Category: Aravot

  • Եթե համակարգը փոխվի, ոչ ոք չի երազի` վարչապետ դառնալ. Արտաշես Իկոնոմով. «ՋՐԲԱԺԱՆ…

    Եթե համակարգը փոխվի, ոչ ոք չի երազի` վարչապետ դառնալ. Արտաշես Իկոնոմով. «ՋՐԲԱԺԱՆ»

    Եթե համակարգը փոխվի, ոչ ոք չի երազի՝ վարչապետ դառնալ.Արտաշես Իկոնոմով

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Զոհերի առաջ ծնկի եմ գալիս». Փաշինյանը՝ օրվա ամփոփման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Ա…

    «Զոհերի առաջ ծնկի եմ գալիս». Փաշինյանը՝ օրվա ամփոփման ժամանակ
    💬 Նիկոլ Փաշինյանը Աշտարակ, Թալին, Մարալիկ և Արթիկ այցերից հետո օրվա ամփոփումը կատարել է Գյումրիի Ռիժկովի անվան ճեմափողոցում գտնվող սրճարանում։
    Նա և թիմակիցները խոսել են 8 տարվա կառավարման արդյունքների մասին՝ նշելով խաղաղությունը, բարձրացված թոշակները, փողոցաշինությունն ու կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները։
    🗣️ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի կորստին ու զոհերին՝ ասելով․ «Զոհերի պահով, իհարկե, ես ծնկի եմ գալիս զոհերի առաջ… մեր եղբայրներն ընկան, որ Հայաստանը ոտքի կանգնի»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Ձիգ ենք, ձիգ ենք». Փաշինյանը՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շրջել…

    📍 «Ձիգ ենք, ձիգ ենք». Փաշինյանը՝ Գյումրիում
    💬 Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շրջել է Գյումրիի կենտրոնում, քաղաքացիներին նվիրելով «իրական Հայաստանի» քարտեզով կրծքանշաններ։
    Քաղաքացիներից ոմանք շնորհակալություն են հայտնել խաղաղության համար, լուսանկարվել վարչապետի հետ, սակայն կային նաև մարդիկ, որոնք հրաժարվեցին կրծքանշանից։
    🗣️ Ավելի ուշ Փաշինյանը թիմակիցների հետ սրճարանում ամփոփել է օրը՝ նշելով, որ քաղաքացիները աջակցում են խաղաղության օրակարգին և հայտարարելով․ «Մենք փակել ենք սոված թոշակառուի էջը Հայաստանում»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Ազգը՝ բանակ» լուսանկարների ցուցահանդեսը՝ Քանաքեռավանում Քանաքեռավանի մշակույթի…

    🖼️ «Ազգը՝ բանակ» լուսանկարների ցուցահանդեսը՝ Քանաքեռավանում
    💬 Քանաքեռավանի մշակույթի տանը բացվել է լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Ազգը՝ բանակ» խորագրով։
    Ցուցադրությունը նվիրված է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67-ամյակին․ ավելի քան 300 լուսանկար ներկայացնում է կամավորական ջոկատների և հայկական բանակի տարբեր փուլերը՝ 1989-ից մինչև 2020 թ․։
    🗣️ Ըռքոյանի խոսքով՝ յուրաքանչյուր լուսանկար ունի իր պատմությունը, իսկ շատ հերոսներ արդեն «Հավերժի ճամփորդ են դարձել»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վ…

    ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար։
    Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:
    Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։
    Արարատ Միրզոյան
  • «600 միլիոն հատկացրել ենք, ուրախ չե՞ք»․ Փաշինյանը՝ ձորակապցիներին Նիկոլ Փաշինյա…

    🏫 «600 միլիոն հատկացրել ենք, ուրախ չե՞ք»․ Փաշինյանը՝ ձորակապցիներին
    💬 Նիկոլ Փաշինյանը Մարալիկ այցի ժամանակ հանդիպեց Ձորակապի բնակիչներին, որոնք խնդրեցին իրենց գյուղում մանկապարտեզ կառուցել։
    Վարչապետը նշեց, որ իրականացվում է 500 մանկապարտեզի ծրագիրը, սակայն դրանք չեն կարող միանգամից կառուցվել և երբեմն պետք է օգտվել մոտակա համայնքների մանկապարտեզներից։
    🗣️ Զրույցի ընթացքում լարվածություն առաջացավ․ Փաշինյանը հիշեցրեց, որ 600 միլիոն դրամ է հատկացվել Մարալիկի մանկապարտեզի կառուցման համար, իսկ բնակիչները պնդեցին, որ իրենց գյուղից այնտեղ հասնելը դժվար է։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Իրանը, որը խիստ պարտության է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի…

    📍 Իրանը, որը խիստ պարտության է ենթարկվում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքի իր հարևաններից և հանձնվել նրանց՝ խոստանալով, որ այլևս չի կրակի նրանց ուղղությամբ։ Այս խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անընդհատ հարձակումների պատճառով։ Նրանք փորձում էին գրավել և վերահսկել Մերձավոր Արևելքը։
    Սա առաջին անգամն է, որ Իրանը հազարավոր տարիների ընթացքում պարտվել է իրեն շրջապատող Մերձավոր Արևելքի երկրներին։ Նրանք ասել են. «Շնորհակալություն, նախագահ Թրամփ»։ Ես պատասխանել եմ. «Խնդրեմ»։
    Դոնալդ Թրամփ
  • «Ես աղջիկների որոշումը չեմ կարող կայացնել» Աշտարակում մի կին դիմել է Նիկոլ Փաշի…

    💬 «Ես աղջիկների որոշումը չեմ կարող կայացնել»
    Աշտարակում մի կին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օգնել իր 30 և 25 տարեկան որդիների համար հարսնացուներ գտնել։
    🗣️ Վարչապետը պատասխանել է․ «30 տարեկան տղաները պետք է աշխատեն, սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունն ի՞նչ անի»։
    💬 Կինը կատակով առաջարկել է՝ «3 աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի», ինչին Փաշինյանը արձագանքել է․ «Ես չէ, որովհետեւ աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնել»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Քեզ Հայաստանը նվիրե՞մ». Փաշինյանը Թալինում այցելեց բնակիչներին Նիկոլ Փաշինյանը…

    🏘️ «Քեզ Հայաստանը նվիրե՞մ». Փաշինյանը Թալինում այցելեց բնակիչներին
    💬 Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ այցի ընթացքում Աշտարակից հետո կանգառ ունեցավ նաև Թալինում․ թիմակիցների հետ մտավ բնակիչների տներ ու խանութներ։
    Բանջարանոցում աշխատակիցներից հետաքրքրվեց՝ ինչն է թանկացել, սակայն աշխատակիցը պատասխանեց՝ «նորմալ է», ավելացնելով, որ որոշ ապրանքներ նույնիսկ էժանացել են։
    🗣️ Վարչապետը նաև հանդիպեց փոքրիկ Հայկոյին, ասելով․ «Քեզ Հայաստանը նվիրե՞մ», և երեխայի կրծքին փակցրեց «Հայաստանը» գրությամբ նշան։ Երիտասարդներից մեկի օգնության խնդրանքին էլ արձագանքեց, որ ընտրական շրջան է և այժմ չեն կարող աջակցել։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot