Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում գրանցվել է 1359 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնել է Հանրապետության ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, որը հանդարտվելու է։ Իհարկե, մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե
Հայաստանում Սիրիայի դեսպանատան բակից հեռացվել է դրոշը ArmLur.am-ն արձանագրել է, որ Սիրիայում ընթացող հակամարտություններից և երեկ Դամասկոսի վերջնական անկումից հետո Հայաստանում Սիրիայի դեսպանատունը բակից հեռացրել է երկրի դրոշը։
ՌԴ-ում կասեցվել է զանգերի կենտրոնների ցանցի աշխատանքը, որը խաբել է 100,000-ավոր մարդկանց ավելի քան 50 երկրում։ Այս մասին հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը Զանգի կենտրոնների միջազգային ցանցի եկամուտը կազմել է օրական 1 մլն դոլար։