‼️‼️Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամներ, որոնցից 3-ը անչափահաս են, «Շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Shamshyan.com
📍Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Թրամփի երդմնակալության համար բողոքի ակցիա անելու: Նրանց մի մասը բողոքում է միգրացիոն քաղաքականության դեմ, մի մասն էլ կողմ է Պաղեստինի ազատությանը, պաշտպանում են սևամորթների իրավունքները:
❄️ Հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն։ Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
📍ՀՀ-ն լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հետ կապված ‼️Այս մասին հայտնել է ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը՝ ընդգծելով, որ ՄԻՀՆ գրասենյակը հետևում է նաև այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։