Հայաստանում Սիրիայի դեսպանատան բակից հեռացվել է դրոշը ArmLur.am-ն արձանագրել է, որ Սիրիայում ընթացող հակամարտություններից և երեկ Դամասկոսի վերջնական անկումից հետո Հայաստանում Սիրիայի դեսպանատունը բակից հեռացրել է երկրի դրոշը։
ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը, որը խաբել է 100,000-ավոր մարդկանց ավելի քան 50 երկրում։ Այս մասին հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը Զանգի կենտրոնների միջազգային ցանցի եկամուտը կազմել է օրական 1 մլն դոլար։
❗️ՌԴ ԱԳՆ-ն Reuters-ին խորհուրդ է տվել հերքել Ասադի «զոհվելու» մասին լուրը 📌«Հետաքրքիր է, արդյոք Reuters գործակալությունը, որը հայտնել էր Ասադի «շատ հավանական» մահվան մասին, կհերքի իրեն: Սա կեղծիքի տարածում է», — գրել է Զախարովան:
🛣ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
❗❗Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանից ուղերձ են տարածել «Սիրիայում տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք զուսպ եւ զգուշավոր լինել, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: