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունն ի՞նչ անի»։
    💬 Կինը կատակով առաջարկել է՝ «3 աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի», ինչին Փաշինյանը արձագանքել է․ «Ես չէ, որովհետեւ աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնել»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Քեզ Հայաստանը նվիրե՞մ». Փաշինյանը Թալինում այցելեց բնակիչներին Նիկոլ Փաշինյանը…

    🏘️ «Քեզ Հայաստանը նվիրե՞մ». Փաշինյանը Թալինում այցելեց բնակիչներին
    💬 Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ այցի ընթացքում Աշտարակից հետո կանգառ ունեցավ նաև Թալինում․ թիմակիցների հետ մտավ բնակիչների տներ ու խանութներ։
    Բանջարանոցում աշխատակիցներից հետաքրքրվեց՝ ինչն է թանկացել, սակայն աշխատակիցը պատասխանեց՝ «նորմալ է», ավելացնելով, որ որոշ ապրանքներ նույնիսկ էժանացել են։
    🗣️ Վարչապետը նաև հանդիպեց փոքրիկ Հայկոյին, ասելով․ «Քեզ Հայաստանը նվիրե՞մ», և երեխայի կրծքին փակցրեց «Հայաստանը» գրությամբ նշան։ Երիտասարդներից մեկի օգնության խնդրանքին էլ արձագանքեց, որ ընտրական շրջան է և այժմ չեն կարող աջակցել։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականաց…

    📍 Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման. ԱԹՍ-ների` Նախիջևանում իրականացված հարվածների հաջորդ սերիան է թողարկվել: Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:
    Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ինչ վերջնակետի կհասնի` դեռ պարզ չէ:
    Տիգրան Աբրահամյան
  • «Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են» «Առավոտ»-ը սկս…

    🕵️ «Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են»
    💬 «Առավոտ»-ը սկսում է նոր շարք՝ «Հետաքննում է դետեկտիվը», որտեղ կներկայացվեն իրական դեպքեր՝ Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի հետաքննություններից։
    Առաջին պատմությունում Բաթումիում ռեստորանի ապակիները պարբերաբար կոտրվում էին․ պարզվեց՝ դա զգուշացում էր ռեստորանի սեփականատիրոջ որդու՝ Մոսկվայում տեղի ունեցած հարաբերությունների պատճառով։
    🗣️ Հետաքննությունը ցույց տվեց, որ աղջկա ընտանիքի անվտանգության թիմը մարդ էր ներդրել ռեստորանի անվտանգության համակարգում՝ տեղեկություն ստանալու համար։ Հանդիպումից հետո միջադեպերը դադարեցին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Թող երեւանցիները ուտեն». Փաշինյանը Աշտարակում «պոպոք» էր հյուրասիրում Նիկոլ Փա…

    🍬 «Թող երեւանցիները ուտեն». Փաշինյանը Աշտարակում «պոպոք» էր հյուրասիրում
    💬 Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ այցելել է Արագածոտնի մարզ․ Աշտարակում «պոպոք» էր ուտում ու հյուրասիրում շրջապատին։
    Երբ մի բնակիչ մոտեցավ հյուրասիրվելու, վարչապետը նկատեց․ «Դուք ուտում եք, ունեք, թող երեւանցիները ուտեն»։
    🗣️ Փաշինյանը նաև օգնեց արցախցի մի կնոջ՝ տանելով նրա գնումները մինչև տուն, իսկ մի տարեց տղամարդու հետ խոսեց աշխատանքի ու թոշակի բարձրացման մասին։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot