Շվեդիան ժամանակավորապես փակում է Լիբանանում իր դեսպանատունը 📌 Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրոմը նշել է, որ պատճառն անվտանգային իրավիճակն է:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երուսաղեմում ձերբակալվել է Ալ-Աքսա մզկիթի իմամ շեյխ Իքրիմա Սաիդ Սաբրին` ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահը սգալու համար։
‼️Google-ը Ռուսաստանում շուտով կարգելափակվի, և դրա հետ մեկտեղ կարգելափակվի նաև Google Android-ը և IOS-ը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Դիդենկոն:
⛈Օգոստոսի 2-3-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 🌡Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 25-27 աստիճան։