«Ոչ ոք չի ուզում պատերազմ, հատկապես նրանք, ովքեր այն տեսել են, բայց խոսել երևակայական խաղաղության մասին, երբ վստահ գիտես, որ այն իրական խաղաղություն լինել չի կարող, վտանգավոր ինքնախաբեություն է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։
«Գրիգոր Զոհրապն ու Թալեաթը բավական մտերիմներ էին։ Երբ Զոհրապին գալիս են տնից դուրս բերելու, նա հարցնում է․ «Սպասեք, իսկ Թալեաթը գիտի՞, որ եկել եք իմ հետևից»։ Բայց հենց Թալեաթն էր տվել հրամանը։ Հիմա հարցն այս է՝ ո՞վ կարող է իրեն պատկերացնել Զոհրապի տեղում։ Կարո՞ղ է լինել մարդ, ով Ալիևի հետ ավելի «մտերիմ» է, և միևնույն ժամանակ վստահ լինի, որ թուրքական տարրը մի օր չի որոշի՝ ժամանակն է ազատվել քեզանից։ Եթե մյուս կողմը խաղաղությունն օգտագործում է պարզապես ժամանակ շահելու համար, որպեսզի իր համար հարմար պահին հարցերդ լուծի, ապա դու չես կարող նստել ու սպասել՝ երբ այդ պահը կհասնի։ Փոխարենը մենք պետք է առաջին հերթին հասկանանք՝ ո՞վ է շահագրգիռ, որ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն շարունակի գոյությունը։ Սա է առանցքային հարցը։ Առանց դա հասկանալու մնացած քայլերը դառնում են ինքնաբուխ, անկանխատեսելի գործողություններ, որոնց վերջնական արդյունքը միշտ նույնն է լինում, ինչ եղել է 100 տարի առաջ, եղել է 500 տարի առաջ, եղել է 1000 տարի առաջ»։
🎦զրույցն ամբողջությամբ