Եթե Պրահայում ասել են` որն է ՀՀ տարածքը, նշանակում է` Ադրբեջանն ընդունել է, որ օկուպանտ է. «Աբովյան Time»
Եթե Պրահայի հանդիպմանը կողմերը ընդունել են, թե որն է հստակ Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար ընդունել են ՀՀ սահմանները, ինչպես նաև Ադրբեջանն ընդունել է, որ օկուպանտ է և մտել է ՀՀ տարածք։ Այս մասին ասաց «Աբովյան Time» հեղինակ և վարող Արման Աբովյանը` անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը ՀՀ հնարավոր է եղել, որովհետեւ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո ԵՄ-ն հստակ ասել է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։
Փաշինյանը նշել է նաև, որ ՀԱՊԿ–ի դիտորդական առաքելությունը Հայաստան չի հրավիրվել, քանի որ ՀԱՊԿ-ից հստակ Հայաստանին չեն պատասխանել, թե որն է իրենց պատկերացմամբ ՀՀ տարածքը։
«ՀՀ–ն կամովի համաձայնել է, որ պետք է դեմարկացիա և դելիմիտացիա արվեն սահմանները, փաստացի համաձայնվել է, որ սահմանները ընդգծված չեն, ինչի՞ մասին են խոսում»–ասաց Աբովյանը։
@ArmeniaSputnik