Category: Aravot

  • Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատա…

    Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
    🔷Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է պաշտպանների ներկայացրած բողոքը:
    փաստաբան
    Արամ Վարդևանյան
  • Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը մեծ …

    ⚠️ Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանի երկայնքով
    🪖 Ադրբեջանի զինված ուժերը մեծ քանակությամբ զորք են տեղակայում Իրանի սահմանին, հաղորդում են թուրքական աղբյուրները։
    🚛 Նշվում է, որ սահման են ուղարկվում նաև տանկեր, զրահափոխադրիչներ և կոմանդո ստորաբաժանումներ, իսկ օդային տարածքը մշտադիտարկվում է անօդաչու սարքերով։
    Մանրամասները՝ Առավոտում
  • «Թալանի վերադարձից խոսում են, բայց կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար…

    💬 «Թալանի վերադարձից խոսում են, բայց կառավարությունը 3 միլիարդից ավելի պարգևավճար է ստացել»․ Աննա Գրիգորյան
    🔹 ԱԺ-ում Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ 2025-ին պետությանը վերադարձվել է ընդամենը 1,6 մլրդ դրամ։
    🔹 Նրա խոսքով՝ միայն կառավարությունը ստացել է ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար, այսինքն՝ երկու անգամ ավելի։
    🔹 «Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձից, բայց թվերը սա են»,– նշեց նա։
    Մանրամասները՝ Առավոտում
  • «Համահայկական ճակատ». Թոշակառուների սպառողական զամբյուղը՝ կարտոֆիլ ու մակարոն «…

    🥔🍝 «Համահայկական ճակատ». Թոշակառուների սպառողական զամբյուղը՝ կարտոֆիլ ու մակարոն
    🗣️ «Սա մեր 21%-ը աղքատ բնակչության, 630 հազար կենսաթոշակառուների սպառողական զամբյուղն է»,- ասաց Ռուզան Ստեփանյանը կառավարության շենքի առջեւ ակցիայից։
    📌 Ակցիայի անդամները շեշտեցին՝ թոշակառուների արժանապատվությունը չի կարող դառնալ ընտրական նվեր կամ նախընտրական թոշակ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Սեւ արկղով պահանջում ենք բացել կառավարության բյուջեի հաշվետվությունը» «Համահայ…

    🟦 «Սեւ արկղով պահանջում ենք բացել կառավարության բյուջեի հաշվետվությունը»
    💬 «Համահայկական ճակատ» շարժման անդամները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով բացահայտել ֆինանսական բոլոր հոսքերը։
    Ռուզան Ստեփանյանն ընդգծեց․ «Սեւ արկղը ամբողջ ճշմարտությունն է՝ որտեղից են գալիս պարգեւավճարները, ո՞ւր են գնում բյուջեի հիմնական միջոցները, ինչպես հայտնվեց 10 հազարական դրամ թոշակը ընտրություններից երկու ամիս առաջ»։
    🗣️ Մասնակիցները ընդգծեցին, որ աջակցում են թոշակների բարձրացմանը, բայց պահանջում են պարզաբանել՝ թե որտեղից հայտնվեց գումարը ու ապահովել տատիկ-պապիկների արժանապատվությունը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Կոռուպցիա բառը լսելիս՝ նախկին իշխանությունը դահլիճ չի եկել» ԱԺ-ում ՔՊ-ական պատ…

    💬 «Կոռուպցիա բառը լսելիս՝ նախկին իշխանությունը դահլիճ չի եկել»
    💬 ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը քննադատեց ընդդիմադիրներին՝ նշելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչները «ծակ են ման եկել ու չեն եկել դահլիճ» կոռուպցիայի մասին խոսելիս։
    Նա հավելեց, որ ընդդիմությունը պետք է կենտրոնանա քաղաքացիների շահերի վրա՝ օրինակ՝ նվազագույն կենսաթոշակի բարձրացման հարցում։
    🗣️ «16 հազար դրամ կենսաթոշակ ստացող քաղաքացին այսօր ստանում է 46․000։ Որ ֆայմ ունենայիք, գոնե այդ բարեփոխումների մասին չէիք խոսի»,– ասաց Հակոբյանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական վրեժխնդրություն է» ԱԺ-ում «Հայաստան»…

    💥 «ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական վրեժխնդրություն է»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատեց ՔՊ-ի գործողությունները՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրականում քաղաքական վրեժխնդրություն է․ «Ձերը կոռուպցիայի դեմ պայքար չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն»։
    Պատգամավորը շեշտեց, որ նախկին թիմակիցները ծառայում են որպես քավության նոխազներ և հարցադրումներ արեց Սերգեյ Բագրատյանի ընտանիքին ու ԱՆԻՖ-ին առնչվող գործերի մասին։
    🗣️ Վրդովված Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ դատի է տալու, իսկ Վարդանյանը պատասխանեց․ «Մի վատացեք, հանգստացեք, նորմալ խոսեք»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «ԱԺ-ում կրկին կրքերը թեժացան» Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաս…

    🔥 «ԱԺ-ում կրկին կրքերը թեժացան»
    💬 Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ ծագեցին վեճեր՝ Գյումրիի ընտրությունների մասին խոսելիս։
    ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղից ռեպլիկներ էր անում, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդհատեց Վարդանյանին՝ նշելով, որ ժամանակն ավարտվել է։
    🗣️ Վարդանյանը ձեռքը պարզեց Ալեն Սիմոնյանի ուղղությամբ և ասաց․ «Ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ», ինչը վրդովեցրեց նախագահին․ «Ես եմ որոշում․ իմ հետ տենց խոսել չի կարելի»,– ասաց նա՝ հրամայելով ազատել ամբիոնը և կոչ արելով լռություն պահպանել դահլիճում։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Իշխանությունները ժողովրդավարությունը փռել են գետնին» ԱԺ-ում «Հայաստան» խմբակցո…

    🏛️ «Իշխանությունները ժողովրդավարությունը փռել են գետնին»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը քննադատեց իշխանությունների հայտարարությունները՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն դարձնելու և կոռուպցիան արմատախիլ անելու մասին։
    Նրա խոսքով՝ իշխանությունները դա ներկայացնում են որպես արդեն կատարված փաստ՝ միաժամանակ միջազգային հարթակում «պեռաշկիով ու կուկուռուզով» նկարներով ճանաչում ստանալով։
    🗣️ «Այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով անցել իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով»,– հայտարարեց պատգամավորը։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #բիզնես Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի …

    #բիզնես
    🟩 Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ: