📌Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը։ Նիկոլ Փաշինյան
📌Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը:
‼️Ծանրորդ Գարիկ Կարապետյանը Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում գցել է ծանրաձողը 188 կգ բարձրացնելու երկրորդ փորձի ժամանակ՝ վնասվածք ստանալով։ Կկարողանա արդյոք նա շարունակել մրցաշարը, դեռ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, հայ ծանրորդը փոքր արծաթ է վերցրել։
‼️Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 🔹Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 🔹Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։