❗️Հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան շրջանը: ▫️Սիրիայի Հոմս և Համա նահանգները միացնող Ռաստան կամուրջը ավիահարվածների է ենթարկվել։
Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։
🇷🇺 ՌԴ-ում Կոլումբիական «Կալի» կարտելի անդամները ձերբակալվել են 570 կգ կոկաինով։ Ապրանքը նախատեսված է եղել ԵՄ երկրներ տեղափոխելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը։ «Ընտրվել եմ 5 տարի ժամկետով և կկատարեմ իմ պարտականությունները մինչև լիազորություններիս ավարտը»,- նշել է Մակրոնը՝ հավելելով, որ առաջիկայում կնշանակի նոր նախարարներ, որոնք պետք է ներկայացնեն ամբողջ քաղաքական սպեկտրը։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանն առնչվող հարցեր: