Հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոնտիկների» խաչմերուկում, բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Hyundai Elantra»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։