⚡️🔴Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի տեսքով, հետո առատ ձյան։ 🔺 Մարզի ճանապարհների մաքրման համար բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվել ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից։ Ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են։ 10.30-ի դրությամբ փակ ճանապարհներ մարզում չկան։
⚡️🔴Հայաստանում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ. տեղեկացնում է Փրկարար ծառայությունը 🔺Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ 🔺Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ 🔺Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 🔺Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ 🔺Լոռու, Շիրակի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Բերդ քաղաքներում, Թալինի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ 🎦Երևան-Սևան ճանապարհը (Մ-4) և Գավառ-Մարտունի ճանապարհը (Մ-10) մշակվում է աղ-ավազով. հայտնում է Ճանապարհային դեպարտամենը:
⚡️🔴ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան անցակետը ժամանակավոր բացելու հարցում՝ հնարավորություն տալով ՀՀ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։ 🔺Ահա, թե ինչպես է Հվ. Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին։ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական գործերի բյուրոյի ղեկավար Լուի Բոնո