Category: Arman Abovyan

  • Следком и МВД Армении начали охоту за арцахским адвокатом Романом Ерицяном. Они …

    📍Следком и МВД Армении начали охоту за арцахским адвокатом Романом Ерицяном.
    Они не могут ему простить шума поднятого Ерицяном после избиения в полицейском участке другого арцахца Тиграна Улубабяна.
    И теперь в МВД наспех складываются уголовку против самого адвоката, о чём он и сообщил в прямом эфире на своей странице в Фейсбук.

  • В Армении создана надпартийная гражданская инициатива “Мост” Своей целью учредит…

    В Армении создана надпартийная гражданская инициатива “Мост”
    Своей целью учредители ставят восстановление разрушенных и создание новых мостов с диаспорой, союзниками, в частности с Россией. Соучредитель инициативы, политический аналитик Арман Абовян сказал, что Армения и диаспора, без преувеличения, оказались на пороге экзистенциальной угрозы.
    Будут 3 основных направления работы инициативы:
    — укрепление армяно-российских отношений
    —достижение национального единения
    —развитие связей с диаспорой.

    Radio Sputnik Armenia

    «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի և սփյուռքի ու դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կամուրջները վերականգնել, ինչպես նաև նորերը կառուցել․ Sputnik Արմենիայի մամուլի սրահում նորաստեղծ նախաձեռնության մասին են…

  • Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Նիկոլի տրամաբանությամբ՝ 1.     այս …

    
    Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը
     
    Նիկոլի տրամաբանությամբ՝
    1.     այս պահին աշխարհում ամենաանկախ և ամենաինքնիշխան միավորներն են Հայաստանը, Ուկրաինան, Գազան։
    2.     ՀՀ-ի համար ինքնիշխանության և անկախության ձեռքբերում էին 1915-1920 թթ-ը, երբ ազատվեցինք Մուշի, Վանի, Էրզրումի, Կարսի և այլ տիպի բեռներից, որոնք թոկի պես մեր վզին էին կախել այլ պետություններ։
    3.     Լիակատար անկախության և ինքնիշխանության համար պետք էր կորցնել Արցախի շքեղ քաղաքներն ու գյուղերը, մշակութային-հոգևոր ժառանգությունը, Գանձասարն ու Ամարասը, տալ 5000 զոհ։ Սեփական իշխանության օրոք Արցախի ֆիզիկական ոչնչացումն օրվա ռեժիմով տեսնող անձը խոսում է ձեռքբերումներից ու մնում է իշխանության։
    4.     Անկախության և ինքնիշխանության գագաթնակետն է, երբ ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, դու մուրում ես ինչ-որ թուղթ, և չունես որևէ ուժեղ դաշնակից, որը կասի՝ պատերազմ չի կարող լինել։
     
    Առողջ տրամաբանությամբ՝ նրան պետք է հեռացնել իշխանությունից։ Երկու լուրջ խոչընդոտ կա, որոնք մեկը մյուսին ծանրացնող սիմբիոզի մեջ են.
     
    –       Հասարակության անկումային-հանձնված տրամադրությունները
    –       Հակաիշխանական ճամբարի կոպիտ, անհավանական  սխալները
     
    Պատերազմ և աղետը բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։
     
    Չմտածված ու վտանգավոր ձևակերպումները, որոնք հաճախ հնչում են հակաիշխանական ճամբարից, չէին կարող այլ իրավիճակ ստեղծել։
    Մյուս կողմից, հանրային հարթակներում արդեն կա մեծ թվով կայացած գործիչների ցանկ, որոնք ճիշտ են պատկերացնում են վիճակը, դժվարությունները, ելքերը, քայլերը, առաջնահերթությունները։ Բայց նրանք ունեն ֆորմատային կոնսոլիդացիայի կարիք, հակառակ դեպքում նրանց ձայնը խեղդվելու է տարբեր «ազդեցիկ», բայց անհեռանկար ձևաչափերի աղմուկի մեջ։
     
    Ով հիմա ուզում է հականիկոլ-ազգային երևալ, շտապում է գոռալ՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության համաձայնագրին, դեմ ենք բանակցություններին … դեմ ենք…. դեմ ենք։ Դեմը բոլորին հասկանալի է, բայց չենք գոռում, թե ինչի՞ն ենք կողմ։ Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները։
    Հակառակ պարագայում լայն հասարակությունը կանգնում է գրեթե փակուղային ընտրության առաջ՝ նիկոլական հաճելի-ողբերգական ինքնախաբեությո՞ւն, թե՞ հականիկոլական անորոշություն։
     
    Հարցերը պիտի պատասխաններ ստանան
     
    Հասարակությանը պետք է տալ ա´յլ ընտրության հնարավորություն, որը դուրս կլինի նիկոլական ստի և հականիկոլական դեմ-ի արատավոր շրջանից։ Հասարակությանը պետք է տալ մի շարք բարդ հարցերի լուծման տարբերակներ։
    Եթե գալիս ես խաղաղության՝ ինչպե՞ս ես դա անելու, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս։ Եթե խոստանում ես նորմալ բանակցություններ՝ ինչպե՞ս ես դա անելու, եթե խոստանում ես ներքին հաշտեցում՝ ինչպե՞ս ես դա իրագործելու, եթե խոստանում ես բիզնեսի արդար պայմաններ՝ ինչպե՞ս ես դա երաշխավորելու, և այլն, և այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն այսօր ոչ թե փրկչի է սպասում, այլ՝ այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կձևակերպեն սեփական պատասխաններն այս բոլոր հարցերին։ Ճիշտ Հայաստանը սկսվում է այդ հարցերի ճիշտ պատասխաններից։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ

  • По сути, получается, что Армения была частью аннексированного Арцаха, вступила в…

    ❗️По сути, получается, что Армения была частью аннексированного Арцаха, вступила в освободительную борьбу в 2020 году и с помощью Азербайджана частично вырвалась из лап Арцаха.
    В 2023 году Арцах попытался взять реванш, но снова с помощью Азербайджана Армения окончательно освободилась от Арцаха и стала суверенным государством.
    P.S.: Это не больное воображение, а краткий пересказ вчерашнего интервью Никола Пашиняна.
    Тигран Кочарян

  • Այդ մարդիկ գերադասել են մինչև վերջին պահը մնալ իրենց ժողովրդի հետ. Արցախի ԱԺ նախ…

    Այդ մարդիկ գերադասել են մինչև վերջին պահը մնալ իրենց ժողովրդի հետ. Արցախի ԱԺ նախկին նախագահը պատասխանում է ասեկոսեներին, թե ինչու և ինչպես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հայտնվեցի Բաքվի բանտում
    Բաքվի բանտում գտնվող մարդիկ կարող էին շատ ավելի վաղ դուրս գալ Արցախից։ «Աբովյան time»–ի եթերում ասել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
    «ՀՀ իշխանությունները պաշտոնապես գերիների ազատ արձակման հարցով այդքան լուրջ չեն զբաղվում, բայց լրջորեն զբաղվում են այսպիսի ասեկոսեներ տարածելով։ Կուզեի գոնե այս հարցում վերջակետ դնենք, որովհետև այսօր խնդիրը ոչ թե այն է, թե ինչպես է դա եղել, ով է մեղավոր, այլ ինչ անենք, որ մեր հայրենակիցներին տեր կանգնենք, թիկունք լինենք, որպեսզի այս կեղծ դատավարությունները չընկալվեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում»։
    @ArmeniaSputnik

  • Феерический бред замешанный на откровенной манипуляции.А вы знали что гарантом м…

    ❗️Феерический бред замешанный на откровенной манипуляции.
    А вы знали что гарантом мира является сам мир.
    То есть всю историю войн через которое прошло за последние десять тысяч лет человечество надо выбросить на свалку истории, потому оказывается люди даже не догадывались, что гарантией мира является мир.
    Никол Пашинян реально издевается над целым народом попутно надругиваясь над теми, кто положил свою жизнь ради будущего армянского народа.
    Я даже не знаю , как комментировать это?
    Этож откровенное издевательство.
    И ещё…а вы в курсе , что оказывается Никол Пашинян и его соратники ничего не сдали,не предали, не подарили врагу?
    И это говорится совершенно с серьезным выражением лица.

  • Пресс-конференция учредителей гражданской инициативы “Мост”….Мультимедийный пр…

    Пресс-конференция учредителей гражданской инициативы “Мост”.

    Мультимедийный пресс-центр Sputnik Армения – Sputnik Армения,
    В ходе пресс-конференции будут затронуты вопросы о том, какие задачи ставит перед собой новосозданная организация.
    22 марта в 12.00 в мультимедийном пресс-центре Sputnik Армения состоится пресс-конференция учредителей гражданской инициативы “Мост”. Какие задачи ставит перед собой новосозданная организация, в чем видит свою миссию, с кем и как будет наводить мосты расскажут учредители:
    Арман Абовян
    Луиза Саркисян
    Рафаэль Унанян
    Анна Мхитарян
    Пресс-конференция будет транслироваться на нашей странице в соцсети VK и Rutube.
    Коллеги, если у вас есть вопросы, можете прийти в мультимедийный пресс-центр Sputnik Армения и напрямую получить ответы по интересующим темам или отправить по почте v.aloyan@sputniknews.com, а также написать в telegram @Vardan_Aloyan. Тел: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Ереван, ул. Амиряна 4/7, здание бизнес-центра “Империум плаза”, 4-й этаж.
    Завтра в 12:00,ул Амиряна 4/7
    Спутник Армения.

  • Պայքարելը նորաձև՞ չէ Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար,…

    
    Պայքարելը նորաձև՞ չէ
     
    Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։
    Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց  կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ էր։
     
    Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայի հասարակությունը հեղեղեց խոշոր քաղաքների փողոցները, իսկ հիմնական ընդդիմադիր խմբակցությունը տապալեց խորհրդարանի աշխատանքը՝ շրջափակելով ամբիոնը։
    Հազար պատճառ կարող ենք բռնել, որ արժանապատվության մղումով դուրս չգանք փողոց։ Արցախ հանձնելուց մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետ այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է, և սա խարան է։ Առանձին պատգամավորների անհատական ու անկեղծ ըմբոստությունը գնահատելի է, բայց պատմական խոշոր պատկերը չի փոխելու։
     
    Պայքարողների խումբն այնքան է զտվել ու բյուրեղացել, որ զարմանում ես, երբ նոր դեմքեր ես տեսնում։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգված տղայի իրավունքների համար, Բաքվում պահվող գերիների համար, լրագրողի իրավունքների համար. նույն ակտիվն է՝ համառ, չկոտրվող, փոքրաթիվ։ Բայց ինչի՞ մասին եմ խոսում, եթե Արցախի շրջափակման ժամանակ մենք ըստ էության չենք պայքարել։ Սա մնալու է մեր խարանը։ Եվ շատերի լռությունը մեծապես նպաստեց պայքարի մթնոլորտի դեգրադացմանը և պայքարի թիրախի լղոզմանը։
     
    Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք։ 
    Ընդհանրապես պետք է ճշտել, թե ինչ ասել է պայքար, և ի´նչ է պետք դրա համար։
    Իմ ընկալմամբ՝ պայքարը խնդիրը հստակ ձևակերպելն է և դրան հասնելու համար հստակ ջանք թափելը։ Պայքարի համար շատ կարևոր են ազնվությունը, կամքը և խելքը։
     
    90-ականների լիդերները Հայաստանում և Արցախում իսկապես պայքարել են ու նաև՝ այս որակներով։
    Ժամանակն է պարզ ասելու, որ հակաիշխանական պայքարի ֆորմատներից այնքան անմիտ ու վտանգավոր բաներ են հնչել և հնչում, որոնք որևէ կերպ չէին (ու չեն) կարող հաջողության բերել։
     
    Ժամանակն է ընդունել, որ մեր վերջին 5-6 տարիների պայքարում հաճախ է եղել, որ հարթակը, հրապարակը և հրապարակի տարբեր հատվածներ ունեցել են տարբեր նպատակներ և պայքարի տարբեր իդեաներ։
     
    Պայքարի տարբեր փուլերից հետո բանտերում հայտնվել են տասնյակ ակտիվիստներ, կրել մեծ դժվարություններ՝ զրկված լինելով տարրական աջակցությունից։ Եվ եթե չլինեին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք կամովի ստանձնում էին նրանց պաշտպանությունը, ի՞նչ էր լինելու այդ ազնիվ պայքարող մարդկանց հետ։ Ինչո՞ւ չձևավորվեց «պայքարի պաշտպանության» միասնական ճակատ, որը կախված չէր լինի անհատ իրավապաշտպանների բարի կամքից և անձնական ազնվությունից, այլ մեխանիզմներ կներդներ ավելի լայն իրավական և այլ պաշտպանության համար։ Փող չկա՞։
    Պայքարել՝ նշանակում է նաև ինչ-որ բանից հրաժարում՝ կոմֆորտից, եկամուտից, գույքից, հազար ու մի բանից։ Պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ սա ի սկզբանե դեգրադացնում է պայքարը։ Ոչինչ չանել՝ թաքնվելով «վրեքներս էսքան գործ կա», կամ «կորցնելու շատ բան ունեմ» ձևակերպումների հետևում, նույնպես այսօրվա տրամաբանությունից դուրս է։ Մենք կորցրել ենք հարենիք, հազարավորները կորցրել են կյանքն ու առողջությունը։ Հարյուր հիսուն հազար մարդ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը, իր պապենական տներն ու հողերը։ Մենք կորցրել ենք շքեղ քաղաքներ ու գյուղեր, Գանձասար ու Ամարաս, կորցրել ենք ապագա, բայց պետք է ըմբռնումո՞վ մոտենանք հանուն գույքի պաշտպանության պայքարից խուսափողներին։
     
    Մի այլ թեմա է դրսի որոշ ազդեցիկ հայերի ինքնաարդարացումը. դե՜, մեզ ռուսները պիտի ասեն, որ անենք։ Բա որ չասե՞ն։ Մենք նաև պարզ պետք է ասենք, որ Արևմուտքի հայկական ազդեցիկ շրջանակները և շատ գործիչներ լռել են, ձայն չեն հանել, որովհետև Բայդենի վարչակարգը չի խրախուսել Արցախի համար ձայն հանելը, կամ՝ Նիկոլի դեմ խոսելը։ Հո չէի՞ն վտանգելու իրենց բիզնեսը, կարիերան…
     
    Չպայքարելու համար պսևդո-ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել։ Սա բերում է հավաքական նեխման։ Եվ հասարակ մարդկանց ներսում կուտակվող բողոքն ու լարվածությունը, պայքարի ալիքի վերածվելու փոխարեն, քայքայվում է ու վերածվում անզորության զգացման։ Իսկ պետք է անել ուղիղ հակառակը՝ մարդկանց ազնիվ բողոքը վերածել ազնիվ, համառ ու գրագետ պայքարի։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ

  • И так, сборная Армении проиграла Грузии.Изучая все данные и обозначив объективны…

    И так, сборная Армении проиграла Грузии.
    Изучая все данные и обозначив объективные причины правительство Армении официально заявляет , что причинами проигрыша сборной Армении по футболу стали подписанные ещё в 1991 году алма-атинская декларация, международный договор о контроле донорства и итоговая декларация Стамбульского саммита ОБСЕ.
    Так же правоохранительные органы страны возбудили 3664535 уголовных дел по признаку сдачи этой игры со стороны бывшего руководства Республики Армения в интервале с 1991 года по 2018 год.
    Так же одной из причин проигрыша является тот факт, что армянская сборная играла на поле “исторической Армении” на гербе ФФА присутствует гора Арарат. Если бы игра была на поле “реальной Армении” в вместо горы Арарат на гербе ФФА была бы нарисована турецкая шаурма , то результат был бы иным.
    Принимая во внимание все вышеуказанное правительство решило закупить для нужд правительства несколько дорогостоящих автомобилей для сопровождения сопровождающего экскорта правительства.

  • Прекрасная атмосфера братства между армянскими и грузинскими болельщиками. На с…

    🇦🇲🇬🇪 Прекрасная атмосфера братства между армянскими и грузинскими болельщиками.
    На самом деле и в самом городе видел много случаев братания армянских и грузинских болельщиков.
    Омрачает эту картину даже не проигрыш армянской команды нашим грузинским братьям, а то, что “бархатная” атмосфера которая никак не выветрится из страны каким то непередаваемым зловонием висит даже над нашим футболом.
    А так…ещё раз поздравляем грузинских братьев с победой.
    საქართველოს გაუმარჯოს