Category: Aravot

  • «Կոռուպցիա բառը լսելիս՝ նախկին իշխանությունը դահլիճ չի եկել» ԱԺ-ում ՔՊ-ական պատ…

    💬 «Կոռուպցիա բառը լսելիս՝ նախկին իշխանությունը դահլիճ չի եկել»
    💬 ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը քննադատեց ընդդիմադիրներին՝ նշելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները «ծակ են ման եկել ու չեն եկել դահլիճ» կոռուպցիայի մասին խոսելիս։
    Նա հավելեց, որ ընդդիմությունը պետք է կենտրոնանա քաղաքացիների շահերի վրա՝ օրինակ՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման հարցում։
    🗣️ «16 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին այսօր ստանում է 46․000։ Որ ֆայմ ունենայիք, գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի»,– ասաց Հակոբյանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական վրեժխնդրություն է» ԱԺ-ում «Հայաստան»…

    💥 «ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական վրեժխնդրություն է»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատեց ՔՊ-ի գործողությունները՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրականում քաղաքական վրեժխնդրություն է․ «Ձերը կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն»։
    Պատգամավորը շեշտեց, որ նախկին թիմակիցները ծառայում են որպես քավության նոխազներ և հարցադրումներ արեց Սերգեյ Բագրատյանի ընտանիքին ու ԱՆԻՖ-ին առնչվող գործերի մասին։
    🗣️ Վրդովված Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ դատի է տալու, իսկ Վարդանյանը պատասխանեց․ «Մի վատացեք, հանգստացեք, նորմալ խոսեք»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «ԱԺ-ում կրկին կրքերը թեժացան» Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաս…

    🔥 «ԱԺ-ում կրկին կրքերը թեժացան»
    💬 Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ ծագեցին վեճեր՝ Գյումրիի ընտրությունների մասին խոսելիս։
    ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղից ռեպլիկներ էր անում, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդհատեց Վարդանյանին՝ նշելով, որ ժամանակն ավարտվել է։
    🗣️ Վարդանյանը ձեռքը պարզեց Ալեն Սիմոնյանի ուղղությամբ և ասաց․ «Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ», ինչը վրդովեցրեց նախագահին․ «Ես եմ որոշում․ իմ հետ տենց խոսել չի կարելի»,– ասաց նա՝ հրամայելով ազատել ամբիոնը և կոչ արելով լռություն պահպանել դահլիճում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Իշխանությունները ժողովրդավարությունը փռել են գետնին» ԱԺ-ում «Հայաստան» խմբակցո…

    🏛️ «Իշխանությունները ժողովրդավարությունը փռել են գետնին»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քննադատեց իշխանությունների հայտարարությունները՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձնելու և կոռուպցիան արմատախիլ անելու մասին։
    Նրա խոսքով՝ իշխանությունները դա ներկայացնում են որպես արդեն կատարված փաստ՝ միաժամանակ միջազգային հարթակում «պեռաշկիով ու կուկուռուզով» նկարներով ճանաչում ստանալով։
    🗣️ «Այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով անցել իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով»,– հայտարարեց պատգամավորը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #բիզնես Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի …

    #բիզնես
    🟩 Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:
  • #բիզնես UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամ…

    #բիզնես
    🔵UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին։ Նոր ծառայությունը գործարկվել է MoneyTO բրիտանական դրամական փոխանցումների համակարգի հետ համագործակցության շրջանակում:
    2026 թվականի հունվարի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը տրամադրել է երկու համակարգերի միջև համագործակցության թույլտվության որոշում։
  • Ադրբեջանը Հայաստանում գործում է նույն Արցախի սցենարով․ Արման Թաթոյան…

    Ադրբեջանը Հայաստանում գործում է նույն Արցախի սցենարով․ Արման Թաթոյան

    https://cdn4.telesco.pe/file/a7b16f8f91.mp4?token=eZqZI2AdLnZvIK7GgOsfqb9rppr5ZBRnQrSGXtJ0cPF3m5gAKS2LZPCgzXXxEartRjAC_6ecIMEuNwf3DrZgxElxS0PI4HvMyBefjbE4MQkY2BsWrhAb4L5tjsHcKjef3KsrYDxL8x4KQaHXTEWvrbHSokmogyKMoryQSG-M3kiHOACHHQzSZAuKaW0SXIXc2jVDcisi0ImaGkZw2hjjYd58vOyMh5UuR3ZA_fZWK1lUPX_hYqoHOpe2KxpUq_A4bTzugJNINu3HN6wPjHzyl68k3qlavIPHBfv8wQvCdNMChjqI7Ky040nJ-GtTMxA1f_q8W1XfN4GzOTlIiaC45JdvNZdWW4eRizYZENoGMlG7if5oM9iqVYL-Oe4QZXx8eWCc8DUcH43J3yL4iViv-3df-uookt-va5ztCdlRCCYLqbEeDq8QqluLQx6rz1ExSsTMCl4600L30BuRoVsIhuj84qP9jx66Sw4xaYzlQGokIl7aXs7xddSENXD200-4mpWjQdrMBZwViUblCEl8p3QF3_cHDghLDlsRRiYtW6jfAbTGonc5jTTozhd_bkAVwoIsxl-NrhKAhYSBVDI01KRYcT5_Uu09v1D68sibmXecHZmgYMF3Dr_OzVRkr7zGWp5L1jAxMoRuTIJj0wmbytljvamvarnbrdmFpH9PUIY

  • «Ագրեսիան արդարացում չունի» Եվրոպայի «ցնցված» հայտարարություններըԳերմանիայի, Ֆր…

    🌍 «Ագրեսիան արդարացում չունի»
    🔹 Եվրոպայի «ցնցված» հայտարարությունները
    Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները դատապարտել են Իրանի հարվածները՝ կոչ անելով դադարեցնել «խելահեղ հարձակումները»։ Ստացվում է, որ հարվածի ենթարկվող կողմը չպետք է պատասխան տա, մինչդեռ Մինաբում խաղաղ բնակիչների շրջանում զոհերը նույն արձագանքը չեն առաջացրել։
    🔹 Կրկնակի չափանիշների վտանգը
    Որևէ վատ ռեժիմ չի կարող արդարացում լինել երկրի վրա հարձակվելու և մարդկանց սպանելու համար։ Այդ տրամաբանությունը հիշեցնում է այն արդարացումները, որոնցով տարբեր ժամանակներում փորձել են հիմնավորել պատերազմներն ու բռնությունները։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • ԱԺ քառօրյա նիստը ՈՒՂԻՂAravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/ Բաժանորդ…

    ԱԺ քառօրյա նիստը📌 ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Հազարավոր իրաքցի քրդեր ցամաքային հարձակում են սկսել Իրանի տարածքում։Fox News-ի …

    ⚡️ Հազարավոր իրաքցի քրդեր ցամաքային հարձակում են սկսել Իրանի տարածքում։
    Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆին