««Հայաքվեն» կուսակցություն չի դառնա։ Այն միավորում է, որը որևէ կազմակերպաիրավական ձև չունի։ Դրա մեջ կան տարբեր կառույցներ, հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, անհատներ և կարող է լինել նաև կուսակցություն։ Ամեն դեպքում, կուսակցությունը անհրաժեշտություն է զուտ ընտրություններին մասնակցելու համար։ Մնացած բոլոր գործառույթները, որ մենք իրականացրել ենք մինչև այժմ, մեզ կուսակցություն պետք չի եկել դրա համար, կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար է անհրաժեշտ»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնող խմբի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն է։
«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ձևաչափի քաղաքական ուժերի հետ գնալ միավորման։ Արդյունավետ ենք համարում կոնսոլիդացիան, համախմբումը, որպեսզի տեղի չունենա 2021 թ․-ին տեղի ունեցածը՝ մեծ քանակությամբ ձայների փոշիացումը»։
🎦զրույցն ամբողջությամբ