🇦🇲 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
❗️❗️Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։
♦️ Երիտասարդ երաժշտական խմբերի մրցույթ-փառատոն Սեւանի ափին, ինչպես խոստացել էի։ Առաջիկայում նաեւ տեսանյութ կանեմ այս թեմայով։ Մինչ այդ, սիրելի երիտասարդ երաժշտական խմբեր, գրանցվեք, հաղթահարեք ընտրական փուլը եւ կհանդիպենք Սեւանի ափին https://escs.gov.am…
♦️ Երիտասարդ երաժշտական խմբերի մրցույթ-փառատոն Սեւանի ափին, ինչպես խոստացել էի։ Առաջիկայում նաեւ տեսանյութ կանեմ այս թեմայով։ Մինչ այդ, սիրելի երիտասարդ երաժշտական խմբեր, գրանցվեք, հաղթահարեք ընտրական փուլը եւ կհանդիպենք Սեւանի ափին https://escs.gov.am/articles/announcements/1 Նիկոլ Փաշինյան