Category: Aravot

  • Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է վերաարժևորելԱրեգա Հովսեփյան…

    Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է վերաարժևորել
    Արեգա Հովսեփյան

    https://cdn4.telesco.pe/file/24aabcb86d.mp4?token=uMWUApKhKMe2jUADs0OwN0Unnobx8J3ex8r1_YR0TN-ThNRlJJlWBKTIOnTABDwfzQEOzrvrJEK3IjrL0tPNHQbXFPEqN1nWXi-T_eTk4qM9HVMNijZvv8GjqyrTy0HDSQ1a9VPOmPuRAIoMKhhxxSCQU_KWzDiNMD-Oh_JSszkFfzb2QKHIgvty79vzcPqQNeEFSvtnJ8yM_v5sGO8pQdL7kvOFUgM_jqlL1WTwyagEuyelpPJVZxHZfy8QwWCxE5kxqtyiXri4pAZD2R1Gq0Y6lxRmf0V7LTNDoA7rw-9OcHWSTIuGDCyuVeqqc_Z4Hk6kcd9C6RDE4E0u4U-KaQ

  • «Ամբողջ երկիրը պետք է ամոթանք տար, որպեսզի քաղաքական հրահանգը փոխվեր»․ Տիգրան Ա…

    ⚖️ «Ամբողջ երկիրը պետք է ամոթանք տար, որպեսզի քաղաքական հրահանգը փոխվեր»․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը՝ պնդելով, որ նա հնարավորություն է ստացել տեսնելու իր 13-ամյա աղջկան միայն հանրային ճնշումից հետո։
    Աբրահամյանը դա որակել է որպես քաղաքական հետապնդման, հոգեբանական տեռորի և մարդկանց կտտանքների ենթարկելու գործընթաց՝ քննադատելով գործող իշխանությունների արդարադատության համակարգը։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Զինված ուժերում կստեղծվի ինքն…

    🗣️Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
    Ավելին
  • Նարեկ Կարապետյանը` պրոհայկական տնտեսական քաղաքականության մասին…

    Նարեկ Կարապետյանը` պրոհայկական տնտեսական քաղաքականության մասին

    https://cdn4.telesco.pe/file/dc9f5f0280.mp4?token=EUQ4dqjjIv8NPBd1I1Yy-6IQDjxjeNW51VVZSj-zWVJaNAJI4dign9OnBbynXhE6hWT0sU4-Dxj-B-1lSdbvrX6JNnoTcK-MIJH1Vb8ayFWfo4Uvy1o9O5UkLbVbXKFJOqOwxj2W6t_cQcHiwf0sjD2gAItZrlzQH5Dqrfi5d9mRW6LAffKdDYs2f-OaBN6ev3mmfQJtTNtdh5X__QBxgpaOhgU9SGBQBeeDAIoqGBt4ltE3wGzwV4DSqcLDyNDh96bqFqFR4wshsTGYJ0pT-YXO1hYO-7BAjIW7Dzee_p1taydIY1sLLLrjMSAzfJC43m1fuVLkAg5bzbGWQGv5GA

  • 4 տարի անց Ջրաձորի նոր գյուղը դեռ չկա․ Կապսի ջրամբարի շինարարությունը կվերսկսվի…

    🏗️ 4 տարի անց Ջրաձորի նոր գյուղը դեռ չկա․ Կապսի ջրամբարի շինարարությունը կվերսկսվի՞
    Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Կապսի ջրամբարի չինական կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, իսկ այժմ նոր նախագծի պատվիրման փուլն է։
    Նախարարի խոսքով՝ նոր նախագիծը նախատեսում է 60 մլն խմ ծավալով ջրամբար, և այն պատրաստ լինելուց հետո աշխատանքները կդրվեն միջազգային մրցույթի։ Խուդաթյանը հույս է հայտնել, որ 2027-ի սկզբին արդեն շինարար կունենան և կսկսվեն աշխատանքները։
    aravot.am | @aravot
  • ԱԺ-ն հանձնաժողովների նախագահներին կընտրի վաղըԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովնե…

    🗳️ ԱԺ-ն հանձնաժողովների նախագահներին կընտրի վաղը
    ԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կանցկացվի օգոստոսի 20-ին՝ ժամը 10։10-ին․ քվեարկությունը կտևի 2 ժամ։
    Քվեարկությունից հետո ԱԺ նիստը կշարունակվի․ կքննարկվեն կառավարության կառուցվածքի և կառավարության ծրագրի հարցերը։
    aravot.am | @aravot
  • Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել էՕգոստոսի 19-ին՝ ժամ…

    💥 Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
    Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, ահազանգ է ստացվել Գյումրիի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայնի մասին։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական երկու մարտական հաշվարկ։
    Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը, իսկ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
    aravot.am | @aravot
  • Հոգևորականների գործով հերթական դատական նիստն է կայացելԱրագածոտնի մարզի առաջին ա…

    ⚖️ Հոգևորականների գործով հերթական դատական նիստն է կայացել
    Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր կայացել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական նիստը։ Դատարանում հարցաքննվել է տուժող, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։
    Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2021-ի ընտրություններից առաջ հոգևորականներին իշխող ուժի օգտին չքվեարկելու և 2023-ին իշխանության դեմ հավաքներին մասնակցելու հրահանգներ տալու համար։ Արսենյանին մեղադրում են այդ գործողություններին օժանդակելու մեջ։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ շենքը՝ նիստերի դահլիճում վիճաբանությունից հետոԱԺ-ում…

    «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ շենքը՝ նիստերի դահլիճում վիճաբանությունից հետո
    ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին ոչ միայն նիստերի դահլիճը, այլև ԱԺ շենքը՝ հայտարարելով, որ այսօր այլևս չեն մասնակցելու նիստին։
    Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ԱԺ նիստը նախագահողները, ըստ իրենց, չարաշահում են իրենց լիազորությունները, իսկ նիստերի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների ելույթներից հետո երկար մեկնաբանություններ են անում։ Էդգար Ղազարյանը ևս պնդեց, որ ԱԺ նախագահողներն իրավունքը չարաշահում են։
    aravot.am | @aravot
  • «Արեգնազ ջան, ես ամաչում եմ, որ դու կալանքի մեջ ես». ցույց ԵՄ գրասենյակի առաջԵՄ…

    🔴 «Արեգնազ ջան, ես ամաչում եմ, որ դու կալանքի մեջ ես». ցույց ԵՄ գրասենյակի առաջ
    ԵՄ գրասենյակի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննադատեց ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ԵՄ ներկայացուցիչներին կոչ արեց իրավունքների պաշտպանության հարցում չխուսափել «անհարմար» իրավիճակներից։
    🔗 aravot.am | @aravot