Category: Armen Press

  • Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման արդ…

    Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման արդյունքները
    https://www.youtube.com/watch?v=xeLm0xJ0QrM

    Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման արդյունքները. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի հասցեին իր քաղաքականությունը չսատարելու համար՝ նրան անվանելով «թույլ» հանցագործությունների հարցում: Այս մասին նա գրառում է կատարել Truth Social հարթակում։

    «Հռոմի պապը թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում…. Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը: Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը սարսափելի է համարում այն, որ Ամերիկան ​​հարձակվեց Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, դատարկում էր իր բանտերը՝ մեր երկիր ուղարկելով, այդ թվում, մարդասպանների և թմրավաճառների: Եվ ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչը ջախջախիչ հաղթանակով ընտրվել եմ անելու՝ հասնել հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշների և ստեղծել պատմության մեջ լավագույն ֆոնդային բորսան», — գրել է նա:

    Թրամփը հավելել է, որ Հռոմի պապը պետք է «շնորհակալ լինի», քանի որ եկեղեցին նրան նշանակել է «միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է»։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա Լևոն XIV-ը «չէր լինի Վատիկանում»։

    «Նա պետք է կենտրոնանա լավ Հռոմի պապ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա», — նշել է Թրամփը։

    Լրագրողների հետ զրույցում ևս Թրամփը քննադատել է Լևոն XIV-ին՝ նշելով, որ նրա «մեծ երկրպագուն չէ»։
    Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատել էր Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու Թրամփի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ Նա նաև խաղաղության և երկխոսության կոչ էր արել։

    «Բավական է խոնարհվել սեփական եսի և փողի առջև։ Բավական է ուժի ցուցադրությունը։ Բավական է պատերազմը», — հավելել էր Լևոն XIV-ը։

  • Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն արտագնա…

    Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Կոմո»-ի հետ:
    «Ինտեր»-ինհ աջողվեց հաղթանակի հասնել 4-3 հաշվով: Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Դենզել Դյումֆրիսը, որոնք դարձան դուբլի հեղինակ:
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:
    Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է 75 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ն ւոնի 66 միավոր:
  • Պարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է բազմափուլ ընտրությամբ…

    Պարեկային ծառայության համալրման գործընթացը շարունակվում է բազմափուլ ընտրությամբ․ այս տարի դիմել է 660 դիմորդ, որոնցից մի մասն արդեն հասել է հարցազրույցի փուլ։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հանձնաժողովների աշխատանքի ավարտից հետո, իսկ ընտրված թեկնածուները կանցնեն վեցամսյա ուսուցում՝ ներառյալ 4-շաբաթյա պրակտիկա։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ այս տարի ծառայության համալրման համար դիմել է 660 դիմորդ։
  • Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շար…

    Թրաֆիքինգը, որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և ծանր հանցագործություն, շարունակում է մնալ աշխարհի առջև ծառացած լրջագույն խնդիրներից։ Հայաստանը ևս զերծ չէ համաշխարհային այդ չարիքից։
    Չնայած դրա մասին իրազեկվածության աճին՝ շատ դեպքեր շարունակում են մնալ ստվերում։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է թրաֆիքինգի պատճառների, հետևանքների և հանցագործության այս տեսակի դեմ պայքարի միջոցների մասին։
  • Առողջապահական տուրիզմը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով զարգանալ և դառնալ…

    Առողջապահական տուրիզմը Հայաստանում շարունակում է արագ տեմպերով զարգանալ և դառնալ տնտեսության կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանում նոր ստեղծվող MEDam հարթակը նպատակ ունի միավորել բժշկությունն ու զբոսաշրջությունը՝ խթանելով օտարերկրյա այցելուների հոսքը և ներկայացնելով երկրի հնարավորությունները միջազգային շուկայում։
  • Խորհրդային ավանդները վերադարձնելու հարցի լուծումը ձգձգվում է շուրջ քսան տարի, որ…

    Խորհրդային ավանդները վերադարձնելու հարցի լուծումը ձգձգվում է շուրջ քսան տարի, որովհետև արխիվներում այդ մասին կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։
    Այդ մասին Եղվարդ կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    «Խորհրդային ավանդները մարդկանց վերադարձնելու հարցի շուրջ շատ ենք մտածում։ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ մի քանի անգամ այդ թեմայով խոսել ենք։ Ուզում ենք խորհրդային խնայբանկի ավանդները միանգամից տալ քաղաքացիներին և հարցը փակել, բայց մեր խնդիրը հետևյալն է։ Որպեսզի հարցը լուծենք, դրա համար անհրաժեշտ է պետական բյուջեում նախատեսել այդքան գումար, սակայն արխիվներում այդ գումարների չափի վերաբերյալ կոնսոլիդացված որևէ ինֆորմացիա չկա։ Արսեն Թորոսյանին հանձնարարել եմ, որ միասին գնահատենք և հասկանանք խորհրդային ավանդների ամբողջական քանակը»,- ասաց Փաշինյանը։
    Վարչապետը հավելեց, որ ամբողջական գումարի մասին տեղեկություն ունենալուց հետո կառավարությունը կկարողանա դրանք վերադարձնելու հստակ ժամանակացույց ներկայացնել։
  • ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հա…

    ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

    ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի

    ՀՀ կառավարությունն ընդունելու է որոշում, ըստ որի՝ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը չորս տարվա ընթացքում ամբողջությամբ…

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաք կատարած շրջայցի ժամանակ Սրբոց Հիշատակաց ե…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևան քաղաք կատարած շրջայցի ժամանակ Սրբոց Հիշատակաց եկեղեցում ներկա է եղել Սուրբ պատարագին։
  • Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնե…

    Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնեց, որ քաղաքի թիվ 3-րդ դպրոցը, որն ունեցել է սեյսմակայունության հետ կապված խնդիրներ, կքանդվի և հիմնովին կկառուցվի նոր տեղում։
    Քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետին հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը ժամանել էր Սևան և խոստացել, որ թիվ 3-րդ դպրոցը կվերանորոգվի։

    «Եթե տրվում է շինությունը նորոգելու հրահանգ, կատարվում են չափագրական աշխատանքներ։ Եթե լինում են խնդիրներ, ապա որոշվում է դպրոցը կառուցել նոր տեղում։ Նոր շենք կառուցելու համար իրականացվում են նաև գեոդեզիական աշխատանքներ։ Անմիջապես ձեր դպրոցի նորոգման խնդիրներով սկսել են զբաղվել և պարզվել է, որ շենքը սեյսմիկ կայունության հետ կապված խնդիրներ ունի, հետևաբար պետք է քանդել և զրոյից նորը կառուցել։ Սևան քաղաքի 3-րդ դպրոցն ընդգրկված է վերականգնվող 300 դպրոցների ծրագրում և նոր տեղում անպայման կկառուցվի»,- ասաց Փաշինյանը։