Տոյվո Կլաարը Ստեփանակերտն անվանել է Խանքենդի. իսկ գուցե մեղավորը մենք ենք. Արման Աբովյան
«Աբովյան Time» հաղորդման հեղինակ և վարող Արման Աբովյանը անդրադարձել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, որտեղ նա Ստեփանակերտ քաղաքն անվանել էր Խանքենդի` ադրբեջանական անվանումով։
«Սոցցանցերում ալիք բարձրացավ, թե տեսեք` Կլաարը Ստեփանակերտն անվանել է Խանքենդի։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ եվրոպական չինովնիկն անվանում է հայկական քաղաքը ինչ-որ մտացածին ադրբեջանական անվանումով, երբ ՀՀ իշխանություններն իրենք են ընդունում են Արցախն Ադրբեջանի կազմում»,–ասաց Աբովյանը։
Նա ընդգծեց, որ չպիտի մոռանանք, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, տվյալ դեպքում` Եվրոպան, իր շահն է հետապնդում` դուրս մղել տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին։ «Այդ անվանումը հստակ ցույց է տալիս իրենց դիրքորոշումը։ Իսկ ինչ ենք անում մենք` ոչ մի բան։ Միայն սոցցանցերում գանգատվում ենք, թե տեսեք–տեսեք` հերթական անգամ մեզ դավաճանեցին։ Ինչո՞ւ, միգուցե մեղավորը մենք ենք»,–բարձրաձայնում է Աբովյանը։
@ArmeniaSputnik