«Արարատը պետք է մնա զինանշանին․ այն մեր ինքնության խորհրդանիշն է ու պետք է լինի։ Մեր ներկայիս զինանշանի վրա կա մի էլեմենտ, որն ավելի լավ է չլիներ՝ շղթան։ Գոյություն ունի զինանշանի մի քանի տարբերակ, և մեկը մյուսից վատն է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանն է։ Նա հիշեցնում է՝ ՀՀ առաջին զինանշանը ստեղծվել է 1920-ի հունիսին, շատ հապճեպ. ինչ-որ դելեգացիա պետք է մեկներ Եվրոպա, և անձնագրերի ու կնիքների վրա պետք էր դրոշմել երկրի խորհրդանիշը։ Ալեքսանդր Քաջազնունին այդ ժամանակ ասել էր, որ դա ժամանակավոր է, հետո կմշակվի․ բայց այդպես էլ չհասցրեցին, և ընդամենը ամիսներ անց պետությունը վերացավ։
«Սիմվոլների մեջ կան շատ հզոր ազդակներ։ Դեռ 2500 տարի առաջ Կոնֆուցիոսն էր ասել՝ աշխարհը ղեկավարում են ոչ թե մարդիկ և օրենքները, այլ նշանները և զինանշանները։ Սրա մեջ ճշմարտություն կա։ Օրինակ՝ Ռուսաստանի պատմության մեջ․ ունեցել են 38 տարբերակ զինանշաններ, երբ երկգլխանի արծվի ձեռքի թուրը կամ գավազանը պատկերված են եղել թևից դուրս, երկիրը հաղթանակներ է ունեցել ու տարածքներ մեծացրել։ Իսկ երբ թուրը եղել է թևի ֆոնի վրա, ներքին խժդժություններ են եղել։ Զարմանալի է, բայց փաստ է»։
🎦 զրույցն ամբողջությամբ