Category: Aravot

  • Հայկ Դերզյան. «Ինչո՞ւ պետք է քեզ շնորհակալ լինեն մանկապարտեզի համար» ՀՀԿ խորհրդ…

    Հայկ Դերզյան. «Ինչո՞ւ պետք է քեզ շնորհակալ լինեն մանկապարտեզի համար»
    💬 ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել իշխանությունների հասցեին՝ նշելով, որ նրանք պատմության մեջ կմնան որպես «կապիտուլացված, ազգակործան իշխանություն»։
    «Ինչո՞ւ ես կարծում, որ հազարավոր երիտասարդ կյանքերի խորտակումը և Արցախի կորուստը արդեն ներել են», – գրել է նա։
    📌 Դերզյանի խոսքով՝ մարդիկ պարտավոր չեն շնորհակալ լինել բյուջեի հաշվին կառուցված մանկապարտեզների կամ վերանորոգված փողոցների համար։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Միքայել սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ արատավորող …

    Միքայել սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի՝ արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով
    Ավելին
  • Մինչև 18 թվականը մենք «նացի՞ստ» էինք…

    Մինչև 18 թվականը մենք «նացի՞ստ» էինք

  • Իրանի հայերը տարհանման հարց չեն բարձրացնում Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբ…

    Իրանի հայերը տարհանման հարց չեն բարձրացնում
    💬 Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի խմբագիր Մովսես Քեշիշյանը հայտնել է, որ իրանահայ համայնքը այս փուլում տարհանման հարց չի բարձրացնում։
    ⚠️ Նրա խոսքով՝ համայնքում կա մտահոգություն, քանի որ հարվածներն այժմ ուղղվում են նաև ենթակառուցվածքների և բնակելի շենքերի վրա։
    📡 Քեշիշյանը նշել է նաև, որ Իրանում արտաքին ինտերնետը գրեթե չի գործում, ինչի պատճառով Հայաստանից համայնքի հետ կապ հաստատելը դժվարացել է։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հովիկ Աղազարյան. «Մեր ձևովը» կարող է հեռացվել ընտրապայքարից» ՄԱՍԿ կուսակցության…

    Հովիկ Աղազարյան. «Մեր ձևովը» կարող է հեռացվել ընտրապայքարից»
    💬 ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ «Մեր ձևով» շարժումը ընդդիմադիր դաշտում իրական առաջատար ուժերից է։
    Նրա խոսքով՝ ամենահավանական սցենարն այն է, որ մայիսի 15-ից հետո Նիկոլ Փաշինյանը փորձի հեռացնել այդ ուժը ընտրապայքարից։
    📊 Աղազարյանը նաև առաջարկում է ընդդիմադիր ուժերին մեկ ընտրական ցուցակով մասնակցել ընտրություններին՝ թույլ չտալու ՔՊ-ի վերարտադրությունը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևեր»-ի քաղաքական ծրագրի նե…

    🔷 Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևեր»-ի քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում.
  • Նավթի գինը կարող է հասնել 215 դոլարի The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ նավթ…

    🛢️ Նավթի գինը կարող է հասնել 215 դոլարի
    💬 The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ նավթի գինը կարող է աճել մինչև մեկ բարելի համար 215 դոլար, եթե Մերձավոր Արևելքում մատակարարումների խափանումները շարունակվեն։
    ԱՄՆ նավթային ֆյուչերսները շաբաթվա ընթացքում կտրուկ աճել են՝ առաջին անգամ 2022-ից հետո գերազանցելով 100 դոլարը մեկ բարելի համար։
    📊 Եթե Հորմուզի նեղուցում երկարատև խոչընդոտներ առաջանան, ապա գինը կարող է գերազանցել նույնիսկ 2008 թվականի ռեկորդային 145 դոլարը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հովիկ Աղազարյանը հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին ՔՊ-ից հեռաց…

    🗳️ Հովիկ Աղազարյանը հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին
    💬 ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իրենց նորաստեղծ «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ) մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
    Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում այլ կուսակցությունների հետ, և հնարավոր է ընտրություններին մասնակցեն մեկ կուսակցական ցուցակով՝ խորհրդարան անցնելու շեմը հեշտ հաղթահարելու համար։
    🗣️ Աղազարյանը նաև կուսակցության անունից ցավակցություն է հայտնել Իրանին՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Շատ կարդացվող գիրքը միշտ չէ, որ բարձրարժեք է» Բանասիրական գիտությունների թեկնա…

    📚 «Շատ կարդացվող գիրքը միշտ չէ, որ բարձրարժեք է»
    💬 Բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը նշում է, որ չնայած «էկրանային հասարակությանը», երիտասարդները շարունակում են կարդալ և գրադարանները ընթերցողներով լի են։
    Նրա խոսքով՝ լայն տարածում ստացող շատ գրքեր հաճախ պարզունակ են ու ավելի շատ ապահովում են ժամանց, քան ունենում լուրջ գաղափարական արժեք։
    🗣️ Մանուչարյանը նաև ընդգծում է, որ ընթերցողի գեղարվեստական ճաշակը պետք է ձևավորվի ընտանիքում, դպրոցում և բուհում՝ բարձրարժեք գրականության միջոցով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Դանակով ներխուժել է դպրոց ու սպառնացել տնօրենին Արարատի մարզի Եղեգնավան գյուղի …

    🏫 Դանակով ներխուժել է դպրոց ու սպառնացել տնօրենին
    💬 Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցում մի կին ներխուժել է դպրոց, հայհոյել աշակերտների ներկայությամբ և խաթարել ուսումնական գործընթացը։
    Այնուհետև նա մտել է տնօրենի՝ Հասմիկ Մայիլյանի աշխատասենյակ, պայուսակից դանակ հանել և սպառնացել սպանել նրան, ապա հեռանալիս վնասել է տնօրենի մեքենան։
    🗣️ Մարզպետարանի պաշտոնյայի խոսքով՝ տնօրենը նախկինում դիմել էր համայնքին ու ոստիկանությանը, քանի որ երեխայի նկատմամբ կասկածելի իրավիճակ էր նկատել։ Կինը, ըստ տեղեկությունների, կալանավորվել է 72 ժամով։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot