♦️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջան-Իրան պետական սահմանին բեռնատարների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Ադրբեջանը 12 ժամով նաև փակել է Իրանի մոտակայքում հարավային օդային տարածքը
🔴Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
❗️❗️Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ ♦️Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։
🔴⚡️ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի առնչությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում տեղի ունեցած դրոնների միջադեպին «Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն», — ասել է դիվանագետը AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում։