‼️Մառախուղի ու մերկասառույցի պատճառով շղթայական վթար է տեղի ունեցել Թուրքիայի Վան Էրգիս ավտոճանապարհին։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է նահանգապետ Օզան Բալչին։ 30 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 51-ը վիրավորվել։ Տուժածները հոսպիտալացվել են։