«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց: Որոշումն ընդունվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ շնորհավորել է մի շարք օտարերկրյա առաջնորդների՝ ներառյալ Փաշինյանին, Ալիևին, Տոկաևին, Լուկաշենկոյին։ Այս մասին հայտնում են Կրեմլից։