Category: Aravot

  • Եթե կառավարությունը արդյունավետ է աշխատում, ինչու՞ վախենալ վերահսկողությունից․ Լ…

    Եթե կառավարությունը արդյունավետ է աշխատում, ինչու՞ վախենալ վերահսկողությունից․ Լիաննա Մանուկյանի ելույթը

    https://cdn4.telesco.pe/file/45ce72f7cd.mp4?token=HSdPz8HA-i9d5UsF—MPnU8RLTX4LGOriIyh7mNkzYOaRXDdLr7UT0gClGwzq9pa-HXJ_BhiO7pBtVr6FVGzl21IGJc_4G2P0fkZ1LNOHgGqawTq0_GL9EGp2xD8ds-LABltJmX0qvHoW2GfZRSnu-lncLQXahmjrFhX1EhQ4WCU5FubuDb-GSdCG8Fn2WbNV1UXRgYUAYuckUvzdyVxqGH0_kNT0sVTTKiWgCILg-Y1ZSG2tZHujGOz9GmIfvEf5djYRz79DWKfItAJeFDnhmJlEr61OfwwOFRoRPMqx9HhZPIJyNlcSidOb0d3fyu1BtCqeZ7-hJr7F7iIpqyUuJ0G725uqs9z1LArwI7YX8LyQOtMkSfeySXWpZ9nhFoJgO0H4F6HOK2lxqQ-yL8mbrqehmqAQeX22aqajpPiyQnaH0JRgDeJxNZeE9bxmgRTeoc5Q_ElGOxpYcpoe-sfTuqNQl1X5g3x6RfP89Pnl7F_6P9NAp9zISyoCZLkiWaehN5pwkFggaPoDD18Z1EHav7uu7-N5DrORQfH3-NCMA8g4UjPE9WR7pVcF0LegUAbX3nJUsoaqLdOtoeU8tbiI9q3batlQ8R8Bd_ewNmXFaSsKMYtLaKd6NNkGivuHny-IcEZkCEDmHm9bQdEIZYQNCT3k1EG-lMAOJVfiQP54KQ

  • «Ուժեղ Հայաստանը» նոր թեկնածուներ կառաջադրի․ Տիգրան Աբրահամյան«Ուժեղ Հայաստան» …

    ⚖️ «Ուժեղ Հայաստանը» նոր թեկնածուներ կառաջադրի․ Տիգրան Աբրահամյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՔՊ-ի՝ խմբակցության առաջադրած երեք թեկնածուներին չընտրելու որոշմանը։ Նա նշել է, որ խմբակցությունն ունի համապատասխան գործողությունների պլան և նոր թեկնածուներ առաջադրելու համար բազմաթիվ մասնագետներ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Եթե լիներ նորմալ իրավական պետություն, դրա մասով քրեաիրավական արձագանք կլիներ»․…

    💰 «Եթե լիներ նորմալ իրավական պետություն, դրա մասով քրեաիրավական արձագանք կլիներ»․ Դավիթ Ղազինյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը ԱԺ-ում դիմելով Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանին՝ անդրադարձավ ընտրություններից առաջ թոշակների բարձրացմանը և դրա վերաբերյալ իշխանության հայտարարություններին։
    Ղազինյանը նշեց, որ եթե լիներ նորմալ իրավական պետություն, այդ գործընթացի վերաբերյալ քրեաիրավական արձագանք կլիներ։
    aravot.am | @aravot
  • «Մարդիկ ասում էին՝ Նիկոլն ինձ 10 հազար դրամ է տվել, դո՞ւ ինձ ինչ ես տալիս»․ Էդգ…

    💰 «Մարդիկ ասում էին՝ Նիկոլն ինձ 10 հազար դրամ է տվել, դո՞ւ ինձ ինչ ես տալիս»․ Էդգար Ղազարյան

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ-ում պատմեց, որ նախընտրական շրջանում քարոզչական աշխատանքների ժամանակ քաղաքացիներից լսել է՝ իրենց 10 հազար դրամ են տվել, և հարցրել են՝ ընդդիմությունն իրենց ինչ է առաջարկում։ Նա դա կապեց ընտրություններից առաջ թոշակների բարձրացման ազդեցության հետ։
    Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանը նշեց, որ թոշակների բարձրացումը դրական է, սակայն դրա ժամանակացույցը կարող է կասկածներ առաջացնել նախընտրական դիվիդենտներ ստանալու վերաբերյալ։
    aravot.am | @aravot
  • «Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»․ Արթուր Խաչատրյան«Հայ…

    🌊 «Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն»․ Արթուր Խաչատրյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարությանը։ Նա նշել է, որ Տիգրանաշենում ադրբեջանական ռազմական հենակետի հայտնվելը կենսական անվտանգության ռիսկ է Հայաստանի համար։
    Ավելին
  • «Ուժեղ Հայաստանը» առաջարկեց ԱԺ նիստը երկարաձգել մինչև կեսգիշերԱԺ նիստի ժամանակ …

    ⚖️ «Ուժեղ Հայաստանը» առաջարկեց ԱԺ նիստը երկարաձգել մինչև կեսգիշեր
    ԱԺ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն առաջարկեց նիստը շարունակել մինչև 00։00-ն՝ ստեղծված իրավիճակում ավելի երկար քննարկումներ անցկացնելու համար։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պարզաբանեց, որ ԱԺ Կանոնակարգ օրենքը նման հնարավորություն չի տալիս։
    aravot.am | @aravot
  • Սերժ Սարգսյանի գործով նիստերն այսուհետ կանցկացվեն առանց նրա ներկայությանՀակակոռ…

    ⚖️ Սերժ Սարգսյանի գործով նիստերն այսուհետ կանցկացվեն առանց նրա ներկայության
    Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստի ժամանակ նրա պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել Սարգսյանի բացակայությամբ։
    Դատարանը բավարարեց միջնորդությունը։
    aravot.am | @aravot
  • «Սա դասական քաղաքական հետապնդում է Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների հանդեպ»․ Հեն…

    ⚖️ «Սա դասական քաղաքական հետապնդում է Սերժ Սարգսյանի և իր թիմակիցների հանդեպ»․ Հենրիխ Դանիելյան
    Դանիելյանի խոսքով՝ վերջին ութ տարիներին «շինծու քրեական գործերի» միջոցով փորձում են լռեցնել մարդկանց և խանգարել նրանց անդորրը։ Նա նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ նախկինում Հայաստանն ունեցել է ազատ և անկախ Արցախ։
    aravot.am | @aravot
  • «Եթե թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»…

    «Եթե թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ընտրությանը՝ նշելով, որ իրենց նպատակը ԵՄ-ի հետ «ճիշտ գործունեություն» ծավալելն է։
    TRIPP-ի վերաբերյալ Կարապետյանն ասել է․ «Եթե մենք թողնենք, իրենք միջանցք են տալու, բայց մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»։ Տիգրանաշենի վերաբերյալ նա հայտարարել է, որ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում կարող է հասնել «5-րդ հանրապետության» հռչակման, սակայն «չենք թողնելու»։
    aravot.am | @aravot
  • «Եթե բարեփոխումների ռազմավարությունը այլ համակարգից մարդ նշանակելն է, չեմ ընդու…

    🪖 «Եթե բարեփոխումների ռազմավարությունը այլ համակարգից մարդ նշանակելն է, չեմ ընդունում»․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատել է բանակում իրականացվող փոփոխությունները՝ նշելով, որ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում այլ համակարգից մարդու նշանակումը բարեփոխում չի համարում։
    Աբրահամյանն ասաց, որ կադրային փոփոխությունից առաջ պետք է ծառայողական քննություն իրականացվի՝ պարզելու, թե ում պատասխանատվության դաշտում է եղել տեղի ունեցածը։
    aravot.am | @aravot