Category: Aravot

  • Ընդդիմադիր ուժերը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմա…

    📌 Ընդդիմադիր ուժերը համատեղ հայտարարությամբ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
    Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և միավորումներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քննչական գործողությունները՝ դրանք գնահատելով որպես քաղաքական հետապնդում։
    Հայտարարության հեղինակները կոչ են արել միջազգային կազմակերպություններին և Հայաստանի գործընկերներին արձագանքել տեղի ունեցող իրադարձություններին և պաշտպանել ժողովրդավարական սկզբունքներն ու մարդու իրավունքները։
    aravot.am⁠ | @aravot
  • «Շուրջ 7000 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել»․ Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկ…

    📌 «Շուրջ 7000 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել»․ Իվետա Տոնոյան
    Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող շուրջ մեկ տասնյակ ընկերություններ կապարակնքվել են, ինչի հետևանքով, նրա խոսքով, մոտ 7000 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել։
    Տոնոյանի խոսքով՝ ավարտվել է նաև Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան խուզարկությունը, իսկ այնտեղ պահվող կենդանիները, ըստ նրա, քնեցվել և տեղափոխվում են այլ վայր։
    aravot.am⁠ | @aravot
  • ՔԿ-ն հայտարարում է՝ բացահայտվել է շուրջ 8,1 մլրդ դրամի ենթադրյալ խարդախության և…

    📌 ՔԿ-ն հայտարարում է՝ բացահայտվել է շուրջ 8,1 մլրդ դրամի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման գործ
    Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով Գ.Ծ.-ի կազմակերպմամբ գործող խմբին մեղսագրվում է մոտ 8,1 մլրդ դրամի ենթադրյալ խարդախություն և փողերի լվացում՝ 2022-2024 թվականներին։
    ՔԿ-ի տեղեկացմամբ՝ Գ.Ծ.-ն և խմբի մեկ անդամը ձերբակալվել են, ևս մեկ անձի նկատմամբ էլ կայացվել է ձերբակալման որոշում։ Գործի շրջանակում իրականացվել են 70-ից ավելի խուզարկություններ։
    aravot.am⁠ | @aravot
  • #ԲիզնեսViva-ն ձեռք է բերում Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի բաժնետոմսեր…

    #Բիզնես
    📊Viva-ն ձեռք է բերում Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի բաժնետոմսերը
    «Վիվա Արմենիա»-ն հայտարարել է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի մասին՝ նպատակ ունենալով զարգացնել իր թվային ծառայությունների էկոհամակարգը։
    aravot.am | @aravot
  • «Եթե Ավետիս Առաքելյանը վերցնի մանդատը, Գյումրիում կարող է իշխանական ճգնաժամ առա…

    📌 «Եթե Ավետիս Առաքելյանը վերցնի մանդատը, Գյումրիում կարող է իշխանական ճգնաժամ առաջանալ»․ քաղաքագետ
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ եթե Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը վերցնի պատգամավորական մանդատը, քաղաքում կարող է ստեղծվել կառավարման ճգնաժամ, ինչը, ըստ նրա, կօգտագործի իշխանությունը։
    Ինքը՝ Ավետիս Առաքելյանը, Aravot.am-ին հայտնել է, որ մանդատը վերցնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյանը՝ սո՞փեստ, թե՞ պարզապես ուժեղ հռետոր. Արմեն ԱշոտյանՎերջին օրերին ավելի …

    🎯Փաշինյանը՝ սո՞փեստ, թե՞ պարզապես ուժեղ հռետոր. Արմեն Աշոտյան
    Վերջին օրերին ավելի ու ավելի եմ մտածում, որ քաղաքականության մեջ ամենաուժեղ զենքը խոսքն է։ Եթե խոսքը սկսում է ոչ թե բացատրել իրականությունը, այլ փոխարինել այն, ապա փաստերը երկրորդ պլան են մղվում, իսկ առաջին պլան են գալիս էմոցիաներն ու մանիպուլյացիաները։
    Համոզված եմ՝ վտանգը հենց այստեղ է։ Երբ հասարակությունը սկսում է առաջնորդվել ոչ թե փաստերով, այլ համոզիչ խոսքով, ճշմարտությունը կորցնում է իր արժեքը։
    aravot.am⁠ | @aravot
  • «Թող գա ու աշխատի կապարակնքված խմբագրությունում»․ «Արմատ մեդիայի» խմբագիր«Արմատ…

    📌 «Թող գա ու աշխատի կապարակնքված խմբագրությունում»․ «Արմատ մեդիայի» խմբագիր
    «Արմատ մեդիայի» խմբագիր Նելլի Ավետիսյանը հայտարարեց, որ լրատվամիջոցի 9 աշխատակից այսօր հարցաքննվել է որպես վկա, իսկ խմբագրության դռները շարունակում են կապարակնքված մնալ։
    Նրա խոսքով՝ խմբագրության տեխնիկան առգրավվել է ընտրություններից առաջ, ինչի հետևանքով լրատվամիջոցը չի կարողացել լիարժեք լուսաբանել ընտրական գործընթացը։
    aravot.am⁠ | @aravot
  • «Մի քանի հազար աշխատակից կարող է գործազուրկ դառնալ»․ Իվետա ՏոնոյանԲՀԿ խոսնակ Իվ…

    📌 «Մի քանի հազար աշխատակից կարող է գործազուրկ դառնալ»․ Իվետա Տոնոյան
    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ, ինչի հետևանքով մի քանի հազար աշխատակից կարող է հայտնվել գործազրկության վտանգի առաջ։
    Նրա խոսքով՝ իրավաբաններն արդեն բողոքարկում են որոշումը, իսկ խուզարկությունների ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, ձերբակալվածներ չկան։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ընտրություններից հետո լավ առիթ է «ժամերը հավասարեցնելու»․ Փաշինյանը՝ Միշուստին…

    📌 «Ընտրություններից հետո լավ առիթ է «ժամերը հավասարեցնելու»․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
    ՌԴ-ում վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում կառուցողական աշխատանքով և ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ։
    Փաշինյանը նաև նշեց, որ ընտրություններից հետո լավ առիթ է քննարկելու կուտակված խնդիրներն ու գտնելու լուծումներ։
    aravot.am⁠ | @aravot
  • «ՌԴ-ն անցել է ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու հա…

    🌍 «ՌԴ-ն անցել է ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու համար»․ Միխայիլ Միշուստին
    ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ-2026» միջազգային ցուցահանդեսում հայտարարել է, որ Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական անկախության ապահովման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ռուսական ավիաշինության և արդյունաբերության մի շարք նախագծեր արդեն անցել են փորձարկումների փուլը և մոտ ապագայում կմտնեն սերիական արտադրություն։

    🔗 aravot.am
    | @aravot